Թուրքերին վրդովեցրել է պատմական Հայաստանի քարտեզի ֆոնին Լիոնի քաղաքապետի լուսանկարը ՀՀ նախագահը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասսի հետ Երիտասարդները գործադուլի կոչ են անում ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի (Գռզո) բանկի գլխամասում (տեսանյութ) Արմավիրի մարզում 2-ամյա երեխան մայրիկի մազերի վրայից հանել է մետաղական հերակալը և մտցրել էլեկտրական վարդակի մեջ Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ուղերձ է փոխանցել «Ավրորա»-ի մասնակիցներին (տեսանյութ) ՔՊ-ից մեկուկես ձայն էլ չի ստանա Բագրատ հոգևորականը, որ իրականացնի իմպիչմենթ. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար. այս ճանապարհը տանում է դեպի պատերազմ. Խաղաղության խաչմերուկը պատերազմի խաչմերուկն է. Սամվել Բաբայան Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանը Դերասան Դավիթ Հակոբյանը կոչ է անում ուսանողներին միանալ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը Մշակույթը պետք է լինի եկեղեցու հետ. Արամոն՝ Սրբազանի շարժմանը միանալու մասին (տեսանյութ) 

ԵՄ-ն կշարունակի աջակցել Կառավարությանը՝ ուղղված ՄԻՊ-ի ռազմավարության արդյունավետ կատարմանը

Իրավունք

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի նախագահությամբ՝ փետրվարի 20-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թթ. գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի անդրանիկ նիստը:

Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալն անդրադարձել է ՄԻՊ-ի ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի մշակման և ընդունման աշխատանքներին՝ ընդգծելով, որ գործողությունների ծրագիրը մշակվել է ներառական գործընթացի շրջանակներում՝ պետական մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների լայն մասնակցությամբ ու միջազգային գործընկերների աջակցությամբ։ Կարեն Կարապետյանը նաև շեշտել է համակարգող խորհրդի շրջանակներում շահագրգիռ գերատեսչությունների և կազմակերպությունների միջև ակտիվ համագործակցության կարևորությունը և ընդգծել հասարակական կազմակերպությունների ներգրավումը խորհրդի կազմում։

ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը՝ ուղղված երկրում մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական գործընթացներն առաջ մղելուն և շեշտել է, որ ԵՄ-ն կշարունակի ՀՀ Կառավարությանն անհրաժեշտ փորձագիտական և տեխնիկական աջակցության տրամադրումը՝ ուղղված գործողությունների ծրագրի արդյունավետ կատարման ապահովմանը։ Դեսպանն ընդգծել է նաև ՄԻՊ-ի ռազմավարության և դրա ներքո գործողությունների կարևորությունը, հատկապես 2023 թ․ տեղահանված անձանց իրավունքների և սոցիալական երաշխիքների ապահովման տեսանկյունից։ 

Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին ևս կարևորել է գործողությունների ծրագրի ընդունումը՝ արձանագրելով կիրառված մասնակցային գործընթացի կարևորությունը և վերահաստատելով ՄԱԶԾ պատրաստակամությունը՝ շարունակական աջակցություն տրամադրելու գործողությունների ծրագրի իրականացման և համակարգման գործընթացին։ 

Նիստի ընթացքում քննարկվել է 2023 թվականի երկրորդ կիսամյակի գործողությունների իրականացման հաշվետվությունը։ Արդարադատության նախարարի տեղակալը ներկայացրել է գործողությունների կատարման ընդհանուր պատկերը և անդրադարձել Արդարադատության նախարարության լիազորությունների շրջանակներում նախատեսված և կատարված աշխատանքներին։

Համակարգող խորհրդի անդամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն անդրադարձել են հաշվետվության վերաբերյալ իրենց դիտարկումներին և ներկայացրել առաջարկություններ՝ ուղղված գործողությունների ծրագրի կատարման և մշտադիտարկման աշխատանքների հնարավոր կատարելագործմանը։

Նիստի շրջանակներում քննարկվել են նաև կատարման ենթակա հետագա քայլերը և պայմանավորվածություն է ձեռք բերվել նիստի արդյունքներով լրամշակել ու հաստատել 2023 թվականի երկրորդ կիսամյակի գործողությունների կատարման հաշվետվությունը։ 

Միջոցառումը կազմակերպվել է «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) կողմից և իրականացվում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի հետ համագործակցության միջոցով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Քննարկվել են բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում ՀՀ-ի և Իսպանիայի միջև համագործակցության զարգացման հնարավորությունները Բագրատ Սրբազանն անցնում է կառավարության գերպաշտպանված շենքի մոտով (տեսանյութ)Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է Հայաստանն ու Իսպանիան սպորտի ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել Երևանում խոշոր ու ողբերգական հրդեհի հետևանքով մահացած կնոջ ինքնությունը պարզվել էԹուրքերին վրդովեցրել է պատմական Հայաստանի քարտեզի ֆոնին Լիոնի քաղաքապետի լուսանկարը Միրզոյանը և Բայրամովը մեկնարկել են բանակցություններըՀՀ նախագահը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասսի հետՀրապարակ եկողները հայրենատեր մարդիկ են. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Կարճ ուղեցույց «Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնած խաղաղ հավաքների մասնակիցների համարԵրիտասարդները գործադուլի կոչ են անում ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի (Գռզո) բանկի գլխամասում (տեսանյութ)Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը ՀՀ-ում իրականացվող ակցիաների 12 մասնակից է բերման ենթարկվելԲավականին լավ մշակված փիառ է, երևում է որոշակի գործողությունների ծրագիր, որն առնվազն գիտի Բագրատ սրբազանը. քաղտեխնոլոգՈստիկանությունը օժանդակում է իշխանության ապօրինի գործողություններին՝ բուհերի դռները փակում են (տեսանյութ)96-ամյա կիրանցի տատիկի օրհնությամբ է Սրբազանը ճամփա ընկել, կասեցնել չի լինի. զոհվածի հայր (տեսանյութ) Էս երիտասադրության հետ Արցախ եմ հասնելու ու մենահամերգ տամ. Գայա Արզումանյան (տեսանյութ)Արմավիրի մարզում 2-ամյա երեխան մայրիկի մազերի վրայից հանել է մետաղական հերակալը և մտցրել էլեկտրական վարդակի մեջՀՀ իշխանությունները եկեղեցու և առավել ևս Հայ առաքելական եկեղեցու հետ որևէ խնդիր չունեն․ նախագահ Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ուղերձ է փոխանցել «Ավրորա»-ի մասնակիցներին (տեսանյութ) ՔՊ-ից մեկուկես ձայն էլ չի ստանա Բագրատ հոգևորականը, որ իրականացնի իմպիչմենթ. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար. այս ճանապարհը տանում է դեպի պատերազմ. Խաղաղության խաչմերուկը պատերազմի խաչմերուկն է. Սամվել ԲաբայանԵթե ժողովուրդը ցանկանա, Հայոց Հայրապետն էլ օրհնի, ես ով եմ, որ չհամաձայնեմ. Բագրատ սրբազանը` վարչապետի պաշտոնը զբաղեցնելու մասին (տեսանյութ)Մեքենայից դուրս եկած աղջիկ երեխան նետվեց Բագրատ սրբազանի գիրկը (տեսանյութ)Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Կարեն ՍարիբեկյանըՀայաստանի ղեկավարը չպետք է լինի պոպուլիստ. Բագրատ սրբազանԴերասան Դավիթ Հակոբյանը կոչ է անում ուսանողներին միանալ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանըՁերբակալության մեթոդներից այլևս ոչ մեկը չի վախենում. Կիրանցի օրինակը՝ բոլորին ապացույց (տեսանյութ)Մշակույթը պետք է լինի եկեղեցու հետ. Արամոն՝ Սրբազանի շարժմանը միանալու մասին (տեսանյութ)Գիտելիքը կարևոր է, իսկ հայրենիքը՝ ամենակարևորը, սա իմ պատմությունն է․ Արցախի ՄԻՊԲաքվի մամուլը սպառնում է, որ եթե Սրբազանի շարժումը հաղթի, իրենք ու թուրքերը զորք կմտցնեն ՀՀ. ՀայրապետյանԱյս գիշեր Երկրին կհարվածի վերջին 20 տարվա ամենահզոր մագնիսական փոթորիկըՈստիկանները ձերբակալել են դասադուլին միացած Սլավոնականի ուսանողին (տեսանյութ)Ժողովրդի ընդվզումը հրաշք է, չի՛ կարելի ծնկած ու ստրկացած ապրել, դանակը ոնց որ ոսկորից էլ է անցելՖեյքերը չեն հասցնում․ Պապոյանի կինը ժողովրդին «անասուն» է անվանում«Ամաչում ենք ձեզ համար». ԵՊՀ ժուռֆակի շրջանավարտը՝ դեկան Նաղաշ ՄարտիրոսյանինԲրյուսովի դռները բացել են, ռեկտորն էլ տեղում չէ, փախուստի է դիմել. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Սահմանադրությամբ չի ընտրվում որևէ անձ գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում, այլ ընտրվում է կուսակցություն. ՎարդևանյանՈվ միացավ, միացավ, գնացեք․ Բրյուսիվի ռեկտոր (տեսանյութ)Բայդենը պատրաստ է Թրամփի հետ բանավեճի Հրապարակն այդքան բազմություն չէր տեսել նույնիսկ 2018-ի ապրիլին և 2021-ի հունիսյան հանրահավաքին. ՇարմազանովԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ Մուրատ Նուրտլաուի հետԵՊԲՀ ուսանողները ահազանգում են՝ դեկանատից անհատապես զանգում են և սպառնումԴավիթ Գյուրջինյան, ամոթ. քո դասավանդած արժեքներին ստել ես. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սյունիքում գազի թունավորմամբ հիվանդանոց են տեղափոխվել ընտանիքի 5 անդամներ, այդ թվում՝ անչափահասներԲագրատ Սրբազանը մեկ օրում Երևանը դարձրեց իսկական ակադեմիական քաղաք. Էդգար ՂազարյանԵս կայացրել եմ իմ որոշումը, միանում եմ Բագրատ Սրբազանի հայտարարած դասադուլին և գործադուլին. Գևորգ ԹամամյանԲրյուսովի անվան համալսարանի դռները փակ են. Բագրատ Սրբազանը կոչով դիմեց ռեկտոր ԳյուրջինյանինՎարչապետ դառնալու ոչ հավակնություն ունեմ, ոչ ցանկություն, չեմ էլ կարծում, որ դա ճիշտ է (տեսանյութ)Ուսանողները պատուհաններից ողջունում են Սրբազանի երթը, վերջինս կոչ է անում միանալ (տեսանյութ)
Ամենադիտված