Արարատյան փողոցում բախվել են «Iveco»-ն եւ «Hyundai»-ն․ վարորդներից մեկն արգելափակվել է
Emergency CaseԵրեւանի Արարատյան փողոցի թիվ 93 շենքի մոտակայքում բախվել են երկու ավտոմեքենա, քաղաքացիներից մեկն արգելափակվել է։ Այս մասին տեղեկանում է ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Iveco» (վարորդ՝ Մ․ Մ․, ծնված 1988 թ․) եւ «Hyundai» (վարորդ՝ Ս․ Հ․, ծնված 1997 թ․) մակնիշների բեռնատար ավտոմեքենաները, վերջինիս վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում։
Փրկարարները հոսանքազրկել են «Hyundai» մակնիշի ավտոմեքենան, վարորդին դուրս բերել արգելափակումից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։