«Դավաճանը հայրենիք է հանձնում»․ ակցիա՝ Օպերայում, ներկա է նաև Տիգրան Ավինյանը (տեսանյութ) Եկել եմ Բագրատ Սրբազանի կողքին լինելու, ինձ համար պատիվ է․ Անաիս Սարդարյանը Կիրանցում է (տեսանյութ) Ուսանողների շուրջպարը՝ Գագիկ Գինոսյանի վառ հիշատակին (տեսանյութ) Կիրանցիները Փաշինյանի առջև պահանջ են դնելու. Գեղամ Նազարյան (տեսանյութ) Ավտոերթ Գյումրիում` ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) Հանդիպում չի կայանա․ Փաշինյանը չի մեկնելու Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub Ո՛չ Արմեն Աշոտյանի և ոչ էլ, մեր տեղեկությամբ, որևէ այլ մեղադրյալի կողմից որևէ «վնաս» չի «վերականգնվել». Մելիքյան Աչքով տեսնում են թշնամուն, Փաշինյանը ասում է` էդ ադրբեջանցի չի, ձեր աչքին ա երևացել. Դանիելյան (տեսանյութ) Արման Ծառուկյանը հայտարարել է, որ «խելագարվում է» ԱՄՆ-ում Հատուկջոկատայինները փակել են Ռուսթավելի պողոտայի ելքերը 

Քրհետապնդում է հարուցվել Երևանի նախկին քաղաքապետի նկատմամբ. «Երիտասարդական պալատ»-ի հողամասն օտարվել է օրենքի խախտմամբ

Իրավունք

Ե.Զ.-ն (Երվանդ Զախարյան-խմբ), 2003 թվականի հուլիսի 1-ից մինչև 2009 թվականի մարտի 4-ը զբաղեցնելով Երևանի քաղաքապետի պաշտոնը, առանց իրավական հիմքերի, որոշում է կայացրել «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերությանն օտարել պետական սեփականություն հանդիսացող՝ «Երիտասարդական պալատ» պետական փակ բաժնետիրական ընկերության՝ Երևան քաղաքի Սարալանջ փողոցի 1-ին հասցեում գտնվող 31.780 քմ հողամասը:

Մասնավորապես՝ 2004 թվականի հունվարի 13-ին Երևանի Սարալանջ 1 հասցեում գտնվող՝ 24.345.2 քմ մակերեսով անշարժ գույքը «Երիտասարդական պալատ» ՊՓԲ ընկերության սնանկության կառավարչի կողմից վաճառվել է «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերությանը: Պայմանագրի գինը, կողմերի փոխադարձ համաձայնությամբ, որոշվել է 506 մլն դրամ: 506 մլն դրամից 90 մլն դրամը նախատեսվել է տրամադրել վերոնշյալ շենքում բնակվող՝ 24 փախստական ընտանիքներին՝ որպես տարածք տրամադրելու հատուցում: Հետագայում՝ 2004 թվականի հուլիսի 13-ին, նշված հատուցման գումարի չափը փոփոխվել է՝ դառնալով 95 մլն դրամ՝ արդեն որպես 30 փախստական ընտանիքներին տարածք տրամադրելու հատուցում:

Պայմանագրի 7-րդ կետով սահմանվել է, որ անշարժ գույքի սեփականության իրավունքը կհամարվի փոխանցված գնորդին՝ պայմանագրի՝ պետական գրանցում ստանալու պահից (պայմանագիրը պետական գրանցում է ստացել 2004 թվականի հունվարի 27-ին):

Ե.Զ.-ն, 2004 թվականի հունվարի 16-ին` Կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 1746-Ն նոր որոշման ուժի մեջ մտնելուց երեք օր առաջ (19.01.2004 թվականին ուժի մեջ մտած որոշման համաձայն՝ վերոնշյալ հողամասի կադաստրային արժեքը նախկինում գործող 62 մլն 973 հազար 405 դրամից դառնում էր 805 մլն 623 հազար դրամ), պայմանագրի պետական գրանցման բացակայության, անշարժ գույքի սեփականության իրավունքը գնորդին փոխանցված և դրանից բխող այլ իրավունքներ, այդ թվում՝ գույքի գնման նախապատվության իրավունքն առաջացած չլինելու պայմաններում, առանց համապատասխան իրավական հիմքերի՝ կայացրել է ««Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ-ին պատկանող շինությունների զբաղեցրած հողատարածքն օտարելու մասին» թիվ 35-Ա որոշումը: Այդ որոշմամբ՝ Ե.Զ.-ն «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ-ին վերապահել է վերոնշյալ հասցեում գտնվող 31.780 քմ մակերեսով հողամասի գնման նախապատվության իրավունք՝ վաճառքի գինը սահմանելով տվյալ ժամանակահատվածում գործող կադաստրային արժեքի չափով:

Այնուհետև, Երևանի քաղաքապետի՝ 2004 թվականի հունվարի 16-ի թիվ 35-Ա որոշման հիման վրա՝ 2004 թվականի հունվարի 17-ին, Երևան քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Կ.Դ.-ի և «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերության տնօրեն Լ.Ա.-ի միջև կնքվել է հողամասի ուղղակի վաճառքի մասին պայմանագիր: Պայմանագրի համաձայն՝ Երևան քաղաքի Սարալանջ փողոցի 1-ին հասցեում գտնվող 31.780 քմ մակերեսով հողամասը 62 մլն 973 հազար 405 դրամով օտարվել է «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերությանը:   

Այսպիսով, Երևանի նախկին քաղաքապետ Ե.Զ.-ն, անձնական շահագրգռվածությունից ելնելով, խախտելով օրենսդրական մի շարք պահանջները, 805 մլն 623 հազար դրամ կադաստրային արժեքով հողամասը 62 մլն 973 հազար 405 դրամով օտարել է «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերությանը՝ Երևան համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս:

Դատախազի՝ 2023 թվականի օգոստոսի 30-ի որոշմամբ՝ Ե.Զ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Դավաճանը հայրենիք է հանձնում»․ ակցիա՝ Օպերայում, ներկա է նաև Տիգրան Ավինյանը (տեսանյութ)Եկել եմ Բագրատ Սրբազանի կողքին լինելու, ինձ համար պատիվ է․ Անաիս Սարդարյանը Կիրանցում է (տեսանյութ)Ադրբեջանական քարոզչական մամուլը հստակ շեշտում է, որ դա իրենց համար «պայմանական սահման» է․ ՀայրապետյանՈւսանողների շուրջպարը՝ Գագիկ Գինոսյանի վառ հիշատակին (տեսանյութ) Կիրանցիները Փաշինյանի առջև պահանջ են դնելու. Գեղամ Նազարյան (տեսանյութ) Ավտոերթ Գյումրիում` ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) Հանդիպում չի կայանա․ Փաշինյանը չի մեկնելու Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub Ո՛չ Արմեն Աշոտյանի և ոչ էլ, մեր տեղեկությամբ, որևէ այլ մեղադրյալի կողմից որևէ «վնաս» չի «վերականգնվել». Մելիքյան Աչքով տեսնում են թշնամուն, Փաշինյանը ասում է` էդ ադրբեջանցի չի, ձեր աչքին ա երևացել. Դանիելյան (տեսանյութ) Արման Ծառուկյանը հայտարարել է, որ «խելագարվում է» ԱՄՆ-ումՀատուկջոկատայինները փակել են Ռուսթավելի պողոտայի ելքերը Իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա՝ սահմանի նոր նկարագրություն է արվում. Արսեն ԹորոսյանՍկսվել է երրորդ համաշխարհային պատերազմը․ Իսրայելի ԱԳ նախարարԿիրանցիները, ոստիկաններով շրջապատված, լուռ մտան կառավարության շենք (տեսանյութ)Ապրիլի 17-29-ին մի շարք շրջաններում ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական արժեքներըՏաջիկստանի ԱԳՆ–ն բողոքի նոտա է հղել ՌԴ դեսպանինՎահե Ղազարյանը ժամանեց կառավարություն՝ Փաշինյանի հետ մասնակցելու կիրանցիների հանդիպմանը (տեսանյութ) Կոոպմանն Ադրբեջանում կառաջարկի ստեղծել ականազերծման գործողությունների եվրոպական խումբՀայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է թվով 35 սահմանային սյունՈսկեպարում, Կիրանցում չեմ տեսել մի մարդ, ով անտարբեր լինի հողի նկատմամբ, սա պատվի հարց է. Պետրոսյան (տեսանյութ) Պետք չէ դիվերսիֆիկացման ու ադրբեջանականացման միջև հավասարության նշան դնել․ Վարուժան ԳեղամյանԱպրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարցԱրագածոտնում տղամարդը հրազենով նախ սպшնել է իր շանը, ապա ինքնասպшն եղելՌուսաստանը պատրաստվում է հարձակման. ԶելենսկիՈՒՂԻՂ. Տավուշում իրավիճակը շարունակում է լարված մնալ Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան Թաիլանդում կկառուցվի աշխարհի ամենաբարձր շենքը Վիրտուալ պայքար՝ Արթուր Վանեցյանի դեմ. Արսեն ԲաբայանՄարտին Արարատում ծնվել է 120 երեխա՝ 56 տղա, 64 աղջիկ«Խաղաղության» են պատրաստվում». Վարուժան Գեղամյան Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ջեյմս ԹուֆենկյանինՆոր եկեղեցու հիմնարկեք` Մասիս համայնքում (տեսանյութ)Ոստիկանական զորքեր են բերել, Բերքաբերում ակտիվ ականազերծման աշխատանքներ են կատարվում (տեսանյութ)Միրզոյան-Բայրամով բանակցություններում մենք, որպես միջնորդ, հանդես չենք գալու. Ղազախստանի ԱԳՆՆարեկ Սամսոնյանը կմնա կալանքի տակՏավուշի մարզում իրականացվող գործընթացի վերաբերյալ վերջին օրերին մի շարք կեղծ և հասարակությանը մոլորեցնող թեզեր են հնչում. ՀՀ ԱՆԱրթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ ապրիլի 27-ի միջադեպի առնչությամբԲագրատ Սրբազանն այցելել է Շուշիում նահատակված Դավիթ Շահնզարյանի հուշայգի և վերահաստատել նրա ուխտը (տեսանյութ) Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքի սեփականության իրավունքը փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը71-ամյա տղամարդը բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարելԱնձնական տվյալներ մշակող 8 կազմակերպություններ վարչական տույժի են ենթարկվել60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը (լուսանկարներ, տեսանյութ)Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ Գյումրիում ավտոերթ կանցկացվի՝ ի աջակցություն տավուշցիների 12 միլիարդն էլ անցավ. Վեց տարում 5,5 մլրդ դոլարով ավելացրել են պարտքը Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչՏավուշից բնակիչներ են բերվել Երեւան` Փաշինյանի հետ փակ հանդիպման համար. աղբյուր Ոնց պատժել մարդկանց, ովքեր ասում են՝ ՔՊ-ն հող է հանձնում․ Արփի Դավոյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ)Ժերար Դեպարդյեն ձերբակալվել է Այսօր մահացած մարզական լրագրողը Սուրեն Բաղդասարյանի թոռն է
Ամենադիտված