Ադրբեջանի բանակի հարձակումները ՀՀ տարածքի վրա լավ փաստագրված են ԵՄ մոնիտորինգային կարողությունների կողմից. Մարուքյան
BlogosphereԱդրբեջանական բանակի ամենօրյա հարձակումները Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա լավ փաստագրված են վերջերս Հայաստանում տեղակայված ԵՄ մոնիտորինգային կարողությունների կողմից: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի Հանրապետության հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
«Առաքելությունը ԵՄ-ին և մյուսներին պարզ կդարձնի, որ հարձակումներն անհիմն են և լավ ծրագրված ահաբեկչություն են Ադրբեջանի կողմից հայկական պետականության նկատմամբ»,-ընդգծել է Մարուքյանը: