Սոֆի Մխեյանը՝ Շուշիի հայկական տարազով (լուսանկար)
PhotosԵրգչուհի Սոֆի Մխեյանը «Ինստագրամ» սոցիալական հարթակի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում Շուշիի շրջանի հայկական տարազով է:
Տարազը, որը կրում է երգչուհին Սյունիք-Արցախ տարածաշրջանին բնորոշ կանացի հագուստ է, որը բաղկացած է կարմիր շապիկից եւ փոխանից, կանաչ պարեգոտից: Երգչուհին կրում է նաեւ տարազին մաս կազմող կարմիր կոպի`վրայից կախված քունքազարդով եւ կարմիր շալ: Մեջքին 19-րդ դարում Սյունիքում արտադրված արծաթյա գոտի է, ձեռքերին արծաթյա ապարանջաներ:
«Շուշիի կանացի տարազ.Արցախ (19-րդ դ.). առանձնանում է ձեւվածքի կատարելությամբ եւ գունային լուծումներով: Բաղկացուցիչ տարրերից էին հալավ- շապիկը՝ կարմիր ու երկար, եւ վերնազգեստը: Զարդերը արածթից ու շքեղ:
Սյունիքի եւ Արցախի բնակիչները կրում էին միեւնույն տարազը: Սյունիք-Արցախում կանայք հագել են կարմիր, կանաչ, երեսն ասեղնագործ հողաթափ։ Այս տարազախումբը սերունդները դարեր շարունակ իրար փոխանցելով, հասցրել են մինչեւ 20-րդ դարի վերջ», - հրապարակմանը կից գրելէ երգչուհին: