Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու. Ադրբեջանի հարցերով փորձագետ Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն Մախսուդյան Եթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, նահանջ է սկսվելու. Վահե Դավթյան Խոշոր վթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Թբիլիսիում վերսկսվել են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերը (տեսանյութ) Հենց հիմա Տավուշի դարպասներին իրականացվում են ականազերծման աշխատանքներ. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. Ռուբեն Մելիքյան Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ. թուրք լրագրող Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) 

Կորյուն Խաչատուրյանը նշանակվել է Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի գործադիր տնօրեն

Հասարակություն

Հայաստանում Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի (the H. Hovnanian Family Foundation) գործադիր տնօրեն է նշանակվել Կորյուն Խաչատուրյանը ։ Խաչատուրյանը 2023թ․ հունվարի 9-ից կազմակերպության ընդգրկուն մարդասիրական գործունեությունը կներկայացնի ամբողջ Հայաստանով։ Վերջին չորս տարիներին նա ղեկավարել է գյուղական համայնքների զարգացման մի շարք նորարար նախաձեռնություններ Հայաստանի մանուկներ (COAF) հիմնադրամում, իսկ դրանից առաջ ղեկավարել է ԹՈՒՄՈ-ի (TUMO) բազմաթիվ նորահայտ նախաձեռնություններ, նախ Ստեփանակերտում, այնուհետև Ֆրանսիայի Փարիզ քաղաքում՝ գլխավորելով աշխարհում ԹՈՒՄՈ-ի կրթական մոդելի ընդլայնումը։

Խաչատուրյանն ավելի քան 10 տարվա փորձ ունի շահույթ չհետապնդող և կրթական ոլորտներում․ համաշխարհային մակարդակով մասնագիտական և կրթական գործունեություն է ծավալել՝ Լոնդոնից մինչև Շվեդիա, այնուհետև Բրյուսելից մինչև Փարիզ, որոնք ի վերջո բերեցին իրեն Հայաստան։ Խաչատուրյանը Ֆրանսիայի Մարսել քաղաքի Քեդջ բիզնես դպրոցից (Kedge Business School) ստացել է երկակի մագիստրոսի աստիճան կառավարման և ձեռնարկատիրության ոլորտներում։

«Որպես սփյուռքի հայ և Հայաստանի երկարաժամկետ տնտեսական զարգացման վրա հայրենադարձությանը մեծ ազդեցությանը հավատացող մարդ, ես Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամը համարում եմ այն կազմակերպությունը, որը միանգամայն համապատասխանում է իմ տեսլականին ու ձգտումներին։ Ես ոգևորված եմ, որ ղեկավարելու եմ Հայաստանի ամենառազմավարական կազմակերպություններից մեկը և կկարողանամ նպաստել Հայաստանի հետագա զարգացմանը նորարարական լուծումենր բերելուն», – ասել է Խաչատուրյանը։

Նա փոխարինել է Նաիրա Մելիքյանին, ով կազմակերպությունում աշխատել էր ավելի քան 25 տարի՝ մասնակցելքով ներկայիս Հիմնադրամի գլխամասի, Սուրբ Աննա եկեղեցու և Հրազդանի ձորի ներկայիս մշակութային տան կառուցմանը, ինչպես նաև բոլոր մարդասիրական ծրագրերին, ներառյալ կրթաթոշակային և բարեգործական դրամաշնորհային ծրագրերը։ Այսպիսով, Խաչատուրյանը Հայաստանում ժառանգություն է ստանում տաղանդավոր թիմ, որպեսզի իրականացնի առկա զարգացման ծրագրերն ամբողջ երկրով, ինչպես նաև ղեկավարի Հիմնադրամի համար հետաքրքրություն ներկայացնող բոլոր նոր հատուկ նախագծերը՝ աշխատելով անմիջապես Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի նախագահ Էդիլ Հովնանյանի և նրա տնօրենների խորհրդի հետ։

«Երբ գործադիր տնորեն էինք փնտրում, Կորյունն աչքի ընկավ որպես մարդ, ով կարող է Հիմնադրամը ներկայացնել Հայաստանում պրոֆեսիոնալ և նորարար կերպով», – ասել է Հովնանյանը։ Նա հավելել է․ «Ես հարգում եմ նրա բիզնեսի ոլորտում փորձն ու Հայաստանում երկու լուրջ նախագծերի կառավարմամ տասնամյա փորձը և գիտեմ, որ մենք անկասկած կիրականացնենք բազում ոգևորիչ նախագծեր միասին։ Այս ամենը հատկապես կարևոր է, քանի որ մենք մեր ընտանեկան հիմնադրամի նոր փուլում ենք, երբ հորս մահից հետո նոր սերունդն է ղեկն իր ձեռքը վերցրել, և մենք ցանկանում ենք ընդլայնել մեր ունեցած ազդեցությունը»։

Խաչատուրյանը, լինելով Փարիզից, բնակվում է Երևանում՝ կնոջ և երկու որդիների հետ միասին։ Նա հավատում է, որ իր ղեկավարությամբ Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամը կկառուցի ավելի ուժեղ համայնքներ, կբարելավի տնտեսական զարգացումն ու կաջակցի հայրենադարձությանը բոլոր մակարդակներում՝ հանուն Հայաստանի երկարաժամկետ տնտեսական զարգացման։

«Հիմնադրամի ստեղծվելուց ի վեր այնքան բան է արվել հանուն ամբողջ Հայաստանով մեկ ընդլայնված մարդասիրական գործունեության միջոցով դրական համայնքային փոփոխության, որ ես շատ հպարտ եմ և պատիվ ունեմ, որ այս հրաշալի կազմակերպության մաս եմ կազմում, որպես առաջնորդ, ով 10 տարուց ավել ներգրավված է եղել ազդեցիկ նախագծերում։ Ես սիրում եմ կազմակերպության առաքելությունը և անհամբերությամբ եմ սպասում ռազմավարական գործընկերությունների կառուցմանն ու այն հրաշալի ժառանգության շարունակությանը, որն արդեն իսկ այդքան շատ բան է տվել մեր երկրին։ Անհամբերությամբ սպասում եմ իմ աշխատանքի մեկնարկին», –  ասել է նա։

Հիմնադրամի 1986թ․ հիմնադրումից ի վեր, Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամը (H. Hovnanian Family Foundation) առավել քան $75 միլիոն դոլար է հատկացրել բարեգործական, կրթական, գիտական, մշակութային և այլ համապատասխան նպատակներով հարյուրավոր նախաձեռնությունների և ծրագրերի համար՝ հիմնական նպատակ ունենալով օգնել հայ համայնքներին աշխարհով մեկ, ինչպես նաև Նյու Ջերզի նահանգի Մոնմութ և Օուշն շրջանների կազմակերպություններին։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ճապոնիայում ջերմային հարվածով երեք մարդ հոսպիտալացվել է«Այս նկարով ամեն տեղ կթողնեն»․ տեսանյութ՝ Պուտին-Ալիև հանդիպումից Նարեկ Մանասյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը (տեսանյութ) Եվրոպացիները չեն մեռնի Դոնբասի համար․ ԲորելՄեքսիկայում ավտոբուսի շրջվելու հետևանքով նախնական տվյալներով 14 մարդ է զոհվելԱրթուր Դավթյանի արծաթե մրցելույթը ԵԱ-ում (տեսանյութ)Լույս չի լինիՄոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու. Ադրբեջանի հարցերով փորձագետ Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն ՄախսուդյանԵթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, նահանջ է սկսվելու. Վահե ԴավթյանԽոշոր վթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Համախմբվիր, հայ ժողովուրդ, քո զորությունը միասնականության մեջ է, մեզ միավորողը Հայաստանն է. Արամ Ա (տեսանյութ) Թբիլիսիում վերսկսվել են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերը (տեսանյութ)Հենց հիմա Տավուշի դարպասներին իրականացվում են ականազերծման աշխատանքներ. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներինԵվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան ԲալայանԱրցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն ՏավուշիՀԻՄԱ․ Երևան-Դիլիջան մայրուղին մեկ ժամով փակ է (տեսանյութ) Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. Ռուբեն Մելիքյան Հաջորդը լինելու է Կողբից Սոթք ընկած հատվածը. Դավիթ ՋամալյանԵթե պետությունը ինչ-որ երգչի աջակցել է, թող ինքն էլ հարկ վճարի. երգչուհի Նանա (տեսանյութ) «Սա է Ալիևի և Նիկոլի նպատակը»Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ. թուրք լրագրողՀետաքրքրվել եմ, մրցավարների մասով խնդիր չկար, թափանցիկ էր. Փաշինյան (տեսանյութ) Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը«Դուք Ղեւոնդ Երիցեան ոգով նոր Աւարայր էք մղում հայրենիքի համար»․ Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ) «Դավաճանը հանձնում է Հայաստանը»․ ակցիա՝ Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ (տեսանյութ) Հայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNN Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու․ բանակցությունները չստացվեցին․ փաստաբան (տեսանյութ)Սիրիայի զինված ուժերը երեք շրջաններում ոչնչացրել են ահաբեկիչների զրահամեքենաները Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) «Եթե ինչ, շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր կերպարներից մեկը (լուսանկարներ)Բրիտանացի պատգամավորները կարող են հեռացնել Սունակին․ Financial Times «Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան Սրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանԻտալիան հայտարարել է, որ երկիրը կարող է գայատևել առանց ռուսական գազի Հռոմի պապը կոչ է արել երիտասարդներին հրաժարվել հեռախոսներից «Փյունիկը» ոչ մի հնարավորություն չտվեց «Ուրարտուին»՝ 5:0 (տեսանյութ)Լրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանովՆիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել, թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը․ ՇարմազանովՍյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԳնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեցՀայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Վարդան ՈսկանյանՎթար՝ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին. կան տուժածներՊարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
Ամենադիտված