Ստամբուլում ժամանակավորապես դադարեցրել են քաղաքի ջրամատակարարումը
Ստամբուլի իշխանությունները ժամանակավորապես դադարեցրել են քաղաքի ջրամատակարարումը մեկ նպատակով՝ այգիների ու սիզամարգերի ոռոգման պատճառով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Քաղաքում ջրային ռեսուրսների հետ կապված ճգնաժամային իրավիճակի պատճառով իշխանությունները ժամանակավորապես դադարեցրել են ոռոգման ջրի մատակարարումը 15000 բաժանորդի։ Նման ծանուցում է ուղարկել Ստամբուլի ջրամատակարարման և կոյուղու վարչությունը։
Միջին հաշվով, ջրամբարների լցվածության մակարդակն այս պահին կազմում է 29 տոկոս։ Ընդ որում, ամենաքիչ ջուրը (3,84 տոկոս) մնացել է Պաբուխդերի ջրամբարում։ Սովորաբար ջրի պաշարները գտնվում են 868,7 մլն խմ մակարդակի վրա, սակայն դրանք նվազել են մինչև 258 մլն խմ։