Negotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in Almaty Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in Almaty Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: Ombudswoman EBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in Armenia Armenia, Azerbaijan FMs’ talks kicking off in Kazakhstan Mkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters Civil disobedience actions underway in Yerevan (live) Armenia, Azerbaijan FMs to meet today in Kazakhstan London expels military attaché of Russian embassy China’s Sinovac ‘ready’ for Disease X 

Հայաստանը պատմականորեն կարևոր կանգառ է հանդիսացել հնագույն Մետաքսի ճանապարհին․ Չինաստանի դեսպան

Blogosphere

Հայաստանը պատմականորեն կարևոր կանգառ է հանդիսացել հնագույն Մետաքսի ճանապարհին: Իր ծավալուն հոդվածում գրել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը։

Ներկայացնում ենք մի հատված․

«Չինաստանի զարգացումը նոր հնարավորություններ է ստեղծում Չինաստանի և Հայաստանի միջև համագործակցության զարգացման համար։

2022 թվականին հաջողությամբ անցկացվեց Չինաստանի Կոմունիստական կուսակցության ХХ-րդ համագումարը և կազմվեց Չինաստանի տնտեսական զարգացման նոր պլան։ Այս տարվա մարտին անցկացված «երկու սեսիաների» ժամանակ նախագահ Սի Ծինփինը շեշտեց, որ «բարձր մակարդակի սոցիալիստական շուկայական տնտեսական համակարգի կառուցման և արտաքին աշխարհի նկատմամբ բարձր մակարդակի բացության ապահովման պահանջներին համահունչ՝ մենք պետք է խորացնենք բարեփոխումները առանցքային ոլորտներում և միասնական պլանավորման միջոցով խթանենք ժամանակակից ենթակառուցվածքային ու բարձր չափանիշներով շուկայական համակարգերի կառուցումը, ինչպես նաև ընդլայնենք ինստիտուցիոնալ բացության կայունությունը»: Պատասխանելով չինացի և օտարերկրյա լրագրողների հարցերին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի նոր վարչապետ Լի Ցյանը նշել է, որ «բարեփոխումները և բաց քաղաքականությունը ժամանակակից Չինաստանի հետագա ճակատագրի որոշիչ առանցքային քայլերն են: Չինական ոճով արդիականացման առաջխաղացման և երկրորդ դարի պատմական նպատակներին հասնելու համար մենք պետք է հետևենք բարեփոխումներին և քայլենք «բացության ճանապարհով»»: Մենք պետք է պահպանենք սոցիալիստական շուկայական տնտեսության բարեփոխման ուղղությունը, բարձր մակարդակի վրա պահենք բացությունն արտաքին աշխարհի համար և մշտապես ուժեղացնենք զարգացման տեմպն ու կենսունակությունը բարեփոխումների խորացման և բացության գործում»:

«Բարեկամության համար հեռավորություններ չկան, մտերմությունը պահպանվում է նույնիսկ հազար մղոն հեռավորության վրա»։ Չինաստանի և Հայաստանի միջև փոխանակումները երկար տարիների պատմություն ունեն։ Հայաստանը գտնվում է եվրասիական տարածաշրջանի կենտրոնում և պատմականորեն կարևոր կանգառ է հանդիսացել հնագույն Մետաքսի ճանապարհին: Հայաստանի Գառնի և Դվին հնավայրերում հնագետները վաղ միջնադարյան չինական ճենապակի և այլ իրեր են հայտնաբերել։ Վիշապը և փյունիկը չինական մշակույթի և արվեստի կարևոր խորհրդանիշներն են, իսկ կիլիկյան մանրանկարչության մեջ կան բազմաթիվ վիշապային էլեմենտներ, ինչը ցույց է տալիս, որ երկու հնագույն քաղաքակրթությունների միջև եղել են բազմաթիվ նմանատիպ գաղափարներ և փոխկապակցված մշակույթներ: Հին Մետաքսի ճանապարհով հայ վաճառականները Չինաստան էին առաքում ոսկերչական իրեր, դեղորայք, ներկանյութեր և կաշի, իսկ հետ էին բերում մետաքս, խեցեղեն և այլն։ Այս առևտրային ուղին դարձավ նաև հին Չինաստանի և Հայաստանի ժողովուրդների միջև առևտրային և մշակութային փոխանակման կարևոր օղակ։

Չինաստանն առաջին երկրներից էր, որը ճանաչեց Հայաստանի անկախությունը։ 31 տարի առաջ Չինաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր` երկու երկրները միշտ հավատարիմ են մնացել փոխադարձ հարգանքի, հավասարության, փոխշահավետության և շահեկան համագործակցության հայեցակարգերին` պահպանելով առողջ առաջընթաց և երկկողմ հարաբերությունների կայուն զարգացում։ Երկու երկրները հաստատակամորեն աջակցում են միմյանց իրենց հիմնական շահերին վերաբերող հարցերում, սերտորեն համագործակցում են կարևոր բազմակողմ հարթակներում։ Երկու երկրների միջև արագ տեմպերով զարգանում է համագործակցությունը տնտեսության, առևտրի, կրթության և մշակույթի ոլորտներում։ Հայաստանն առաջին երկրներից է, որն աջակցել և մասնակցել է «Մեկ գոտի և մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ կառուցմանը։

2009 թվականից ի վեր Չինաստանը հանդիսանում է Հայաստանի երկրորդ խոշոր առևտրային գործընկերը։ Ըստ չինական կողմի վիճակագրության՝ 2022 թվականին Չինաստանի և Հայաստանի միջև առևտրի ծավալը հասել է առավելագույն ցուցանիշի՝ կազմելով 1,758 միլիարդ դոլար, տարեկան կտրվածքով աճելով 39,4 %-ով։ Ներկայումս հաջողությամբ առաջ են մղվում այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են  «Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցք»-ի կառուցումը,  ենթակայանների վերափոխումը, ֆոտովոլտային էլեկտրոկայանների կառուցումն և այլն, որոնք դրական ներդրում են հանդիսանում  երկրի տնտեսական զարգացման գործում։ Հայ ժողովրդի, հատկապես երիտասարդների շրջանում աճում է հետաքրքրությունը Չինաստանի և չինական մշակույթի նկատմամբ, շատ և շատ երիտասարդներ ցանկություն են հայտնում սովորել չինարեն լեզուն և ճանաչել չինական մշակույթը։ Բացի Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի Կոնֆուցիոսի ինստիտուտից, չինական կողմը բացել է Կոնֆուցիոսի ևս 3 դասարան և չինարենի 10 ուսուցման կենտրոն։ Չինարեն ուսումնասիրող տեղացի ուսանողների թիվը շարունակում է աճել`գերազանցելով 3500-ը: Արագ տեմպերով խթանվում է չինարեն լեզվով ուսումնական նյութերի տեղական ստանդարտներին համապատասխանեցումը և չինարեն լեզվի առցանց դասերի կազմակերպումը:

Քանի որ Չինաստանի տնտեսական զարգացումը շարունակում է բարելավվել, բարեփոխումները և բաց քաղաքականությունը շարունակում են իրենց պտուղները տալ, իսկ կորոնավիրուսային համաճարակի բռնկման կանխարգելումն ու վերահսկումը հանգեցրել են մեծ հաղթանակի: Հանդիսանալով 1,4 միլիարդ բնակչություն ունեցող մեծ շուկա, որտեղ միջին եկամուտ ունեցող բնակչության քանակը կազմում է 400 միլիոն և ավելի՝ Չինաստանի դռներն ավելի ու ավելի կբացվեն, իսկ համագործակցության հնարավորությունները կընդլայնվեն։

Չինաստանը և Հայաստանը լավ ընկերներ և լավ գործընկերներ են։ Չինաստանը պատրաստ է ձեռք ձեռքի տված աշխատել Հայաստանի հետ և առաջ շարժվել, կիսվել իր զարգացման փորձով ՝ ի շահ երկու երկրների և երկու ժողովուրդների:

Հրավիրում ենք հայ ընկերներին այցելել Չինաստան, սեփական աչքերով տեսնել չինական հասարակության զարգացումն ու փոփոխությունը, սերտորեն շփվել չինացի գործընկերների հետ և ակտիվորեն մասնակցել Չինաստանում անցկացվող բարձր մակարդակի միջազգային միջոցառումներին, ինչպիսիք են չինական միջազգային ներմուծման ցուցահանդեսը, սպասարկման վաճառքի ցուցահանդեսը, կանտոնյան ցուցահանդեսը, սպառողական ապրանքների ցուցահանդեսը և այլն։ Առաջարկում ենք ցուցադրել Հայաստանի  շահավետ ոլորտները ու բարձրորակ արտադրանքը չին բարեկամներին, փնտրել երկու կողմերի համագործակցության նոր հնարավորություններ, ակտիվորեն մասնակցել «Մեկ գոտի և մեկ ճանապարհ» նախաձեռնությանը և ստեղծել համագործակցության նոր աճի կետեր օդատիեզերական արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, թվային տնտեսության, գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներում։

Ներկայումս Չինաստան-Հայաստան հարաբերությունները գտնվում են ավելի բարձր նոր սկզբնակետում և ստեղծում են զարգացման նոր հնարավորություններ․ չին-հայկական հարաբերությունների խորացումը և տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնումը բխում է երկու ժողովուրդների հիմնարար շահերից և զարգացման միտում ունի։ Վստահ ենք, որ երկու կողմերի համատեղ ջանքերով Չինաստանի և Հայաստանի փոխհարաբերությունները, անկասկած, ավելի պայծառ ապագա կունենան՝ վստահ և հասուն շեշտադրմամբ»։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Negotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in AlmatyHuawei Pura 70 Ultra: The new smartphone has the world's best camera?Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in AlmatyGirl, 11, diagnosed with rare bone cancer after symptoms dismissed as 'growing pains'EU agreed on security guarantees for KyivA really original game: In Bruce and Box you control a naked man with a box - and you will also need a box to play itUS suspects that Israel used US-made weapons in GazaUS to announce US$400 million military aid package for Ukraine: PoliticoOil Prices DownEurovision 2024: How to vote for Armenia tonight?Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: OmbudswomanKazakhstan talks with Armenia counterpart will last 2 days, Azerbaijan FM saysEBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in ArmeniaArmenia FM at meeting with Azerbaijan counterpart: Borders that existed at time of USSR’s collapse should be reproducedSpain, Ireland to recognize Palestinian state on May 21 - BorrellArmenia ex-MP Karen Saribekyan dies aged 61Is Apple developing a foldable iPhone? Evidence of this has been publishedArmenia, Azerbaijan FMs’ talks kicking off in KazakhstanГалстанян о предложении Осканяна: У меня нет ни подобных амбиций, ни желанияMinisters of Foreign Affairs of Armenia and Kazakhstan held a meeting in AlmatyArabian Peninsula’s ancient inhabitants survived the heat by hiding in underground ‘lava tubes,’ study suggestsMkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters4 flight attendants make millions of dollars from drug smugglingRussia’s Putin submits Mishustin’s candidacy for PM’s officeCivil disobedience actions underway in Yerevan (live)Dr. Denis Mukwege, Congolese gynecological surgeon and human rights activist, awarded the 2024 Aurora PrizeNetanyahu said Israel would fight with its “fingernails” as Israel strikes eastern RafahArmenia, Azerbaijan FMs to meet today in KazakhstanVolvo plans to incorporate megaphone technology into its next-generation electric carsNewspaper: Armenia PM to make new concessions in Azerbaijan’s favorArmenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial TechnologyDer Spiegel: New attacks on politicians occur in GermanyMFA: Russia welcomes Armenia, Azerbaijan FMs' upcoming meetingAl Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza CityHow redistricting in these states could determine which party controls the US HouseInternational center for money laundering, terrorist funding risk assessment to be established in ArmeniaShakira wears bold satin white dress to Met Gala after-party
Most Popular