ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերի իր միկրոբլոգում ահազանգել է, որ ադրբեջանական տելեգրամյան ալիքներում շրջանառվում են տեսանյութեր, որոնք ապացուցում են՝ ադրբեջանական զինուժը Հայաստանի ինքնիշխան տարածքում անօդաչու թռչող սարքով հարձակվում է Հայաստանի սահմաններին ծառայող զինվորների և տեխնիկայի վրա։
«Այսպիսով, Ադրբեջանն ագրեսիա է իրականացնում Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ։ Ադրբեջանը պետք է պատասխան տա կատարած այս հանցագործությունների համար»,- գրել է նա:
Մարուքյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ անհրաժեշտ են պատժամիջոցներ: