Սպերցյանն ընդգրկվել է ՌՊԼ-ի 2022/2023 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների ցուցակում
SportՌուսաստանի ֆուտբոլային միությունը (ՌՖՄ) իր պաշտոնական կայքում ներկայացրել է 2022/2023 մրցաշրջանի արդյունքներով Ռուսաստանի 33 լավագույն ֆուտբոլիստներին։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am-ից։
Ընդհանուր առմամբ, ՌՖՄ-ն յուրաքանչյուր դիրքի համար առանձնացրել է երեք լավագույն խաղացողների։
Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ևս ընդգրկվել է այս ցուցակում։
Նա ճանաչվել է նախորդ մրցաշրջանի լավագույն ձախ կենտրոնական կիսապաշտպան։