EBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in Armenia Armenia, Azerbaijan FMs’ talks kicking off in Kazakhstan Mkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters Civil disobedience actions underway in Yerevan (live) Armenia, Azerbaijan FMs to meet today in Kazakhstan London expels military attaché of Russian embassy China’s Sinovac ‘ready’ for Disease X 2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial Technology Al Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza City International center for money laundering, terrorist funding risk assessment to be established in Armenia 

Հայաստանը և Մեքսիկան նախատեսում են 2023-2026-ին մշակութային համագործակցության գործնական ծրագիր իրականացնել

Science and culture

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեքսիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Էդուարդո Վիլյեգաս Մեխիասին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ալֆրեդ Քոչարյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ԿԳՄՍ նախարարը, ողջունելով դեսպանին, շնորհավորել է նշանակման կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել հայ-մեքսիկական բարեկամական կապերի զարգացման, առավել ամրապնդման և խորացման գործում։

«Տարեսկզբին մենք նախարարությունում ընդունել ենք  Մեքսիկայի Պատգամավորների պալատի Հայաստան-Մեքսիկա բարեկամության խմբի ղեկավար Բերենիսե Խուարես Նավառետեի գլխավորած պատվիրակությանը և  քննարկել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում համագործակցության խթանման, տարբեր ուղղություններով փորձի փոխանակման կարևորության վերաբերյալ հարցեր»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նա նշել է, որ մշակվել և ներկայում ներպետական փոխհամաձայնեցման փուլում է «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Մեքսիկական Միացյալ Նահանգների մշակույթի նախարարության միջև 2023-2026 թվականների մշակութային համագործակցության մասին» գործնական ծրագիրը, որը հնարավորություն կընձեռի իրականացնելու համատեղ աշխատանքներ և մի շարք միջոցառումներ: Հատկապես ընդգծվել է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագրի և Մեքսիկայի «Թարգմանությանն աջակցող ծրագրի» (Programa de Apoyo a la Traducción) միջև համագործակցության խթանման հնարավորությունը:

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև նախարարության համակարգման ոլորտներում մեքսիկական կողմի հետ համագործակցության հեռանկարները:  Հատկապես կարևորվել է գիտակրթական համատեղ ծրագրերի իրականացումը, որը կարող է նպաստել գիտության և կրթության ոլորտներում համագործակցության նոր հնարավորությունների ստեղծմանը: «Հայ-մեքսիկական բարեկամական համագործակցության շրջանակում առկա է մեծ ներուժ, որը կարող է նպաստել միջբուհական համագործակցության ամրապնդմանը՝ համատեղ կրթական և հետազոտական, ինչպես նաև ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացմամբ»,- ասել է նախարարը:

Կարևորվել են նաև հայ-մեքսիկական հարաբերությունները մշակութային ժառանգության պահպանության և կառավարման բնագավառներում զարգացնելու, մասնագիտական որակավորմանը և փորձի փոխանակմանը նպաստելու, երկու երկրների միջև թանգարանային համագործակցությանն աջակցելու, նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության նպատակով ժողովրդական ստեղծագործության ցուցադրություններ, վարպետաց դասեր և թեմատիկ հանդիպումներ կազմակերպելու նախաձեռնությունները:

«Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը հանդիպման ընթացքում անդրադարձել է մշակութային տուրիզմի զարգացմանն ուղղված հարցերի՝ շեշտելով այս ուղղությամբ ևս  համատեղ ծրագրեր իրագործելու հնարավորությունը:

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Մեքսիկայի Սենատին այս տարվա փետրվարի 8-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ փաստաթուղթն ընդունելու համար: Նա բարձրացրել է նաև Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի և կրթության իրավունքի խախտման խնդիրները, որոնք անդառնալի հետևանք են թողնում մարդու իրավունքների վրա»,- հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից՝ հավելելով, որ նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել, որ դիվանագիտական առաքելության ժամանակահատվածում իր ջանքերն է ներդնելու հայ-մեքսիկական հարաբերությունների սերտացման, առկա համագործակցության ծրագրերի իրագործման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Kazakhstan talks with Armenia counterpart will last 2 days, Azerbaijan FM saysEBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in ArmeniaArmenia FM at meeting with Azerbaijan counterpart: Borders that existed at time of USSR’s collapse should be reproducedSpain, Ireland to recognize Palestinian state on May 21 - BorrellArmenia ex-MP Karen Saribekyan dies aged 61Is Apple developing a foldable iPhone? Evidence of this has been publishedArmenia, Azerbaijan FMs’ talks kicking off in KazakhstanГалстанян о предложении Осканяна: У меня нет ни подобных амбиций, ни желанияMinisters of Foreign Affairs of Armenia and Kazakhstan held a meeting in AlmatyArabian Peninsula’s ancient inhabitants survived the heat by hiding in underground ‘lava tubes,’ study suggestsMkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters4 flight attendants make millions of dollars from drug smugglingRussia’s Putin submits Mishustin’s candidacy for PM’s officeCivil disobedience actions underway in Yerevan (live)Dr. Denis Mukwege, Congolese gynecological surgeon and human rights activist, awarded the 2024 Aurora PrizeNetanyahu said Israel would fight with its “fingernails” as Israel strikes eastern RafahArmenia, Azerbaijan FMs to meet today in KazakhstanVolvo plans to incorporate megaphone technology into its next-generation electric carsNewspaper: Armenia PM to make new concessions in Azerbaijan’s favorArmenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial TechnologyDer Spiegel: New attacks on politicians occur in GermanyMFA: Russia welcomes Armenia, Azerbaijan FMs' upcoming meetingAl Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza CityHow redistricting in these states could determine which party controls the US HouseInternational center for money laundering, terrorist funding risk assessment to be established in ArmeniaShakira wears bold satin white dress to Met Gala after-partyWhat devices did Apple announce at its Let Loose event?Ucom's fixed network is launched in ArtashatKim Kardashian reveals secrets behind her sensational Met Gala lookRare Lamborghini Jalpa is up for auctionAstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effectNewspaper: Armenia soldier who died yesterday committed suicide, according to initial theoryPM lists what national values of people of Armenia areMore civilians will be killed in Israel's Rafah offensive 'whatever they say', EU's BorrellCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsAgreement on status of EU monitoring mission in Armenia enters into forceGeorgia’s Parliament to discuss EU 9 points on May 10 and transparency bill on May 13
Most Popular