Լիբերիայի նախագահի որդին դարձել է «Յուվենտուսի» խաղացող
Սպորտ23-ամյա կիսապաշտպան Թիմոթի Վեան «Լիլից» տեղափոխվել է «Յուվենտուս»։ Այս մասին հայտնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը։
Ֆրանսիական ակումբն իր հարձակվողի համար ստացել է 10,3 միլիոն եվրո փոխհատուցում, «Լիլը» կարող է ստանալ նաև 2,1 միլիոն եվրո` բոնուսների տեսքով: Վեայի պայմանագիրը Յուվենտուսի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։
Ֆրանսիայի առաջնության վերջին մրցաշրջանում Վեան մասնակցել է 29 հանդիպման, որոնցում կատարել է երկու գոլային փոխանցում։ Transfermarkt-ը խաղացողին գնահատում է 14 միլիոն եվրո:
Թիմոթի Վեան Լիբերիայի նախագահ Ջորջ Վեայի որդին է, ով նախկինում հանդես է եկել «Միլանում»: Տիմոթի Վեան նախկինում հանդես է եկել «Սելթիկ»-ում և «Պարի Սեն Ժերմեն»-ում: Կատարում կայացած աշխարհի առաջնությունում Վեան հանդես է եկել ԱՄՆ-ի ազգային հավաքականում՝ չորս խաղում խփելով մեկ գոլ։