Մեսսին նորամուտն է նշել «Ինտեր Մայամիում»
ՍպորտՖորտ Լոդերդեյլում (ԱՄՆ) ընթացել է Հյուսիսային Ամերիկայի լիգայի գավաթի խաղարկության առաջին տուրի «Ինտեր Մայամի»-«Կրուս Ազուլ» հանդիպումը, գրում է Gazeta-ն։
Հանդիպման 54-րդ րոպեին խաղադաշտ է մտել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին՝ փոխարինելով կիսապաշտպան Բենջամին Կրեմաշկիին։ Սա արգենտինացու նորամուտն է «Ինտեր Մայամիի» կազմում։ Թիմի կազմում իր նորամուտը նշել է նաև կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը։
Հուլիսին MLS-ի «Ինտեր Մայամին» հայտարարեց արգենտինացու անվճար տրանսֆերի մասին:
Վերջին երկու տարիներին Մեսսին հանդես է եկել «Պարի Սեն Ժերմենում»: Նրա պայմանագիրն ակումբի հետ հաշվարկվել է մինչև 2023 թվականի հունիսը։ Ընդհանուր առմամբ, նախորդ մրցաշրջանում Մեսսին Ֆրանսիայի առաջնության 32 խաղում դարձել է 16 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։
Մինչ այդ նա 18 տարի եղել է «Բարսելոնայի» կազմում, որի հետ տասն անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունը, 7 անգամ՝ Իսպանիայի գավաթը, չորս անգամ՝ Չեմպիոնների լիգան։ Արգենտինացին յոթ անգամ նվաճել է «Ոսկե գնդակը»: