Delegation led by Hakob Arshakyan is on a working visit to Bratislava Prime Minister Pashinyan heads to the Kingdom of Denmark UN Committee against Torture issues findings on Azerbaijan regarding fulfillment of its obligations Alen Simonyan receives Ambassador of Argentina to Armenia: Argentina sees efforts of Armenia in establishing peace in South Caucasus President Vahagn Khachaturyan met with the Primate of the Armenian Catholic Eparchy Bishop Mikael Muradian The Armenian cultural heritage in Nagorno-Karabakh is gradually being destroyed – Geghard SAF Nikol Pashinyan, Ian Borg discuss cooperation between Armenia government, OSCE Expanded meeting of foreign ministers of Armenia and Malta held in Yerevan USA is deeply worried about decline of democracy in Georgia: Sullivan Earthquake in Azerbaijan: tremors felt in Syunik 

Կորյուն Խաչատուրյանը նշանակվել է Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի գործադիր տնօրեն

Society

Հայաստանում Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի (the H. Hovnanian Family Foundation) գործադիր տնօրեն է նշանակվել Կորյուն Խաչատուրյանը ։ Խաչատուրյանը 2023թ․ հունվարի 9-ից կազմակերպության ընդգրկուն մարդասիրական գործունեությունը կներկայացնի ամբողջ Հայաստանով։ Վերջին չորս տարիներին նա ղեկավարել է գյուղական համայնքների զարգացման մի շարք նորարար նախաձեռնություններ Հայաստանի մանուկներ (COAF) հիմնադրամում, իսկ դրանից առաջ ղեկավարել է ԹՈՒՄՈ-ի (TUMO) բազմաթիվ նորահայտ նախաձեռնություններ, նախ Ստեփանակերտում, այնուհետև Ֆրանսիայի Փարիզ քաղաքում՝ գլխավորելով աշխարհում ԹՈՒՄՈ-ի կրթական մոդելի ընդլայնումը։

Խաչատուրյանն ավելի քան 10 տարվա փորձ ունի շահույթ չհետապնդող և կրթական ոլորտներում․ համաշխարհային մակարդակով մասնագիտական և կրթական գործունեություն է ծավալել՝ Լոնդոնից մինչև Շվեդիա, այնուհետև Բրյուսելից մինչև Փարիզ, որոնք ի վերջո բերեցին իրեն Հայաստան։ Խաչատուրյանը Ֆրանսիայի Մարսել քաղաքի Քեդջ բիզնես դպրոցից (Kedge Business School) ստացել է երկակի մագիստրոսի աստիճան կառավարման և ձեռնարկատիրության ոլորտներում։

«Որպես սփյուռքի հայ և Հայաստանի երկարաժամկետ տնտեսական զարգացման վրա հայրենադարձությանը մեծ ազդեցությանը հավատացող մարդ, ես Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամը համարում եմ այն կազմակերպությունը, որը միանգամայն համապատասխանում է իմ տեսլականին ու ձգտումներին։ Ես ոգևորված եմ, որ ղեկավարելու եմ Հայաստանի ամենառազմավարական կազմակերպություններից մեկը և կկարողանամ նպաստել Հայաստանի հետագա զարգացմանը նորարարական լուծումենր բերելուն», – ասել է Խաչատուրյանը։

Նա փոխարինել է Նաիրա Մելիքյանին, ով կազմակերպությունում աշխատել էր ավելի քան 25 տարի՝ մասնակցելքով ներկայիս Հիմնադրամի գլխամասի, Սուրբ Աննա եկեղեցու և Հրազդանի ձորի ներկայիս մշակութային տան կառուցմանը, ինչպես նաև բոլոր մարդասիրական ծրագրերին, ներառյալ կրթաթոշակային և բարեգործական դրամաշնորհային ծրագրերը։ Այսպիսով, Խաչատուրյանը Հայաստանում ժառանգություն է ստանում տաղանդավոր թիմ, որպեսզի իրականացնի առկա զարգացման ծրագրերն ամբողջ երկրով, ինչպես նաև ղեկավարի Հիմնադրամի համար հետաքրքրություն ներկայացնող բոլոր նոր հատուկ նախագծերը՝ աշխատելով անմիջապես Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի նախագահ Էդիլ Հովնանյանի և նրա տնօրենների խորհրդի հետ։

«Երբ գործադիր տնորեն էինք փնտրում, Կորյունն աչքի ընկավ որպես մարդ, ով կարող է Հիմնադրամը ներկայացնել Հայաստանում պրոֆեսիոնալ և նորարար կերպով», – ասել է Հովնանյանը։ Նա հավելել է․ «Ես հարգում եմ նրա բիզնեսի ոլորտում փորձն ու Հայաստանում երկու լուրջ նախագծերի կառավարմամ տասնամյա փորձը և գիտեմ, որ մենք անկասկած կիրականացնենք բազում ոգևորիչ նախագծեր միասին։ Այս ամենը հատկապես կարևոր է, քանի որ մենք մեր ընտանեկան հիմնադրամի նոր փուլում ենք, երբ հորս մահից հետո նոր սերունդն է ղեկն իր ձեռքը վերցրել, և մենք ցանկանում ենք ընդլայնել մեր ունեցած ազդեցությունը»։

Խաչատուրյանը, լինելով Փարիզից, բնակվում է Երևանում՝ կնոջ և երկու որդիների հետ միասին։ Նա հավատում է, որ իր ղեկավարությամբ Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամը կկառուցի ավելի ուժեղ համայնքներ, կբարելավի տնտեսական զարգացումն ու կաջակցի հայրենադարձությանը բոլոր մակարդակներում՝ հանուն Հայաստանի երկարաժամկետ տնտեսական զարգացման։

«Հիմնադրամի ստեղծվելուց ի վեր այնքան բան է արվել հանուն ամբողջ Հայաստանով մեկ ընդլայնված մարդասիրական գործունեության միջոցով դրական համայնքային փոփոխության, որ ես շատ հպարտ եմ և պատիվ ունեմ, որ այս հրաշալի կազմակերպության մաս եմ կազմում, որպես առաջնորդ, ով 10 տարուց ավել ներգրավված է եղել ազդեցիկ նախագծերում։ Ես սիրում եմ կազմակերպության առաքելությունը և անհամբերությամբ եմ սպասում ռազմավարական գործընկերությունների կառուցմանն ու այն հրաշալի ժառանգության շարունակությանը, որն արդեն իսկ այդքան շատ բան է տվել մեր երկրին։ Անհամբերությամբ սպասում եմ իմ աշխատանքի մեկնարկին», –  ասել է նա։

Հիմնադրամի 1986թ․ հիմնադրումից ի վեր, Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամը (H. Hovnanian Family Foundation) առավել քան $75 միլիոն դոլար է հատկացրել բարեգործական, կրթական, գիտական, մշակութային և այլ համապատասխան նպատակներով հարյուրավոր նախաձեռնությունների և ծրագրերի համար՝ հիմնական նպատակ ունենալով օգնել հայ համայնքներին աշխարհով մեկ, ինչպես նաև Նյու Ջերզի նահանգի Մոնմութ և Օուշն շրջանների կազմակերպություններին։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Erdogan, Greek leader begin talks in Turkey to maintain positive momentumIran and India have signed long-term agreement for re-equipment of the Chabahar port: BazrpashDelegation led by Hakob Arshakyan is on a working visit to BratislavaPrime Minister Pashinyan heads to the Kingdom of DenmarkArmenian Parliament Speaker receives OSCE Chair-in-OfficeUN Committee against Torture issues findings on Azerbaijan regarding fulfillment of its obligationsMicrosoft will end support for Windows 10 version 21H2Egyptian representatives unexpectedly canceled meetings with Israeli counterpartsAlen Simonyan receives Ambassador of Argentina to Armenia: Argentina sees efforts of Armenia in establishing peace in South CaucasusPresident Vahagn Khachaturyan met with the Primate of the Armenian Catholic Eparchy Bishop Mikael MuradianFrance urges Armenia and Azerbaijan to proceed with border demarcation based on agreed principlesThe Armenian cultural heritage in Nagorno-Karabakh is gradually being destroyed – Geghard SAF Nikol Pashinyan, Ian Borg discuss cooperation between Armenia government, OSCEOSCE turns blind eye to Karabakh issue?Expanded meeting of foreign ministers of Armenia and Malta held in YerevanUS man goes fishing with little daughter, discovers 152-year-old shipwreckUSA is deeply worried about decline of democracy in Georgia: SullivanEU will strengthen its support to Kyiv in coming weeks: MacronIn support of "Tavush for the Motherland" a motor rally started from Armenia's second city towards YerevanEarthquake in Azerbaijan: tremors felt in SyunikArmenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-ArmeniansIDF and Hezbollah report mutual attacksUkrainian forces are retaliating against enemy in direction of Kharkiv: ZelenskyNegotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in AlmatyHuawei Pura 70 Ultra: The new smartphone has the world's best camera?Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in AlmatyGirl, 11, diagnosed with rare bone cancer after symptoms dismissed as 'growing pains'EU agreed on security guarantees for KyivA really original game: In Bruce and Box you control a naked man with a box - and you will also need a box to play itUS suspects that Israel used US-made weapons in GazaUS to announce US$400 million military aid package for Ukraine: PoliticoOil Prices DownEurovision 2024: How to vote for Armenia tonight?Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: OmbudswomanKazakhstan talks with Armenia counterpart will last 2 days, Azerbaijan FM saysEBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in ArmeniaArmenia FM at meeting with Azerbaijan counterpart: Borders that existed at time of USSR’s collapse should be reproducedSpain, Ireland to recognize Palestinian state on May 21 - BorrellArmenia ex-MP Karen Saribekyan dies aged 61Is Apple developing a foldable iPhone? Evidence of this has been publishedArmenia, Azerbaijan FMs’ talks kicking off in KazakhstanГалстанян о предложении Осканяна: У меня нет ни подобных амбиций, ни желанияMinisters of Foreign Affairs of Armenia and Kazakhstan held a meeting in AlmatyArabian Peninsula’s ancient inhabitants survived the heat by hiding in underground ‘lava tubes,’ study suggestsMkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters4 flight attendants make millions of dollars from drug smugglingRussia’s Putin submits Mishustin’s candidacy for PM’s officeCivil disobedience actions underway in Yerevan (live)Dr. Denis Mukwege, Congolese gynecological surgeon and human rights activist, awarded the 2024 Aurora PrizeNetanyahu said Israel would fight with its “fingernails” as Israel strikes eastern Rafah
Most Popular