Delegation led by Hakob Arshakyan is on a working visit to Bratislava Prime Minister Pashinyan heads to the Kingdom of Denmark UN Committee against Torture issues findings on Azerbaijan regarding fulfillment of its obligations Alen Simonyan receives Ambassador of Argentina to Armenia: Argentina sees efforts of Armenia in establishing peace in South Caucasus President Vahagn Khachaturyan met with the Primate of the Armenian Catholic Eparchy Bishop Mikael Muradian The Armenian cultural heritage in Nagorno-Karabakh is gradually being destroyed – Geghard SAF Nikol Pashinyan, Ian Borg discuss cooperation between Armenia government, OSCE Expanded meeting of foreign ministers of Armenia and Malta held in Yerevan USA is deeply worried about decline of democracy in Georgia: Sullivan Earthquake in Azerbaijan: tremors felt in Syunik 

250 միլիոն դոլարանոց փուչիկ․ հուշագիր Ամուլսարում ոսկու կորզման ծրագրի մասին

Economy

2023թ․ փետրվարի 22-ին ՀՀ Կառավարությունն ազդարարեց Լիդիան Արմենիա ընկերության և Եվրասիական զարգացման բանկի (մեծամասամբ ռուսաստանյան և ղազախական կապիտալով միջպետական ֆինանսական հաստատություն) հետ եռակողմ հուշագիր ստորագրելու մասին` Ամուլսարում հանք շահագործելու գործընթացը վերսկսելու նպատակով։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ ստորագրվում է «250 միլիոն դոլարանոց փաթեթ»։

Հերթական անգամ լայն հանրությունը դատապարտեց Ամուլսարում հանք բացելու նախագծի շուրջ կառավարության դիրքորոշումը և պահանջեց հրաժարվել Ամուլսարում հանքարդյունաբերություն իրականացնելու ծրագրից։ 

«Տեղեկատվության ազատության մասին» օրենքի շրջանակում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կատարած հարցման արդյունքում հնարավոր եղավ ձեռք բերել հուշագրի պատճենն ու որոշ հարցերի պատասխաններ այս «փաթեթի» մասին։ 

Կարծում ենք՝ շատ կարևոր է, որ Հայաստանի հանրությունը տեղյակ լինի հուշագրի մանրամասներին, մանավանդ, որ այս ու նման «գործարքների» շուրջ բանակցությունները տարվում են հանրության մեջքի հետևում, առանց խորհրդակցությունների կամ նույնիսկ ընթացիկ գործընթացների հանրայնացման։


«Փաթեթի» թվաբանությունը

Ստացված փաստաթղթերից մեր տպավորությունն այն է, որ պետություն-բանկ-մասնավոր ընկերություն եռակողմ հուշագիրը հերթական փուչիկն է և, կարծես, կոչված է՝ օգնելու Լիդիանին հասնել ֆինանսերի շուկայում որոշակի նպատակների իրագործման։ 

Նշվում է, որ Ամուլսարի ծրագիրը վերսկսելու համար Լիդիան Արմենիա ընկերությունը պետք է ապահովի առնվազն 250 մլն դոլարի ներդրում։ Այս թիվն ինքնին զարմանալի է այն առումով, որ դեռևս 2018-ի մայիսին ընկերությունը հայտարարում էր, թե շինարարությունը գրեթե ավարտին է հասցրել և 80%-ով պատրաստ է արդյունահանում իրականացնելուն։ Նախատեսվող ծախսերի իրատեսական լինելու մասին կասկածներ ենք տեսնում նաև բրիտանացի լրագրող Թոմաս Ռոուլիի հոդվածում մեջբերված պաշտոնական նամակագրության մեջ։

Եվրասիական զարգացման բանկի հնարավոր ներդրումը կազմում է այս անհրաժեշտ գումարի կեսից էլ պակասը՝ 100 մլն դոլար։ Եվս 50 մլն պետք է ներդնի տեղական բանկ, որի մասին որոշումը դեռևս գտնվում է քննարկման փուլում, այսինքն՝ այս պահին նման ներդրում անող բանկ դեռևս չկա։ Եվ չնայած տեղական բանկի անունը որոշված չէ՝ հուշագրի 2.1.3 կետով այդ բանկին արդեն որոշակի պարտավորություններ են վերագրվել։ Բացակայում է նաև մնացած 100 մլն դոլարի աղբյուրը, որը Լիդիանը դեռևս պետք է հայթայթի։ 

Ավելին, նույնիսկ Եվրասիական զարգացման բանկի կողմից տրամադրվելիք 100 մլն դոլարի ներդրման մասին որոշումը վերջնական չէ։ Բանկն առայժմ պատրաստվում է ուսումնասիրություններ անել, որից հետո միայն կկայացնի վարկ տրամադրելու կամ չտրամադրելու մասին որոշումը։ 

Հիշեցնենք նաև, որ օրերս «Չաարատ Գոլդ» ընկերությունը դադարեցրեց «Լիդիան Արմենիայի» ակտիվների գնման բանակցությունները՝ հայտարարելով, որ չի կարողացել համաձայնեցնել ձեռքբերման կառուցվածքը պահանջվող ժամանակահատվածում:


Կառավարության գործելաոճը

Այս ամենի մեջ առավել ցավալին ՀՀ կառավարության հակաժողովրդավարական գործելակերպն է։ Հարցման պատասխանից և հուշագրից իմանում ենք, որ՝

Ա․ Հայաստանի կառավարությունը չի պատրաստվում իրականացնել «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի գործունեության ստուգում և նախագծի ռիսկերի գնահատում (due diligence) Ամուլսարի ոսկու հանքի նախագծին աջակցելուց և դրանում բաժնետեր դառնալուց առաջ: Ստացվում է, որ ներկա կառավարությունը 100%-ով վստահում է նախկին բոլոր կառավարությունների ժամանակ Ամուլսարի ծրագրին տրված դրական եզրակացություններին, փորձաքննություններին և այլ թույլտվություններին, միաժամանակ չի վստահում իր ընտրած ELARD-TRC ընկերությունների մասնագետների եզրակացություններին, որոնց համար պետական բյուջեից ծախսվեց շուրջ կես միլիոն դոլար։

Բ․ Լիդիան Արմենիա ընկերության բաժնետոմսերի 12.5%-ը ստանալու դիմաց, առանց կանոնադրական կապիտալում դրամական ներդրում անելու, Կառավարությունը պարտավորվում է ոչ միայն ապահովել ընկերության անխափան մուտքը ծրագրի բոլոր տարածքները (հարց է առաջանում՝ տեղի դիմադրող բնակչության ոստիկանական ջարդերի՞ միջոցով), այլև աջակցել բոլոր անհրաժեշտ թույլտվությունների և լիցենզիաների տրամադրման, երկարաձգման ու վերսկսման հարցում, ինչպես նաև երաշխիքներ տրամադրել ֆինանսավորող բանկերին ամեն տեսակի ֆորս մաժորային ռիսկերից պաշտպանելու համար, ինչպիսիք են՝ օրինակ, պատերազմները, բնական աղետները, իսկ «Ընդերքի մասին» օրենսգրքի 2022 թ․ փոփոխություններից հետո՝ նաև հանրային դիմադրությունը (բանկերին ֆորս մաժորային իրավիճակներում պետության կողմից երաշխիք, ենթադրաբար՝ հսկայական ֆինանսական փոխհատուցում տրամադրելու այս կետը աշխարհում, թերևս, չլսված բան է)։ 

Հարցեր են առաջանում՝ ի՞նչ կարիք կա հուշագիր ստորագրելու միջոցով, պետական բարձրաստիճան այրերի երաշխավորմամբ որևէ ընկերության կամ ծրագրի աջակցել թույլտվությունների ստացման գործում, եթե այդ ամենի համար գոյություն ունեն լիազոր մարմիններ, որոնց գործունեությունը պարտավոր է համապատասխանել օրենքին և ՀՀ սահմանադրությամբ սահմանված ժողովրդավարական կարգին։ Արդյո՞ք հուշագիրը ստորագրող երաշխավոր այրերը կանխակալ վստահ են, որ պետական լիազոր մարմինները օրենք կխախտեն, ուստի հանձն են առնում «աջակցել» ընկերությանը։ Թե՞ հակառակը, Լիդիանի երաշխավորյալ պետական այրերն, իրենց պաշտոնեական լիազորություններից դուրս գալով, պետք է հրահանգեն օրենքի խախտում հանուն Լիդիանի շահերի սպասարկման։ Երկու դեպքում էլ գործ ունենք «աջակցություն» անվան տակ հովանավորչության ու պետական գործառույթների կանխակալ խափանման, իշխանության երեք թևերի զսպման մեխանիզմը շրջանցելու հետ, ինչը փաստացի հակաօրինական ու հակաժողովրդավարական է։ Առավել ևս, երբ խոսքը մի ընկերության մասին է, որի բաժնետեր է հավակնում դառնալ կառավարությունը, ուստի նման ընկերության, այդ թվում՝ կառավարության գործողությունների նկատմամբ անկախ վերահսկողության կարիքն ավելի է մեծանում, քանի որ շահերի բախման շատ մեծ վտանգ է առկա։ Ի հեճուկս Արդյունաբերող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) տրամաբանությանը՝ կառավարությանը հանքային բիզնեսում բաժնեմաս նվիրաբերելը ինչ-ինչ «երաշխիքների» դիմաց կարծես արմատավորվող պրակտիկա է դառնում (հիշենք 2021-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 25%-ի նվիրաբերումը ՀՀ կառավարությանը), չնայած միջազգային պրակտիկայում սա կհամարվեր աղմկահարույց կոռուպցիոն սկանդալ։ 

Գ․ Նմանապես խնդրահարույց է նաև տեղական համայնքներին տարեկան 7 միլիոն դոլարի գումար տրամադրելու մասին հուշագրի կետը։ Առավել ևս երբ խոսքը գնում է նաև այն համայնքների մասին, որոնք հստակորեն դեմ են արտահայտվել մետաղական հանքարդյունաբերությանը։ Հիշենք Ջերմուկ խոշորացված համայնքում 2018 թվականին ստորագրված կոլեկտիվ հանրագիրն ու դրա հիման վրա ավագանու կայացրած որոշումը համայնքում հանքարդյունաբերությունը բացառելու և կանաչ տնտեսություն զարգացնելու մասին։ Ուրեմն ի՞նչ է տարեկան 7 միլիոն դոլար համայնքին հատկացնելու խոստումը, եթե ոչ հանրության դիմադրությունը փողով չեզոքացնելու տակտիկա․ ընդ որում, սա նորություն չէ և լայնորեն կիրառվում է ողջ աշխարհում խոշոր կորպորացիաների կողմից ազդակիր համայնքներում ընդդիմությունը թուլացնելու համար։ Հենց Ամուլսարի ծրագրի հետ կապված նախկին կառավարությունների օրոք նույն մոտեցումը դրսևորվել է Ջերմուկ ազգային պարկի ստեղծման համար խոստացված 5.7 միլիոն դոլարով, Լույս հիմնադրամին և Ջերմուկի զարգացման հիմնադրամին տրված նվիրատվություններով, համայնքների անդամներին բիզնես և այլ դրամաշնորհներ տրամադրելով և այլն։

Հուշագիր ոչնչի մասին

Այնուամենայնիվ, այս հուշագրի կնքումից ամիսներ անց դեռևս առկա չէ ՀՀ կառավարությանը նախատեսված 12.5% մասնաբաժին հատկացնելու մասին պայմանագիրը, ինչպես նաև սահմանված չէ, թե կառավարության ո՛ր մարմինն է իրականացնելու «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ում կառավարության բաժնետոմսերի կառավարումը, ի՛նչ պարտավորություններ է ստանձնելու կառավարությունը որպես բաժնետեր, ի՛նչ վիճակում է հայտնվելու կառավարությունը ընկերության հերթական հնարավոր դեֆոլտի դեպքում և այլ բազմաթիվ հարցեր։ 

Հայտնի չէ, թե հայկական ո՛ր բանկն է տալու համաֆինանսավորումը և որտեղից է ձեռք բերվելու մնացած 100 միլիոնը։ Հայտնի չէ նաև, թե արդյոք Եվրասիական զարգացման բանկը ուսումնասիրություններ կատարելուց հետո ինչ կորոշի վերապահումով խոստացած 100 միլիոնը հատկացնելու մասին։ Եվրասիական զարգացման բանկի մասնակցության պարագայում առաջանում են նաև այլ ռիսկեր մյուս ներդրողների համար, քանի որ գերազանցապես ռուսական կապիտալ ունեցող այս բանկի հետ համագործակցության համար դրանց կարող են սպառնալ արևմտյան պատժամիջոցներ։ 

Այս փաստաթուղթը թերևս լավագույնս ամփոփում է Հուշագրի 3.2 կետը․ «Կողմերը սույնով հաստատում են, որ Հուշագիրը չի հանդիսանում իրավական տեսանկյունից պարտադիր ուժ ունեցող պայմանագիր կամ փաստաթուղթ, որը ստեղծում է իրավական պարտավորություններ կամ նախատեսում է իրավաքաղաքացիական հետևանքներ որևէ օրենքի ուժով։ Այս Հուշագիրը, ինչպես նաև դրա ստորագրումն ու Հուշագրի շրջանակներում ձեռնարկված որևէ գործողություն չի նշանակում և չի ենթադրում փաստական հանգամանքների ընդունում կամ մերժում, կամ էլ Կողմերից որևէ մեկի կողմից որևէ պարտավորության ստանձնում ՀՀ օրենսդրության համաձայն, Կողմերի նկատմամբ կիրառելի այլ իրավունքի և գործող միջազգային իրավունքի իմաստով»։

Ամփոփում

Եռակողմ հուշագիրը իր բովանդակությամբ փուչիկ է և ոչ մի կոնկրետ պարտավորություն չի նախատեսում։ Այն ավելի շուտ տեղավորվում է ՓԻԱՐ ակցիայի տրամաբանության շրջանակներում և, հավանաբար, միտված է օգնելու Լիդիան ընկերությանը հերթական անգամ միջազգային ֆինանսական շուկաներում հանդես գալ շահեկան հայտարարություններով։ Անցյալում կառավարության որոշման շնորհիվ նախագծի նվազած ծախսերի ու գնի հետ կապված Լիդիան ընկերությունը հայտարարություններ էր արել արժեթղթային շուկաներում։

ՀՀ Կառավարության գործելաոճն ու այս հուշագրով ստանձնած, բայց իրավական ուժ չունեցող պարտավորությունները կոռեկտ բառերով հնարավոր չէ մեկնաբանել․ հակառակ հանրության կամքին՝ կառավարությունն իրեն դիրքավորում է մասնավոր ընկերության շահերը պաշտպանողի կողմում, և սա կարծում ենք, լավ հետևանքներ չի ունենա ո՛չ կառավարող կուսակցության, ո՛չ էլ պետության համար։ Հուսանք՝ կգտնվեն խոհեմ մարդիկ, որոնք կբավարարվեն իրավական ուժ չունեցող այս հուշագրով և չեն մտնի կործանարար արկածախնդրության մեջ։

Այն տեղական ու միջազգային պոտենցիալ ներդրողներին, ովքեր գուցե մտածում են, որ Ամուլսարի ծրագրում կարող են գումար ներդնել ու դրա շնորհիվ եկամուտներ ստանալ, առաջարկում ենք զրուցել, փորձի փոխանակում անել մյուս բոլորի հետ, որոնք 2007թ-ից սկսած ներդրումներ են արել այս ծրագրում, քանի որ իրենց էլ նույն ճակատագիրն է սպասվում։

Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնություն
Կանաչ Հայաստան ՀԿ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Erdogan, Greek leader begin talks in Turkey to maintain positive momentumIran and India have signed long-term agreement for re-equipment of the Chabahar port: BazrpashDelegation led by Hakob Arshakyan is on a working visit to BratislavaPrime Minister Pashinyan heads to the Kingdom of DenmarkArmenian Parliament Speaker receives OSCE Chair-in-OfficeUN Committee against Torture issues findings on Azerbaijan regarding fulfillment of its obligationsMicrosoft will end support for Windows 10 version 21H2Egyptian representatives unexpectedly canceled meetings with Israeli counterpartsAlen Simonyan receives Ambassador of Argentina to Armenia: Argentina sees efforts of Armenia in establishing peace in South CaucasusPresident Vahagn Khachaturyan met with the Primate of the Armenian Catholic Eparchy Bishop Mikael MuradianFrance urges Armenia and Azerbaijan to proceed with border demarcation based on agreed principlesThe Armenian cultural heritage in Nagorno-Karabakh is gradually being destroyed – Geghard SAF Nikol Pashinyan, Ian Borg discuss cooperation between Armenia government, OSCEOSCE turns blind eye to Karabakh issue?Expanded meeting of foreign ministers of Armenia and Malta held in YerevanUS man goes fishing with little daughter, discovers 152-year-old shipwreckUSA is deeply worried about decline of democracy in Georgia: SullivanEU will strengthen its support to Kyiv in coming weeks: MacronIn support of "Tavush for the Motherland" a motor rally started from Armenia's second city towards YerevanEarthquake in Azerbaijan: tremors felt in SyunikArmenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-ArmeniansIDF and Hezbollah report mutual attacksUkrainian forces are retaliating against enemy in direction of Kharkiv: ZelenskyNegotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in AlmatyHuawei Pura 70 Ultra: The new smartphone has the world's best camera?Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in AlmatyGirl, 11, diagnosed with rare bone cancer after symptoms dismissed as 'growing pains'EU agreed on security guarantees for KyivA really original game: In Bruce and Box you control a naked man with a box - and you will also need a box to play itUS suspects that Israel used US-made weapons in GazaUS to announce US$400 million military aid package for Ukraine: PoliticoOil Prices DownEurovision 2024: How to vote for Armenia tonight?Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: OmbudswomanKazakhstan talks with Armenia counterpart will last 2 days, Azerbaijan FM saysEBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in ArmeniaArmenia FM at meeting with Azerbaijan counterpart: Borders that existed at time of USSR’s collapse should be reproducedSpain, Ireland to recognize Palestinian state on May 21 - BorrellArmenia ex-MP Karen Saribekyan dies aged 61Is Apple developing a foldable iPhone? Evidence of this has been publishedArmenia, Azerbaijan FMs’ talks kicking off in KazakhstanГалстанян о предложении Осканяна: У меня нет ни подобных амбиций, ни желанияMinisters of Foreign Affairs of Armenia and Kazakhstan held a meeting in AlmatyArabian Peninsula’s ancient inhabitants survived the heat by hiding in underground ‘lava tubes,’ study suggestsMkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters4 flight attendants make millions of dollars from drug smugglingRussia’s Putin submits Mishustin’s candidacy for PM’s officeCivil disobedience actions underway in Yerevan (live)Dr. Denis Mukwege, Congolese gynecological surgeon and human rights activist, awarded the 2024 Aurora PrizeNetanyahu said Israel would fight with its “fingernails” as Israel strikes eastern Rafah
Most Popular