Բավարիայի պաշտպանը կարիերան կշարունակի Բայերում
ՍպորտՄյունխենի «Բավարիայի» պաշտպան Յոսիպ Ստանիսիչը վարձավճարով տեղափոխվել է Լևերկուզենի «Բայեր»:
Կողմերի միջև պայմանագիրը նախատեսված է 2023/24 մրցաշրջանի համար,-հայտնում է armsport-ը։
Ստանիշիչը «Բավարիայի» համակարգում է 2017 թվականից։ Ֆուտբոլիստը մյունխենցիների հիմնական կազմում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը եզրային պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո: