«Ճշմարտությունն այն է, որ ուզում էի պաշտպանել այդ աղջկան» Դանի Ալվես
Սպորտ«Բարսելոնայի» և «Պարի Սեն Ժերմենի» նախկին ֆուտբոլիստ Դանի Ալվեսը պատասխանել է այն հարցին, թե ինչու է հաճախակի փոփոխություններ կատարել գիշերային ակումբում աղջկա բռնաբարության գործով իր ցուցմունքներում։
«Ճշմարտությունն այն է, որ ուզում էի պաշտպանել այդ աղջկան: Նա քայլել էր ուղիղ դեպի ինձ: Ես այդ աղջկան ձեռք չեմ տվել»,- Ալվեսի խոսքերը փոխանցում է ARA-ն։
Բռնաբարության գործով նրան սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում։ Տուժողն արդեն հրաժարվել է փոխհատուցումից եւ մարզիկի համար միայն ազատազրկում է ուզում։ Մեքսիկական «Պումասը» արդեն խզել է պայմանագիրն աշխարհի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստի հետ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մի կին դիմել էր ոստիկանություն՝ հայտնելով, որ դեկտեմբերի 30-ին Բարսելոնայի գիշերային ակումբներից մեկում 39-ամյա պաշտպանը ձեռքը դրել է իր ներքնազգեստի մեջ։ Ոստիկանությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել։
Ֆուտբոլիստը ընկերների հետ գնացել է ակումբ, որտեղ նրանց մոտեցել են մի խումբ աղջիկներ ու սկսել զրուցել։ Ըստ անվտանգության տեսախցիկների՝ բրազիլացին և կանանցից մեկը գնացել են զուգարան և մի քանի վայրկյան հետո դուրս եկել այնտեղից։
Հետաքննության արդյունքում հայտնաբերվել են Ալվեսի մատնահետքերը զուգարանում, որտեղ տեղի է ունեցել բռնաբարությունը։