Կարծում ենք, որ սահմանազատման գործընթացը հաջող է անցել. ԱԽ քարտուղար Հռոմի պապը մտադիր է հաջորդ տարի Թուրքիա այցելել ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում Երևանի քաղաքապետարանի և Իլ դը Ֆրանս շրջանի միջև քննարկվել են գործակցության ծրագրեր «Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը Ականատեսները պատմել են Ֆիցոյի դեմ մահափորձի մանրամասները Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կա վիրավոր Հոգևոր Հայաստանը հաղթելու է, պատրաստվում ենք մեծ, հաղթական հանրահավաքի. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Մեր Տերը հրաշալի խոսք ունի․ «Հին տիկերի մեջ նոր գինի չի լցվում, և նոր տիկերի մեջ էլ հին գինի չի լցվում»․ Բագրատ Սրբազան Վեհափառը Նուբար Աֆեյանի հետ քննարկել է Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի հարցը 

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հարցազրույց է տվել Middle East լրատվական գործակալությանը

Քաղաքական

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովին (COP27) ընդառաջ հարցազրույց է տվել Middle East լրատվական գործակալությանը:

Հարցազրույցի ընթացքում նախագահը մասնավորապես անդրադարձել է համաժողովի շրջանակում Եգիպտոսի կողմից նախագահությանը, կլիմայական խնդիրների լուծումներին, այդ համատեքստում Հայաստանի սահմանած առաջնահերթություններին, համաժողովից ակնկալիքներին, ինչպես նաև հայ-եգիպտական հարաբերություններին:

«Համաժողովի նախագահող կողմ լինելով՝ Եգիպտոսը հնարավորություն ունի զարգացած և զարգացող երկրներին միավորել ընդհանուր շահերի շուրջ՝ ստեղծելով առավել բարենպաստ մթնոլորտ հիմնական մարտահրավերները լուծելու համար,- ասել է նախագահ Խաչատուրյանը: -Համաժողովը հնարավորություն է ամբողջ աշխարհի համար գնահատել վերջին տարիների ընթացքում տեղի ունեցած կլիմայական իրադարձությունները և սերտ համագործակցել՝ հաղթահարելու կլիմայական ճգնաժամը՝ հաշվի առնելով երկրների միջև տարբերակվող ազգային պայմանները և հնարավորությունները։ Համաժողովը նաև հարթակ է խրախուսելու կլիմայական ֆինանսավորումը կանաչ տնտեսական համակարգերի անցման և կլիմայի փոփոխության հարմարվողականության համար, բարձրացնելու զարգացող երկրների իրազեկվածությունը կլիմայական տեխնոլոգիաների վերաբերյալ, ինչպես նաև ավելացնելու գլոբալ կլիմայական հավակնությունները»:

Նախագահը ընդգծել է 27-րդ համաժողովի կարևորությունը նաև այն պատճառով, որ այն կարող է առաջընթաց գրանցել կլիմայի ֆինանսավորման հարցում, մասնավորապես՝ կլիմայի ֆինանսավորման համարժեքությունը և կանխատեսելիությունն առանցքային է Փարիզյան համաձայնագրի նպատակներին հասնելու համար:

Խոսելով միգրացիոն հոսքերի վրա կլիմայի փոփոխության ազդեցության մասին, նախագահը նշել է, որ առավել հաճախակի և տևական դարձած հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթները, ինչպիսիք են կարկտահարությունը, վաղ ցրտահարությունը, գարնանային վարարումները, սելավները, սողանքներն ու երաշտը, ամեն տարի իրենց բացասական հետևանքներն են թողնում գյուղատնտեսության վրա և այդ ամենի հանրագումարը նաև իր ազդեցությունն է թողնում միգրացիոն հոսքերի վրա, որոնք ընթանում են ոչ միայն մոտակա բնակավայրերի, այլ նաև մայրցամաքների միջև: Նրա խոսքով՝ ովքեր ապրում են կլիմայապես ավելի հարմար պայմաններով տարածաշրջաններում, հատկապես հյուսիսային տարածաշրջաններում, պետք է տեղավորեն միլիոնավոր միգրանտների՝ միաժամանակ հարմարվելով կլիմայական ճգնաժամի պահանջներին: Նախագահն ընդգծել է, որ ռազմական բախումներն ու պատերազմական գործողություններն ամենաուղղակի ազդեցությունն են ունենում հողի և օդի աղտոտվածության վրա, անմիջական ազդեցությունն են ունենում գյուղատնտեսական նշանակության ցանկատարածությունների, կանաչապատ տարածքների և անտառների վրա: Ասվածի ամենապարզ և ամենավառ օրինակները ռազմական գործողությունների ընթացքում առաջացող լայնամասշտաբ անտառային հրդեհներն են, արկերի պայթյունից՝ հողի և օդի աղտոտվածության բարձրացումը և այլն:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը միջազգային հանրությանը կոչ է արել համատեղել ջանքերը՝ դիմակայելու նմանօրինակ խնդիրներին, քանի որ տարբեր հակամարտությունների և առավել ևս ռազմական բախումների հետևանքները չափազանց մեծ բացասական ազդեցություն են ունենում շրջակա միջավայրի և բնակլիմայական պայմանների վրա, որն ընդգրկում է հակամարտության գոտիները գերազանցող աշխարհագրական մեծ տարածքներ և, իհարկե, քաղաքացիական բնակչությունը: Նրա խոսքով՝ գլոբալ զանգվածային միգրացիան տեղի է ունենում ոչ միայն կլիմայի աննախադեպ փոփոխության, այլ նաև մարդկային ժողովրդագրության փոփոխության ժամանակ և քանի որ ակնկալվում է, որ աշխարհի բնակչությունը կշարունակի աճել առաջիկա տասնամյակների ընթացքում՝ 2060-ականներին հասնելով շուրջ 10 միլիարդի և բնակչության աճի մեծ մասը գրանցվում է արևադարձային շրջաններում, որոնք ամենաշատն են տուժում կլիմայական փոփոխության ազդեցությունից:

Վահագն Խաչատուրյանը նշել է, որ կլիմայի փոփոխության հարմարվողականության քաղաքականությունը և միջոցառումները կարևոր նշանակություն ունեն Հայաստանի սոցիալական և տնտեսական զարգացման նպատակներին հասնելու կարողության համար: Կառավարության կողմից 2021 թվականին հաստատված «Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիրը» ուղղորդում է ջանքերը՝ ուղղված ոլորտային և մարզային զարգացման ծրագրերում հարմարվողականության ինտեգրմանը: Ինչպես նաև «Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2021-2030 թվականների Ազգային մակարդակով սահմանված գործողությունները»:

Հայաստանի կառավարությունը սահմանել է ամբողջ տնտեսության մասշտաբով կլիմայի փոփոխության մեղմման նոր թիրախ․ այն է՝ 2030 թվականին նվազեցնել ջերմոցային գազի արտանետումները 40%-ով 1990 թվականի մակարդակի համեմատ: Հայաստանի ցածր արտանետումների զարգացման երկարաժամկետ ռազմավարությունը մշակման փուլում է, որի նպատակն է մինչև 2050 թվականը հասնել կլիմայական չեզոքության, որը պայմանավորված է միջազգային ֆինանսական, տեխնոլոգիական և կարողությունների զարգացմանն ուղղված համապատասխան աջակցությամբ:

Անդրադառնալով հայ-եգիպտական հարաբերություններին, նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանի և Եգիպտոսի միջև հարաբերությունները հիմնված են երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա և, հետևաբար, դա լավ հիմք է երկու երկրների սերտ և ջերմ հարաբերությունների պահպանման և առավել ամրապնդման համար: Նախագահը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Եգիպտոսի միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ և խորանալ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կարծում ենք, որ սահմանազատման գործընթացը հաջող է անցել. ԱԽ քարտուղարՀռոմի պապը մտադիր է հաջորդ տարի Թուրքիա այցելելՓաստաբանները գործադուլ են հայտարարելուՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակումԵրևանի քաղաքապետարանի և Իլ դը Ֆրանս շրջանի միջև քննարկվել են գործակցության ծրագրեր«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ ՀակոբյանըԱկանատեսները պատմել են Ֆիցոյի դեմ մահափորձի մանրամասներըԽոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կա վիրավորՀոգևոր Հայաստանը հաղթելու է, պատրաստվում ենք մեծ, հաղթական հանրահավաքի. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մեր Տերը հրաշալի խոսք ունի․ «Հին տիկերի մեջ նոր գինի չի լցվում, և նոր տիկերի մեջ էլ հին գինի չի լցվում»․ Բագրատ ՍրբազանՎեհափառը Նուբար Աֆեյանի հետ քննարկել է Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի հարցըՇաբաթ օրը քաղաքական բոլոր կուսակցություններին հրավիրում ենք հանդիպման, մեծ համախմբում կա. Սրբազան (տեսանյութ)Իրականացվել է ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 5000 երեխայի առողջության և սնուցման իրավիճակի գնահատում. Արմեն ԳասպարյանԳենշտաբի քարտեզներն իրավական ուժ չունեն, այլ՝ երկու պետությունների կողմից ստորագրված քարտեզները. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Երեկ իրենք անարգեցին, սեփական ժողովրդի դեմ հսկայական ոստիկանական շարքեր էին բերել. Սրբազան (տեսանյութ)Սարիգյուղ-Բերքաբեր խաչմերուկից ներքև կրկին ոստիկանական անցակետ է տեղակայվելԱ'յ ողորմելիներ, ձեզնից ոչ ոք չի վախենում, ոչ մեկի չեք կարող լռեցնել, մեր պայքարը սրբազան պայքար է. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Կունենանք առանցքային շատ մեծ հանրահավաք` հասցնելու մեր քայլերը հանգրվանին․ Սրբազան (տեսանյութ)Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ արդեն պարբերական դարձող ու սանձարձակ ոտնձգություններըԿանադահայոց թեմը՝ Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների մասինԱդրբեջանի և ՀՀ-ի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է․ ԷրդողանՍրբազանին աջակցելու համար ինձ հանում են բարեգործական գրասենյակից. Անաիս Սարդարյան (տեսանյութ)Մեր անչափահաս տղաներից մեկին բերման են ենթարկել ու ասել՝ ծնողներից կզրկենք քեզ. Բագրատ ՍրբազանՄենք մեր հողը չենք ծախելու, եթե ինքը ծախվող ա, թող ծախի. Կիրանցի կինը` Փաշինյանին (տեսանյութ)7 ընտանիքի տուն, հողամասեր, արհեստանոց անցնում Է Ադրբեջանին. Կիրանցի բնակիչՍա կռիվ է, սա հայ ազգի կռիվն է թուրքի, նկատի ունեմ Նիկոլի դեմ. պիտի հաղթենք. քաղաքացի (տեսանյութ) Սրանք պարտության սիմվոլ են, ազգ ու երկիր են ուզում վերացնել, այս ոհմակը խառնվել է իրար (տեսանյութ) Քիշնևի քաղաքապետը Երևանում է․ համագործակցության հարցեր են քննարկել Էդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության հերթական փուլին 2018 թվականին ամեն ինչի մասին խոսել եմ. Բալասանյանը` Կիրանցում տեղի ունեցող դեպքերի մասին (տեսանյութ) Թշնամուն շատ լավ եմ ճանաչում. Տավուշով սա չի ավարտվելու, կսպառնա նաև ռազմական գործողությունների վերսկսմամբ. Արթուր Աղաբեկյան Դատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն ՀԻՄԱ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրըՍյունիքի Տաշտուն գյուղի կորած բնակիչը անվնաս հայտնաբերվել է Արարատ Միրզոյանը և ԵԽԽՎ նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀԲ-ի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի ղեկավարությանը ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներԵվրոպական ինտեգրման համար տարվող աշխատանքներում ՀՀ-ն կարող է ակնկալել լեհ փորձագետների աջակցությունը Երևանում ուժեղ քամուց հսկայական թթենու ճյուղը կոտրվել ու ընկել է մեքենաների վրա Քննարկվել են պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 5 էսքիզային նախագծերՍանոսյանը պնդում է՝ 230 հազար դոլար արժողությամբ առանձնատունը ծնողների համար եղբայրներն են կառուցում Սնկից թունավորման 5 դեպք է գրանցվել, տուժել է 8 մարդ․ ԱՆ Հարգելի ուսանողներ, հիշեք, որ այս իշխանությունները խլում են ձեր կյանքի լավագույն տարիները. Արմեն Հարությունյան Կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմինԹող գա, բայց չփորձվի մարզպետը գա ու էլի փոխհատուցում առաջարկի. կիրանցիները՝ Տավուշի ոստիկանապետին Կիրանցում, չնայած հեղեղին, բնակիչները շարունակում են մնալ փողոցում (տեսանյութ) Եթե ուզում եք, գլխիցս էլ խփեք, մենակ հողերը մի տվեք, սա մեր տարածքն է. Կիրանցում գերլարված է «Էս զոնտիկը տալու եմ մարզպետի ճկատին, եթե ասի տունդ թող՝ փող կտամ». կիրանցեցի կին (տեսանյութ) Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները կարճատև զրույց են ունեցել Իսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. Նեթանյահու
Ամենադիտված