EBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in Armenia Armenia, Azerbaijan FMs’ talks kicking off in Kazakhstan Mkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters Civil disobedience actions underway in Yerevan (live) Armenia, Azerbaijan FMs to meet today in Kazakhstan London expels military attaché of Russian embassy China’s Sinovac ‘ready’ for Disease X 2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial Technology Al Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza City International center for money laundering, terrorist funding risk assessment to be established in Armenia 

Երևան-Դուբայ-Երևան չվերթն ու մեր հրաշալի ուղևորները. Արամ Անանյան

Araratnews․am-ը գրում է․  «FlyOne Armenia ավիաընկերությունը կրկին հայտնվել է լրատվական հոսքի կիզակետում: Եթե, հուրախություն մեզ, վերջին շրջանում լրատվամիջոցների մեր գործընկերները ավիաընկերության մասին գրում  էին առավելապես նոր չվերթերի բացման և հայաստանյան  ուղևորափոխադրողների առաջատարը դառնալու համատեքստում, ապա, ցավոք, վերջին երկու թեման վերաբերում էին մեզանից անկախ՝ Թուրքիայի կողմից հայաստանյան փոխադրողների համար օդային տարանցման փակմանը (ինչի միակ տուժողը մեր ավիաընկերությունն  էր) և Երևան-Դուբայ-Երևան չվերթի հետ կապված խնդրին: Հարցի առնչությամբ արդեն տվել եմ համապատասխան պարզաբանումներ, և հարկ չկա ընթերցողին ևս մեկ անգամ ծանրաբեռնել տեղի ունեցածի երկարաշունչ բացատրությամբ:

Այս պարզաբանումն էլ, թերևս, բխում է ընկերության հանրային կապերի քաղաքականության փիլիսոփայությունից:  Մենք երբեք չենք խուսափել մեր թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ խնդիրների մասին բաց և անկեղծ խոսակցությունից, քանի որ համարում ենք, որ կատարում ենք կարևոր հանրային առաքելություն:

Հիմա գլխավորի մասին:  Ընկերության համար այս պատասխանատու պահին լրագրության ոլորտի մեր բազմաթիվ գործընկերներ խորապես ընկալել են խնդիրների այն թնջուկը, որը ստիպված է հաղթահարել ավիաընկերությունը:  Շնորհակալ եմ նրանց նման ըմբռման համար․ այդ ըմբռնումն ու աջակցությունն է հնարավոր դարձնում այնպիսի բաներ, որոնց մասին բարձրաձայն խոսելու ժամանակը դեռ կգա:  

Մենք շնորհակալ ենք նաև օբյեկտիվ քննադատության համար, որը երբեք չենք ընդունել սվիններով: Միևնույն ժամանակ, հավաստիացնում ենք, որ մեր ուղևորների անվտանգ ու ժամանակին իրենց նշանակման վայրերը հասցնելու հիմնական շահագրգիռ կողմը մնում ենք մենք ու միայն մենք:

Երևան- Դուբայ- Երևան չվերթի պարագայում թե՛ ներպետական, թե՛ միջազգային իրավակարգավորումների դաշտը սահմանում է ավիաընկերության պարտավորություններն ու անելիքները, և եթե մենք որևէ հարցում սայթաքել ենք, ապա հետևելու ենք միջազգայնորեն ընդունելի բոլոր սկզբունքներին:

Այժմ ցավալիի մասին․ անգամ ամենավատ երազում հնարավոր չէր պատկերացնել, որ մեր  որոշ հայրենակիցներ ձեռնարկելու են քսաներորդ դարի 30-ական թվականների ոճով մտացածին սև ցուցակներ կազմելու ու հրապարակելու արշավ, որի միակ թիրախը լինելու է  FlyOne Armenia ավիաընկերությունը:  Ավելին, նման ցանկերի համար լսարանի հավաքագրումը կատարվելու է ժամանակակից հանրային հարաբերությունների ամենաէժանագին գործիքի՝  սոցիալական ցանցերում գովազդի միջոցով: 

Մեզ համար անհասկանալի է հայկական առաջատար ավիաընկերությանն անհարկի սևացնելու քարոզչության տրամաբանությունը, ավելի քան անհասկանալի է դրա նպատակը: Որևէ ազնիվ մղումի մասին խոսակցությունը նման է փարիսեցիության, քանզի, ըստ էության, FlyOne Armenia հայկական ավիաընկերության ընդլայնմանը խոչընդոտում են հարևան երկրի քաղաքական իշխանությունները և ․․․

Մեր անկեղծ ցանկությունը կենսունակ, մրցունակ և արագ զարգացող ավիաընկերության ստեղծումն է, ինչի համար մենք ներդրել ենք բոլոր ջանքերը՝ ընդլայնելով թե՛ օդանավերի թիվը, թե՛ թռիչքային անձնակազմի քանակը:  Մենք ներգրավել ենք Հայաստանի լավագույն կարող ուժերին, իրականացրել ուսուցման և վերապատրաստման բազմաթիվ ծրագրեր, օդանավերի պարկը երկուսից հասցրել յոթի, արել ամեն ինչ, որպեսզի Հայաստանում մեկտեղվեն լրջագույն ավիացիոն կարողություններ:  Այսօր հայկական գրանցում ունեն ընկերության սեփականություն հանդիսացող երկու՝ Airbus A 320 և Airbus A 319 դասերի օդանավերը: Առաջիկայում մեր հանրությանը կներկայացնենք նաև այլ կարևոր նորություններ: Սա դեռ ամենը չէ:

Ի դեպ, տհաճ, անընդունելի և մերժելի է ավիաընկերության գործընկերների ազգային պատկանելիության քամահրական շահարկումը: Այս ամենից այլատյացության և ֆաշիզմի տհաճ հոտ է գալիս․․․

Ամենակարևոր մարդկանց՝ մեր ուղևորների մասին: Մենք շնորհակալ ենք արդեն հայտնի չվերթի մեր բոլոր ուղևորներին, իրավիճակի ըմբռնման ու համբերատարության համար: Մենք հայցում ենք նրանց ներողամտությունն ու ափսոսում, որ նրանց ու իրենց մերձավորներին անգամ փոքր-ինչ անհանգստություն ենք պատճառել: Անելու ենք ամեն ինչ հետայսու նման վիճակները բացառելու համար:

 FlyOne Armenia ավիաընկերությունն, ի տարբերություն շատերի, չի պայքարում ավիացիոն շուկայում մեկօրյա դերի համար: Մեզնից յուրաքանչյուրը շատ լավ հասկանում է, որ հանրության սպասելիքները FlyOne Armenia-ից ավելին են: Հուսով ենք, որ հանրային նմանօրինակ ուշադրությունը պայմանավորված է բացառապես ազգային բյուջետային փոխադրողից մեր ժողովրդի հույսերով, սպասելիքներով ու ակնկալիքներով:

Միևնույն ժամանակ չէինք ցանկանա, որ օբյեկտիվ քննադատության ու անհարկի շահարկումների այս հորձանուտում կորչի ամենակարևորը՝ մեր բոլորի միասնական ցանկությունը, որ Հայաստանն ունենա ուժեղ, արագ զարգացող և իսկապես ազգային ավիաընկերություն:

Եվ երբ վաղը,  շահարկումների այս ալիքն էլ կմարի և մեր տեղեկատվական տիրույթի հատուկենտ գործող անձինք կանցնեն հերթական ինֆորմացիոն  ոչմիբանա-բուրգերը ծամծմելու գործին, FlyOne Armenia-ն կշարունակի մնալ նույնքան հավատարիմ իր՝ հանրության հետ բաց և հասկանալի, առանց պաճուճանքների ու սեթևեթանքների երկխոսության ոճին․ առավել իմաստնացած ու ուղևորակենտրոն՝ հանուն հայկական ավիացիայի ավելի լավ ապագայի»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Kazakhstan talks with Armenia counterpart will last 2 days, Azerbaijan FM saysEBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in ArmeniaArmenia FM at meeting with Azerbaijan counterpart: Borders that existed at time of USSR’s collapse should be reproducedSpain, Ireland to recognize Palestinian state on May 21 - BorrellArmenia ex-MP Karen Saribekyan dies aged 61Is Apple developing a foldable iPhone? Evidence of this has been publishedArmenia, Azerbaijan FMs’ talks kicking off in KazakhstanГалстанян о предложении Осканяна: У меня нет ни подобных амбиций, ни желанияMinisters of Foreign Affairs of Armenia and Kazakhstan held a meeting in AlmatyArabian Peninsula’s ancient inhabitants survived the heat by hiding in underground ‘lava tubes,’ study suggestsMkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters4 flight attendants make millions of dollars from drug smugglingRussia’s Putin submits Mishustin’s candidacy for PM’s officeCivil disobedience actions underway in Yerevan (live)Dr. Denis Mukwege, Congolese gynecological surgeon and human rights activist, awarded the 2024 Aurora PrizeNetanyahu said Israel would fight with its “fingernails” as Israel strikes eastern RafahArmenia, Azerbaijan FMs to meet today in KazakhstanVolvo plans to incorporate megaphone technology into its next-generation electric carsNewspaper: Armenia PM to make new concessions in Azerbaijan’s favorArmenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial TechnologyDer Spiegel: New attacks on politicians occur in GermanyMFA: Russia welcomes Armenia, Azerbaijan FMs' upcoming meetingAl Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza CityHow redistricting in these states could determine which party controls the US HouseInternational center for money laundering, terrorist funding risk assessment to be established in ArmeniaShakira wears bold satin white dress to Met Gala after-partyWhat devices did Apple announce at its Let Loose event?Ucom's fixed network is launched in ArtashatKim Kardashian reveals secrets behind her sensational Met Gala lookRare Lamborghini Jalpa is up for auctionAstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effectNewspaper: Armenia soldier who died yesterday committed suicide, according to initial theoryPM lists what national values of people of Armenia areMore civilians will be killed in Israel's Rafah offensive 'whatever they say', EU's BorrellCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsAgreement on status of EU monitoring mission in Armenia enters into forceGeorgia’s Parliament to discuss EU 9 points on May 10 and transparency bill on May 13
Most Popular