Գվարդիոլան դարձել է առաջին մարզիչը, ով նվաճել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը երեք տարբեր ակումբներում
Սպորտ«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան դարձել է առաջին մարզիչը, ով երեք ակումբների հետ նվաճել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը։ Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Օգոստոսի 17-ի գիշերը «Սիթին» Սուպերգավաթի խաղում հաղթեց «Սևիլիային»։ Գվարդիոլան նախկինում նվաճել է գավաթը «Բարսելոնայի» (2009, 2011) և Մյունխենի «Բավարիայի» (2013) հետ։
Պիրեյի «Կարայսկակիս» մարզադաշտում կայացած «Սիթի»-«Սևիլիա» հանդիպումը ավարտվել է «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակով՝ 11 մետրանոց հարվածաշարի արդյունքում։
25-րդ րոպեին Իսպանիայի հավաքականի հարձակվող Յուսեֆ Էն-Նեսիրին բացեց խաղի հաշիվը։ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերը 63-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը։ Հանդիպումը վերածվեց 11 մետրանոց հարվածաշարի, որտեղ ավելի ուժեղ գտնվեցին մանչեսթերցիները։
Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը։
«Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայի գործող հաղթողն է, իսկ «Սևիլիան» որակավորվել է Եվրոպայի Սուպերգավաթի համար՝ դառնալով Եվրոպայի լիգայի չեմպիոն երկրորդ կարևորագույն եվրոպական մրցաշարում: