Հրդեհի հետևանքով Արին գյուղում այրվել են ծիրանի այգիներ, գարու արտ և խոտածածկ
Emergency CaseՀուլիսի 9-ին՝ ժամը 15:40-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արին գյուղում այրվում է խոտածածկույթ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։54-ին, մարվել՝ 19։30-ին։ Այրվել են մոտ 2 հա խոտածածկույթ, մոտ 500 քմ գարու արտ, ջերմահարվել՝ մոտ 1․3 հա ծիրանի այգի։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 12 հրշեջ-փրկարար և ոստիկանության 3 աշխատակից։