Կրիշտիանու Ռոնալդուի «Ալ Նասր» տեղափոխվելը ճիշտ որոշում էր. Անչելոտի
SportՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կիսվել է իր կարծիքով Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբ տեղափոխության մասին։ Նրա խոսքերը հայտնում է Mundo Deportivo-ն։
«Ես տեսա Կրիշտիանուին շատ մոտիվացված, երջանիկ: Կարծում եմ՝ նա ճիշտ որոշում կայացրեց՝ տեղափոխվելով «Ալ Նասր»»,- ասել է Անչելոտին։
Հունվարի 2-ին 37-ամյա Ռոնալդուն դարձավ «Ալ-Նասրի» խաղացող, որի հետ պայմանագրով նա տարեկան կստանա 200 միլիոն եվրո։ Հունվարի 3-ին նա պաշտոնապես ներկայացվել է որպես ակումբային խաղացող։
Հաղորդվել է նաև պորտուգալացու և նրա ընտանիքի հավելյալ բոնուսների մասին: Այսպիսով, օրինակ, նա ակումբից կստանա կացարան շքեղ առանձնատանը, ինչպես նաև ինքնաթիռ Պորտուգալիա և Իսպանիա թռիչքների համար և մեծ ուշադրություն կդարձվի նրա և նրա ընտանիքի անդամների բոլոր կարիքներին: