խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա 5 վիրավոր Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու բանաձև է ընդունել Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները Ֆրանսիական համալսարանի ուսանողական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ Այս պահին Կիրանց կարող են մտնել միայն այն մարդիկ, ովքեր ունեն Կիրանցի գրանցում. բնակիչ Ռուսաստանն ու Չինաստանը կարող են ջրածնով աշխատող ավտոմեքենաների արտադրություն հիմնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը Կարծում ենք, որ սահմանազատման գործընթացը հաջող է անցել. ԱԽ քարտուղար Հռոմի պապը մտադիր է հաջորդ տարի Թուրքիա այցելել 

Հայաստանի համար բարիդրացիական հարաբերությունների հաստատումը Թուրքիայի հետ, երբևէ վիճարկելի գաղափար չի եղել. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հարցազրույց է տվել SpecialEurasia-ին:

Հաշվի առնելով վերջին շրջանում Հարավային Կովկասում գրանցված աշխարհաքաղաքական զարգացումները, (2020 թ. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, 2022 թ. սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական ագրեսիան) և Ուկրաինայի հակամարտության հետևանքով ներկայումս միջազգային հարթակում առկա իրավիճակը, ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի ապագան, և ի՞նչ ուղի կընտրի Ձեր երկիրն այս փոփոխվող աշխարհում։

2020 թվականի 44-օրյա պատերազմը ծանր փորձություն էր մեր ժողովրդի համար: Ընդհանրապես, պատերազմների ավերիչ հետևանքներին դժվար է ամբողջական կերպով գնահատել, ընդ որում՝ բոլոր պատերազմող կողմերի համար: Այսօր մեր տարածաշրջանում և, համարձակվում եմ ասել, ամբողջ աշխարհում տեղի է ունենում մինչ 2020 թվականը գոյություն ունեցած աշխարհակարգի վերափոխում, և եթե դիտարկենք այս տեսանկյունից, ապա լոկալ հակամարտություններն այդ փոփոխության մասնակի դրսևորումներն են:

Անշուշտ, առկա միջազգային իրադրության լարվածության և փոփոխությունների ֆոնին հարկ է, որ ցանկացած պետություն ընտրություն կատարի, բայց այդ ընտրությունը, կարծում եմ, ավելի շատ արժեքների դաշտում է: Հայաստանն այս տեսանկյունից իր միանշանակ որոշումը կայացրել է, այն է՝ անշեղորեն առաջնորդվել ժողովրդավարության սկզբունքներով և գնալ ժողովրդավարական ինստիտուտների կայացման ուղիով: Մենք փոքր հնարավորություններով երկիր ենք, նկատի ունեմ այն, որ Հայաստանը հարուստ չէ օգտակար հանածոներով, էներգակիրներով, մենք չունենք նավթ ու գազ և նման պայմաններում ժողովրդավարությունը, մշակույթը, գիտությունը դառնում են մեր առաջնային ռեսուրսը աշխարհին ներկայանալու և մոլորակի վրա մեր ուրույն տեղն ու դիմագիծն ունենալու համար: Իսկ այս ամենի համար անհրաժեշտ է խաղաղություն: Հայաստանի համար վերջինս այլընտրանք չունի, քանի որ խաղաղությունը ամենակարևոր նախապայմանն է ինչպես առանձին վերցրած քաղաքացու, այնպես էլ պետությունների կայացման, զարգացման ու քաղաքակրթական վերելքի համար: Եթե փորձենք ձևակերպել շատ հակիրճ, ապա Հայաստանը աներկբա ընտրել է խաղաղ, ժողովրդավար և մարդակենտրոն զարգացման ուղին:

Խոսելով Հայաստանի արտաքին հարաբերություններից՝ Դուք կարծում եք, որ հնարավո՞ր է կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները, չնայած նրան, որ Անկարան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Ինչպե՞ս կարող է հայ բնակչությունն արձագանքել այս խնդրին։

Հայաստանի Հանրապետության համար բարիդրացիական հարաբերությունների հաստատումն իր բոլոր հարևանների, այդ թվում՝ Թուրքիայի հետ, երբևէ վիճարկելի գաղափար չի եղել: Մենք մշտապես հանդես ենք եկել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման, սահմանների բացման դիրքորոշմամբ: Պետք է շեշտել, որ «առանց նախապայմանների» ձևակերպումը դիվանագիտական խուսանավում չէ և վերաբերում է նաև Ցեղասպանության ճանաչման խնդրին: Ցավոք, պետք է ասեմ, որ տասնամյակներ շարունակ առաջինը Թուրքիան է Հայաստանի հետ սահմանների բացման և հարաբերությունների կարգավորման համար նախապայմաններ առաջադրել՝ ինչ-որ առումով սպասարկելով Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում ադրբեջանական օրակարգը: Միևնույն ժամանակ, կարևոր եմ համարում ընդգծել, որ 1990-ականների սկզբին և 2008-2009 թվականներին Հայաստանն ու Թուրքիան ունեին հնարավորություն՝ գնալ արմատական փոփոխության և շարժվել կարգավորման ուղղությամբ: Այդ հնարավորությունները լիարժեք չօգտագործվեցին, բայց այսօր ես առավել կարևոր եմ համարում ոչ թե անցյալի բացթողումների կամ ինչ-ինչ կորսված հնարավորությունների մասին խոսելը, այլ ապագային նայելը: Ներկայումս Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում են: Անգամ տեղեկատվական-քարոզչական դաշտում ես տեսնում եմ դրական միտումներ և հույս ունեմ, որ մեր արևմտյան հարևանի հետ մենք կարող ենք հաստատել քաղաքակիրթ, կարգավորված և կանխատեսելի բարիդրացիական հարաբերություններ: Ես այն համոզմանն եմ, որ անգամ բարդագույն խնդիրների լուծման բանալին զարգացումն ու ժողովրդավարությունն է, որոնք չեն կարող գոյություն ունենալ նախապայմաններով կամ բացառություններով: Այս տեսանկյունից քաղաքակիրթ հարաբերությունների հաստատումը Թուրքիայի և ընդհանարապես, բոլոր հարևան երկրների հետ, Հայաստանը տեսնում է որպես հնարավորություն, ինչպես արդեն ասեցի, ժողովրդավարության և զարգացման հասնելու և բարդագույն խնդիրների հաղթահարման համար:

Արևմուտքը հաճախ է երկակի ստանդարտների քաղաքականություն կիրառել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Արդյոք տեսնո՞ւմ եք որևէ փոփոխություն 2022 թվականի սեպտեմբերից հետո:

Ես չէի ցանկանա միանշանակ ու միարժեք կերպով գնահատականներ հնչեցնել Ղարաբաղյան հիմնախնդրում Արևմուտքի դերակատարության մասին: 1992 թվականին ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խումբը այս տարիների ընթացքում գնահատելի աշխատանք է տարել հակամարտության կարգավորման ուղղությամբ՝ հանդես գալով մի շարք առաջարկներով, այլ հարց է, որ 2020 թվականին Ադրբեջանը փորձեց ուժի կիրառմամբ հասնել իր համար ցանկալի արդյունքի:

Ինչ վերաբերում է, 2022 թվականի սեպտեմբերից հետո Արևմուտքի և, կարելի է ասել, առաջադեմ աշխարհի դիրքորոշմանը, ապա այստեղ ամեն ինչ առավել քան պարզ էր: 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը ոտնձգություն է իրականացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ և փաստացի օկուպացրել: Այս հարցը քննարկվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, բազմաթիվ երկրների կողմից ադրբեջանական ագրեսիան դատապարտվել է, և, ի վերջո, ԵԱՀԿ կողմից փաստահավաք առաքելություն է ուղարկվել Հայաստան: Կարծում եմ՝ սրանք ցուցիչներ են, որոնք ակնառու կերպով ի ցույց են դնում Արևմուտքի դիրքորոշումը:

Վերջերս Դուք ելույթ ունեցաք COP27-ում։ Ո՞րն է կլիմայի փոփոխության մարտահրավերին դիմակայելու՝ Հայաստանի որդեգրած ռազմավարությունը, և ինչպե՞ս կարող են բնապահպանական խնդիրներն ազդել Հայաստանի բիզնես ոլորտների վրա:

Կլիմայի փոփոխություններին ինչ-որ կերպ հակազդելու հիմնախնդրի առաջ կանգնած է համայն մարդկությունը և այդ գործում բոլոր պետություններն ունեն իրենց դերակատարությունը՝ անկախ իրենց աշխարհագրական դիրքից ու տարածքից: Հայաստանը, բնականաբար, հանձնառու է իրականացնել այն միջոցառումները, որոնք մեր երկիրը ստանձնել է «Փարիզյան կոնվենցիայով»: Կարծում եմ, որ Կլիմայի փոփոխության մարտահրավերներին դիմակայելու բանաձևերը բավական պարզ և հստակ են՝ շարժվել դեպի «կանաչ տնտեսություն», զարկ տալ տեխնոլոգիական զարգացմանն ու էկոլոգիապես մաքուր էներգիայի աղբյուրների կիրառությանը տնտեսության մեջ, կառավարելի դարձնել շրջակա միջավայրի աղտոտման վրա ուղակի ազդեցություն ունեցող ռիսկերը՝ գտնելով կենցաղային ու արտադրական թափոնների վերամշակման ու նվազեցման մեխանիզմներ: Կցանկանայի նաև շեշտել, որ Կլիմայի փոփոխության յուրօրինակ մարտահրավերներից են նաև ռազմական ագրեսիաներն ու պատերազմները, որոնց հետևանքներին մենք ականատես ենք լինում տարիներ շարունակ:

Արդյո՞ք Հայկական Սփյուռքը կարող է էական դեր ունենալ այսօրվա Հայաստանում։

Հայկական սփյուռքն այսօր, ինչպես և անցյալում և հուսով եմ ապագայում, անքակտելիորեն կապված է Հայաստանի հետ: Հայաստանի Հանրապետությունն աշխարհի բոլոր հայերի հայրենիքն է, և այստեղ այլ կարծիք լինել չի կարող, այլ հարց է, որ պետք է առավել ինստիտուցիոնալ հիմքի վրա դնել Հայաստան-Սփյուռք հարաբերությունները, որպեսզի դրանք չսահմանափակվեն զուտ բարեգործական նախաձեռնություններով կամ տարբեր հիմնադրամների ու հասարակական կազմակերպությունների գործունեությամբ, թեկուզ և անգնահատելի է այդօրինակ կառույցների բազմոլորտ գործունեությունը հայապահպանության, հայկական մշակույթի զարգացման ու հանրահռչակման ու բազմաթիվ այլ ասպարեզներում: Այս հարցում, բնականաբար, անելիքներ ունեն և՛ Հայաստանի ղեկավարությունը, և՛ Սփյուռքահայ կազմակերպությունները, որովհետև պարզ է նաև այն, որ Սփյուռքը բազմաշերտ, յուրօրինակ երևույթ է, որի հետ հնարավոր չէ միագիծ հարաբերություններ ստեղծել:

Երևան կատարած մեր այցի ընթացքում մենք բացահայտեցինք, որ Պարսից ծոցի որոշ միապետություններ մեծ ակտիվությամբ խթանում և աջակցում են տեղական բիզնեսներին, հատկապես Արաբական Միացյալ Էմիրությունները: Վերջերս դուք հանդիպում ունեցաք Արաբական լիգայի գլխավոր քարտուղարի հետ։ Հաշվի առնելով Միջին Արևելքում հայկական Սփյուռքի կենսական դերը՝ հավատո՞ւմ եք, որ Ձեր երկիրը կարող է ամրապնդել իր տնտեսական և քաղաքական հարաբերությունները արաբա-մուսուլմանական աշխարհի հետ:

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին համաժողովի շրջանակներում ես արդյունավետ հանդիպումներ եմ ունեցել նաև արաբական մի շարք երկրների իմ պաշտոնակիցների և ղեկավարների հետ և վստահաբար կարող եմ ասել, որ արաբական աշխարհում առկա է ցանկություն՝ առավել բարձր մակարդակի հասցնել Հայաստանի հետ հարաբերությունները: Հայկական սփյուռքը, անշուշտ, իր դերակատարությունն ունի այս հարաբերություններում, սակայն կարծում եմ, որ միայն Սփյուռքի ներուժի օգտագործումը բավարար չէ, և մենք պետք է շարժվենք քաղաքական տնտեսական ու առևտրա-տնտեսական կապերի սերտացման ու ընդլայնման ուղղությամբ: Հայաստանը բազմաթիվ բարեկամ ու գործընկեր երկրներ ունի արաբա-մուսուլմանական աշխարհում, և իմ հանդիպումները՝ ինչպես Արաբական պետությունների լիգայի Գլխավոր քարտուղար պարոն Ղեյթի, այնպես էլ այլ արաբ առաջնորդների հետ, նպատակ ունեին զարգացնել փոխշահավետ համագործակցությունն ու ընդլայնել Հայաստան-Արաբական աշխարհ երկխոսությունը:

Ի՞նչ կասեք հայ-իտալական հարաբերությունների մասին։

Հայ-իտալական հարաբերությունները հարյուրամյակների պատմություն ունեն և իրենց արմատներով հասնում են վաղ միջնադար, երբ հայ վաճառականներն առևտուր էին անում Ջենովայի և Վենետիկի հետ: Մեկ այլ մակարդակում են հայ-իտալական մշակութային առնչակցությունները, Վենետիկի Սուրբ Ղազար կղզում է գտնվում աշխարհում հայագիտության խոշորագույն կենտրոններից մեկը՝ Մխիթարյան միաբանությունը: Ընդհանրապես, հայ-իտալական հարաբերություններն այնքան խոր ու բազմաշերտ են, որ մեկ կամ մի քանի հարցազրույցի ընթացքում հնարավոր չէ անդրադառնալ դրանց բոլորին:

Մեր ժողովուրդներն անգամ բազմաթիվ նմանություններ ունեն՝ սկսած արտաքինից, վերջացրած զգացմունքայնությամբ և հախուռն բնավորությամբ: Այնպես որ, կարծում եմ՝ հայ-իտալական հարաբերությունները մշտապես զարգացման մեծ ներուժ ունեն:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա 5 վիրավորԼյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու բանաձև է ընդունելԷլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեներըՖրանսիական համալսարանի ուսանողական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՏեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստԱյս պահին Կիրանց կարող են մտնել միայն այն մարդիկ, ովքեր ունեն Կիրանցի գրանցում. բնակիչՌուսաստանն ու Չինաստանը կարող են ջրածնով աշխատող ավտոմեքենաների արտադրություն հիմնել«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցըԿարծում ենք, որ սահմանազատման գործընթացը հաջող է անցել. ԱԽ քարտուղարՀռոմի պապը մտադիր է հաջորդ տարի Թուրքիա այցելելՓաստաբանները գործադուլ են հայտարարելուՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակումԵրևանի քաղաքապետարանի և Իլ դը Ֆրանս շրջանի միջև քննարկվել են գործակցության ծրագրեր«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ ՀակոբյանըԱկանատեսները պատմել են Ֆիցոյի դեմ մահափորձի մանրամասներըԽոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կա վիրավորՀոգևոր Հայաստանը հաղթելու է, պատրաստվում ենք մեծ, հաղթական հանրահավաքի. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մեր Տերը հրաշալի խոսք ունի․ «Հին տիկերի մեջ նոր գինի չի լցվում, և նոր տիկերի մեջ էլ հին գինի չի լցվում»․ Բագրատ ՍրբազանՎեհափառը Նուբար Աֆեյանի հետ քննարկել է Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի հարցըՇաբաթ օրը քաղաքական բոլոր կուսակցություններին հրավիրում ենք հանդիպման, մեծ համախմբում կա. Սրբազան (տեսանյութ)Իրականացվել է ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 5000 երեխայի առողջության և սնուցման իրավիճակի գնահատում. Արմեն ԳասպարյանԳենշտաբի քարտեզներն իրավական ուժ չունեն, այլ՝ երկու պետությունների կողմից ստորագրված քարտեզները. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Երեկ իրենք անարգեցին, սեփական ժողովրդի դեմ հսկայական ոստիկանական շարքեր էին բերել. Սրբազան (տեսանյութ)Սարիգյուղ-Բերքաբեր խաչմերուկից ներքև կրկին ոստիկանական անցակետ է տեղակայվելԱ'յ ողորմելիներ, ձեզնից ոչ ոք չի վախենում, ոչ մեկի չեք կարող լռեցնել, մեր պայքարը սրբազան պայքար է. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Կունենանք առանցքային շատ մեծ հանրահավաք` հասցնելու մեր քայլերը հանգրվանին․ Սրբազան (տեսանյութ)Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ արդեն պարբերական դարձող ու սանձարձակ ոտնձգություններըԿանադահայոց թեմը՝ Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների մասինԱդրբեջանի և ՀՀ-ի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է․ ԷրդողանՍրբազանին աջակցելու համար ինձ հանում են բարեգործական գրասենյակից. Անաիս Սարդարյան (տեսանյութ)Մեր անչափահաս տղաներից մեկին բերման են ենթարկել ու ասել՝ ծնողներից կզրկենք քեզ. Բագրատ ՍրբազանՄենք մեր հողը չենք ծախելու, եթե ինքը ծախվող ա, թող ծախի. Կիրանցի կինը` Փաշինյանին (տեսանյութ)7 ընտանիքի տուն, հողամասեր, արհեստանոց անցնում Է Ադրբեջանին. Կիրանցի բնակիչՍա կռիվ է, սա հայ ազգի կռիվն է թուրքի, նկատի ունեմ Նիկոլի դեմ. պիտի հաղթենք. քաղաքացի (տեսանյութ) Սրանք պարտության սիմվոլ են, ազգ ու երկիր են ուզում վերացնել, այս ոհմակը խառնվել է իրար (տեսանյութ) Քիշնևի քաղաքապետը Երևանում է․ համագործակցության հարցեր են քննարկել Էդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության հերթական փուլին 2018 թվականին ամեն ինչի մասին խոսել եմ. Բալասանյանը` Կիրանցում տեղի ունեցող դեպքերի մասին (տեսանյութ) Թշնամուն շատ լավ եմ ճանաչում. Տավուշով սա չի ավարտվելու, կսպառնա նաև ռազմական գործողությունների վերսկսմամբ. Արթուր Աղաբեկյան Դատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն ՀԻՄԱ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրըՍյունիքի Տաշտուն գյուղի կորած բնակիչը անվնաս հայտնաբերվել է Արարատ Միրզոյանը և ԵԽԽՎ նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀԲ-ի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի ղեկավարությանը ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներԵվրոպական ինտեգրման համար տարվող աշխատանքներում ՀՀ-ն կարող է ակնկալել լեհ փորձագետների աջակցությունը Երևանում ուժեղ քամուց հսկայական թթենու ճյուղը կոտրվել ու ընկել է մեքենաների վրա Քննարկվել են պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 5 էսքիզային նախագծերՍանոսյանը պնդում է՝ 230 հազար դոլար արժողությամբ առանձնատունը ծնողների համար եղբայրներն են կառուցում Սնկից թունավորման 5 դեպք է գրանցվել, տուժել է 8 մարդ․ ԱՆ
Ամենադիտված