Դանի Ալվեսը դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման
Սպորտ«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դանի Ալվեսը բռնաբարության համար դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման, գրում է BBC-ն։ Նա տուժողին պետք է վճարի նաեւ 150 հազար եվրո։
Դատախազը պահանջում էր 9 տարվա ազատազրկում։
Հանցագործությունը տեղի է ունեցել 2022 թվականի դեկտեմբերին գիշերային ակումբի զուգարանում։