Ավտովթար Կոտայքի մարզում․ Առինջ գյուղի սկզբնամասում Opel-ը բախվել է քարերին և հայտնվել դաշտում
Արտակարգ ՊատահարԱյսօր՝ հունվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Առինջ-Գետարգել ավտոճանապարհին, Առինջ գյուղի սկզբնամասում դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել դաշտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։