Քիմ Քարդաշյանը ջերմ լուսանկար է հրապարակել որդու հետ
PhotosԳործարար և ռեալիթի հեռուստաաստղ 42-ամյա Քիմ Քարդաշյանը կիսվել է որդու՝ Սեյնթի լուսանկարով։ Համապատասխան նկարը Քիմը հրապարակել է իր սոցցանցերում։
«Բարի գիշեր»,- մակագրել է լուսանկարը Քարդաշյանը։
Սենթ Ուեսթը Քանյե Ուեսթի և Քիմ Քարդաշյանի երկրորդ երեխան է։ Նա ծնվել է 2015 թվականի դեկտեմբերի 5-ին՝ Ֆլորենցիայում Քիմի և Քանյեի հարսանիքից մեկ տարի անց։ 2021 թվականի փետրվարին զույգը բաժանվեց 7 տարվա ամուսնությունից հետո։ Պաշտոնական ամուսնալուծությունը տեղի ունեցավ միայն 2022 թվականի դեկտեմբերին, երբ Քիմն ու Քանյեն վերջապես կարողացան հաշտության համաձայնության գալ։ Քարդաշյանների ընտանիքին մոտ կանգնած անձը լրագրողներին ասել է, որ աստղը «մեծ թեթևացում է զգացել», երբ նա և Ուեսթը պաշտոնապես բաժանվել են։
«Քիմը չէր ցանկանում, որ գործը հասնի դատարան։ Բայց նա և Քանյեն չափազանց շատ տարաձայնություններ ունեին, մասնավորապես՝ երեխաների խնամակալության հարցերի շուրջ։ Այժմ Քիմը հանգստացել է՝ ուրախ է, որ Քանյեն համաձայնել է իր պահանջներին, որոնց նա դեմ է եղել նախկինում։ Եվ նա հավատում է, որ ապագայում նրանք կկարողանան խաղաղ կերպով մեծացնել իրենց ընդհանուր երեխաներին», - բացատրել է նա: