USA is deeply worried about decline of democracy in Georgia: Sullivan Earthquake in Azerbaijan: tremors felt in Syunik Armenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-Armenians Negotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in Almaty Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in Almaty Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: Ombudswoman EBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in Armenia Armenia, Azerbaijan FMs’ talks kicking off in Kazakhstan Mkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters Civil disobedience actions underway in Yerevan (live) 

«Կապանի օդանավակայանի գնդակոծությունը կմոռացվի, այս հորձանուտում մեր անվտանգությունը մնում է թերի»

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

Կապանի օդանավակայանի գնդակոծությունն կմոռացվի, չեն հիշելու, որ 25-օրյա վարժական հավաքներին կանչվածը անհասկանալի պայմաններում մարտականդիրքից հայտնվել է թշնամական ուժերի վերահսկողության տարածքում ու հիմա արդեն մեղադրանք են առաջադրելու եւ երկարատեւ բանտարկության են դատապարտելու։ Արդեն թիթեռի կյանք ունեցած զարմանք-քննարկում ծավալվեց, երբ Երեւանի նախկին քաղաքապետացուն նշանակվեց պաշտպանության նախարարի տեղակալ։ Այլեւս մոռացվեց, որ երկու զինծառայող մեկ օրվա տարբերությամբ խորհրդավոր պայմաններում ինքնասպան են եղել նույն բանակային միավորումում։ Մոռացվեց, որ նույն Կապանի տարածաշրջանից, Ծավի դիրքերից առեւանգվեցին երկու զինվորական ու արդեն երկարատեւ ժամկետներով դատապարտվել են Ադրբեջանի կողմից։ Ամեն ինչ թիթեռի կյանք է ունենում. իշխանական քարոզչամեքենան մշտապես ու հետևողական հրամցնում է խայծեր, կեղծ քննարկումների թեմաներ, որ դա էլ հաճույքով հանրության կողմից վայելվում է։

ԲԱՅՑ ԱՐԺԵ ՀԻՇԵԼ.

Անվտանգային այս հեղհեղուկ պայմաններում, թշնամական ռազմական, տեղեկատվական սադրանքների իրարահաջորդ այս հորձանուտում մեր անվտանգային համակարգը մնում է թերի, բազում բարձրագույն, ռազմավարական կարեւորություն ունեցող պաշտոններ դեռ չեն համալրված ու բացակայում են ամբողջական լիազորություններով հրամանատարներ, պետեր, բարձրաստիճան սպաներ։

Հիմա դեռ պաշտոնապես թափուր են առանցքային հետեւյալ պաշտոնները՝

1) ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ (7 ամիս)

2)ՀՀ զինված ուժերի ուղեղային կենտրոնի՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ (7 ամիս)։

3)ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի հրամանատար (5 ամիս)։

Դրանք եւ այլ պաշտոններ պարբերաբար, ամիսներով թափուր են մնացել կամ համալրվել են կարճ ժամկետներով։

Երկար է ստացվելու, բայց հրապարակում եմ դեռ ամիսներ առաջ ընդդիմության նախաձեռնությամբ ԱԺ փակ նիստում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ կայացած քննարկման ժամանակ իբրեւ հիմնական զեկուցող «Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ստեղծված իրավիճակը, խնդիրները եւ հրատապ անելիքները» վերնագրված ելույթիցս մի հատված, որ գաղտնիության տարր չի պարունակում։

«Այսպես՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի երկու առանցքային գլխավոր վարչության պետ, որոնք նաեւ շտաբի պետի տեղակալ են համարվում, տեւական ժամանակ նշանակված չէին.

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ.

2021 մայիսի 4՝ Կարեն Աբրահամյանն ազատվել է ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից ,

2021թ. մայիսի 4-2021թ. մայիսի 21՝ թափուր (1 ամիս),

2021թ. մայիսի 21 -2021թ. սեպտեմբերի 27՝ Էդվարդ Ասրյան (4 ամիս) ,

2021թ. սեպտեմբերի 27-2022թ. փետրվար 24՝ թափուր (6 ամիս),

2022թ. փետրվար 24 -2023թ. փետրվար 1՝ Արմեն Գյոզալյան (1 տարի) ,

2023թ. փետրվար 1-ից՝ թափուր:

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը նախորդ մեկ տարին թափուր էր, մինչ այդ.

2019թ. նոյեմբերի 28 -2021թ. օգոստոսի 9՝ Առաքել Մարտիկյան (1 տարի 9 ամիս) ,

2021թ. օգոստոսի 9 -2022թ. փետրվարի 18՝ Արայիկ Հարությունյան (7 ամիս) ,

2022թ. փետրվար 18-ից 2023թ. հունվար՝ թափուր (1 տարի),

2023թ. հունվարի 24-ից՝ Սամվել Մովսիսյան :

2023թ.-ի հունվարի 19-ի գիշերն Ազատ գյուղում տեղի ունեցած աննախադեպ ողբերգությունից հետո պաշտոնազրկվեց 2-րդ բանակային կորպուսի ողջ հրամանատարական կազմը, հետո արդեն նույնը կատարվեց Հատուկ բանակային կորպուսում։

Կարելի է բերել բազում օրինակներ, երբ անհարկի փոխատեղումները, լոկ անձնական ճաշակների, քաղաքական իշխանության նկատմամբ լոյալության հիման վրա կատարվել են նշանակումներ, ապա ձախողումներից հետո լռելյայն տեղափոխվել են Պաշտպանության նախարարություն (Հատուկ բանակային կորպուսում նման նշանակում-ազատումներն աղետալի հետեւանք են ունեցել 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի օրերին)։

Այս գործելաոճը՝ առանց համապարփակ վերլուծության, պահի ազդեցության տակ, հանրային որեւէ աղմակահարույց դեպքի ազդեցության տակ պաշտոնազրկումները, Զինված ուժերում մեկնարկել է դեռ 2018 թվականից։ Դրա արդյունքում 2018-2023 թվականների ընթացքում նշանակվել է 4 պաշտպանության նախարար, կատարվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի 5 նշանակում։

Առավել արտառոց վիճակ ստեղծվեց ԱՀ Պաշտպանության բանակում, երբ 2018-2022 թթ. ԱՀ ՊԲ համանատարները փոխվեցին երեք անգամ։ 2019-ին բանակում կարգապահության աննախադեպ բարձր ցուցանիշ ապահովելուց հետո 2020թ.-ին պաշտոնազրկվեց ՀՀ զինված ուժերի բարոյա-հոգեբանական ապահովման վարչության պետը»։

Այս պայմաններում ցանկություն եք հայտնում կամ դեռ ակնկալում

- որ մեր երկրի անվտանգային համակարգը լինի՞ լիարժեք։

- Որ ամեն քայլափոխի մեր զինվորները չգերեվարվե՞ն եւ դատապարտվեն։

- Որ թշնամին ցանկացած պահի կրակի ու պատասխան չստանա՞։

- Որ Բանակի հարյուրավոր պրոֆեսիոնալներ դուրս չմնա՞ն ծառայությունից անձնական վրեժխնդրության հետեւանքով։

- Որ ատեստացիա ասած շոուի պատճառով դժգոհությունները չհորդե՞ն այլեւս։

- Որ կանոնավոր բանակը չվերածե՞ն անհասկանալի կամավորա-երկրապահա-աշխատավարձային գոյակցության։

Երբ դու քեզ չես պաշտպանում, իսկ սրանք պաշտպանվելու միտք չունենք, որեւէ մեկը քեզ չի հարգի ու կմնաս անարգված։

Հ.Գ. լուսանկարում Նիկոլի նախկին օգնական, հիմա արդեն մամուլի քարտուղար Նազենի Բաղդասարյանը հետեւում է ՀՀ Զինված ուժերում ատեստացիայի ընթացքին։ Պատկերացրի՞ք։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
USA is deeply worried about decline of democracy in Georgia: SullivanEU will strengthen its support to Kyiv in coming weeks: MacronIn support of "Tavush for the Motherland" a motor rally started from Armenia's second city towards YerevanEarthquake in Azerbaijan: tremors felt in SyunikArmenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-ArmeniansIDF and Hezbollah report mutual attacksUkrainian forces are retaliating against enemy in direction of Kharkiv: ZelenskyNegotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in AlmatyHuawei Pura 70 Ultra: The new smartphone has the world's best camera?Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in AlmatyGirl, 11, diagnosed with rare bone cancer after symptoms dismissed as 'growing pains'EU agreed on security guarantees for KyivA really original game: In Bruce and Box you control a naked man with a box - and you will also need a box to play itUS suspects that Israel used US-made weapons in GazaUS to announce US$400 million military aid package for Ukraine: PoliticoOil Prices DownEurovision 2024: How to vote for Armenia tonight?Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: OmbudswomanKazakhstan talks with Armenia counterpart will last 2 days, Azerbaijan FM saysEBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in ArmeniaArmenia FM at meeting with Azerbaijan counterpart: Borders that existed at time of USSR’s collapse should be reproducedSpain, Ireland to recognize Palestinian state on May 21 - BorrellArmenia ex-MP Karen Saribekyan dies aged 61Is Apple developing a foldable iPhone? Evidence of this has been publishedArmenia, Azerbaijan FMs’ talks kicking off in KazakhstanГалстанян о предложении Осканяна: У меня нет ни подобных амбиций, ни желанияMinisters of Foreign Affairs of Armenia and Kazakhstan held a meeting in AlmatyArabian Peninsula’s ancient inhabitants survived the heat by hiding in underground ‘lava tubes,’ study suggestsMkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters4 flight attendants make millions of dollars from drug smugglingRussia’s Putin submits Mishustin’s candidacy for PM’s officeCivil disobedience actions underway in Yerevan (live)Dr. Denis Mukwege, Congolese gynecological surgeon and human rights activist, awarded the 2024 Aurora PrizeNetanyahu said Israel would fight with its “fingernails” as Israel strikes eastern RafahArmenia, Azerbaijan FMs to meet today in KazakhstanVolvo plans to incorporate megaphone technology into its next-generation electric carsNewspaper: Armenia PM to make new concessions in Azerbaijan’s favorArmenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership
Most Popular