«Հայ զինվորի կողքին ենք». Որոշ քաղաքական ուժեր այսօր քարոզարշավ չեն իրականացնի
ԲլոգոսֆերաՈրոշ քաղաքական ուժեր հայտարարել են, որ այսօր քարոզարշավ չեն ունենա:
Երեւանի ավագանու ընտրություններում «Ազգային Առաջընթաց» կուսակցության ցուցակում ընդգրկված, ավագանու թեկնածու Իզաբելա Աբգարյանը իր ֆեյբուքյան էջում գրել է, որ այսօր իրենց բակերում չսպասեն: Բակային քարոզարշավ այսօր չի նախատեսվում: Այս ցուցակը գլխավորում է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:
Այսօր քարոզարշավ չի անի նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը։ Քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սահմանին ստեղծված իրավիճակով պայմանավորված, այսօր քարոզարշավ չեմ իրականացնելու։
Հայ զինվորի կողքին ենք․․․»։
Ավելի վաղ հայտնել ենք, որ քարոզարշավը դադարեցնելու մասին հայտարարել են նաեւ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը եւ «Մայր Հայաստան» դաշինքը: