Քաղաքացին փորձել է ավտոմեքենայով անցնել Աղստեւ գետը եւ արգելափակվել
Արտակարգ ՊատահարՓրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Աղստեւ գետից։ Այս մասին տեղեկանում ենք Փրկարար ծառայությունից։
Օգոստոսի 24-ին, ժամը 21։33-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով փորձել է անցնել Աղստեւ գետը եւ արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Աղստեւ գետից: