ԼՂ թեման փակելու բոլոր փորձերը ձախողելու են․ Հայկ Բաբուխանյան Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան Կիրանցում են Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը և Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը ՈւՂԻՂ. Հանրահավաք Ազնավուրի հրապարակում Փաշինյանի հեռացման պահանջով Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Ստեփան Դանիելյան Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ծակեցին մեքենայի անվադողը, վարորդը հրաժարվում էր բացել մեքենան (տեսանյութ) Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» Կիրանցից բերման է ենթարկվել գնդապետ Գրիգոր Գրիգորյանը Մենք 4 գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք 4 գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ Փաշինյան Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածում 

Անվերջ նողկալի կրքեր ու ճղճիմ բարքեր բրյուսովում․ Քաղաքական անթաքույց հաշվեհարդա՞ր. Լիլիթ Գալստյան

Բլոգոսֆերա

Հուլիսի 6-ին Բրյուսովի անվ․ պետական համալսարանի  Անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնից  էլ նամակով ստանում եմ նոր ուսումնական տարվա դասացուցակը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, հրապարակախոս, թարգմանիչ Լիլիթ Գալստյանը:

Նա նաեւ նշել է. «Ուրախ եմ, որ հարգել են խնդրանքս․ այս տարի էլ դասերս երկուշաբթի են, երբ ԱԺ-ում սովորաբար նիստ չի լինում։ Մտածում եմ  չորրորդ կուրսեցիները կուրախանան․ տարեվերջին խնդրում էին, որ շարունակենք միասին աշխատել։ Օգոստոսի 28-ին էլ մեկ այլ էլ․ նամակ եմ ստանում ամբիոնից․ հրավիրում են ամբիոնի նիստի։ Ասեմ, որ Բրյուսովում 0.25 դրույքով՝ անգլերեն-հայերեն գրական թարգմանություն  եմ դասավանդում 2011-ից, ավագ դասախոս եմ, բ․գ․թ․,  երկու տարի  ԲՈԻՀ-ի կառավարման խորհրդի անդամ եմ եղել, թարգմանական և գիտական մի քանի ժողովածուի հեղինակ, Գրողների միության անդամ․․․

Ինչևէ, երկուշաբթի՝ սեպտեմբերի 4-ին, ըստ դասացուցակի համալսարանում եմ, ուսումնական տարվա համար պատրաստած նոր ծրագրով մտնում եմ լսարան, ու․․․դասացուցակում իմ անվան դիմաց այլ անուն է՝ մեր ամբիոնի հայցորդներից մեկի անունը․․․

Ամբիոնի վարիչ Գայանե Հովհաննիսյանից փորձում եմ հստակեցնել խնդիրը։ «Վատ բան ստացվեց․․․ 0.25 դրույքները կրճատելու հրահանգ կա վերևից» կարկամած պատասխանում է նա։ «Սա վերաբերում է անխտիր բոլորի՞ն»,-փորձում եմ ճշտել արդեն պատասխանից  խուսափող  տկն Գայանեից։

Ռեկտոր Դ․ Գյուրջինյանի կաբինետում եմ։ «Մենք այսդպիսի որոշում չունենք, ինչո՞ւ եք ինձ դիմում», անտեղյակ պեդանտի անհյուրընկալ խաղաղությամբ  և  հարցն իրենից  օտարելու մարտավարությամբ պատասխանում է ռեկտորը։

«Այդ դեպքում ովքե՞ր են  վերևները», համառում եմ և առաջարկում, որ հրավիրի արդեն դռների հետևում գտնվող ամբիոնի վարիչին։ Նա գալիս է և ասում, որ իրեն այդպիսի հրահանգ է տվել  Թարգմանության և միջմշակութային հաղորդակցման ֆակուլտետի դեկան Բելա Մարգարյանը։ Իհարկե, միամիտ է պատկերացնել, որ դեկանն՝ առանց ռեկտորի հետ  համադրելու կրթական-կառավարչական քաղաքականություն որդեգրելու  և բանավոր որոշումներ կայացնելու  ինքնուրույնություն ունի, բայց ինչևէ․․․

«Ես եմ այդպես որոշել, արտաքին համատեղման 0.25  դրույքներ մեզ պետք չեն, համ էլ համալսարանի բյուջեի վրա բեռ է»,  սեփական անվտանգության բարձիկների վրա համոզված, անբարեվարք ինքնավստահությամբ նետում է նոր բարքերին  հարմարված ու դեկանի աթոռին հանգրվանած նախկին պրոռեկտորը։

Ակնհայտ ստին/այդպիսի որոշում չկա/ և անհեթեթությանը պատասխանում եմ, որ նույն և այլ ամբիոններում գիտեմ արտաքին համատեղմամբ, նույն դրույքաչափով դասավանդողների։ Ավելացնում եմ, որ իմ աշխատավարձը  նույնքան է, որքան բուհում դասավանդող և գիտական աստիճան ունեցող ցանկացած դասախոսինը։  Ի դեպ, ամբիոնի մոտ 50 դասախոսներից  գիտական աստիճան քչերն ունեն, իսկ գրական թարգմանական պրոդուկտ՝ մեկ-երկուսը։

Այնքան ակնհայտ է, որ տարիներ շարունակ  ոչ թե 38 000 դրամ աշխատավարձի համար եմ մտել ԲՈՒՀ, այլ  ուսանողներին գիտելիք փոխանցելու, թարգմանական արվեստին հաղորդակից դարձնելու համոզումով։ 

«Ի վերջո, ու՞ր մնաց ուսանողների կրթական շահը։  Կարծում եմ, որ կամայական  որոշում եք կայացրել, նվազագույնը հատել աշխատանքյին էթիկայի և բարոյականության սահմանները, ի վերջո, ոչ թե սեպտեմբերի 4-ին պիտի այդ մասին իմանայի, այն էլ՝  լսարանում, այլ նվազագույնը հունիսն, որպեսզի ընտրելու մեկ այլ բուհ, որտեղից դասավանդելու հրավեր ունեի»։

Եվ ահա այստեղ գալիս է  անկեղծության պահը․   դեկան Մարգարյանը կորցնում է  emotional intelligence/էմոցիոնալ ինտելեկտը/,  ընկնում նիկոլին ու ռեժիմին հավատարմության երդում տալու  էքստազի մեջ և պայթում ․ «Բա լավ ա՞ որ ԱԺ ամբիոնից ցեխ ես թափում Բրյուսովի գլխին»։ 

Դե սրա հետ երկխոսությունն այստեղ ավարտված է․․․և, ինչպես գրեթե համոզված էի՝ իրական պատճառը բացահայտված․․․

Այս տեսակին, որը կարծեմ միջազգային կառույցների հետ էլ է աշխատել, անգամ ավելորդ է բացատրել, թե ինչ է նշանակում բուհական խտրականությունը մերժող Սահմանադրության 38-րդ հոդված կամ  ՅՈՒՆԵՍԿՕ-ի հանձնարարական։

«Ցեխ թափելով» այս տիկինը նկատի ուներ Բրյուսով-Ֆիզկուլտինստիտուտ-Մանկավարժական համալսարանները միավորելու ԿԳՄՍ նախարարության  չհիմնավորված  և ձախողված ծրագրի բացահայտմանն ուղղված իմ ջանքերը,  դատարկ և կիսագրագետ թղթերի  հրապարակայնացումը։ Չհիմնավորված գործընթացի կասեցումը․․․

«Ցեխ թափելով» այս տիկինը հավանաբար նկատի ունի նաև Բրյուսովի զավթման օպերացիայի դեմ իմ մի շարք բարձրաձայնումները․ երբ ԿԳՄՍ-ն՝ օրինական ճանապարհով ընտրված ռեկտորի թեկնածությունը չհաստատեց և  օրենքի ու բազմաթիվ  ընթացակարգերի խախտումով նախարարության  տեղապահ նշանակեց ընտրությունում նվազագույն ձայներ հանաքած իր թեկնածուին։ 

Ու սա մտնում է լսարան, մտածում եմ ես ու հանգիստ խղճով դուրս  գալիս շենքից։ Ես ձեզանից մեկը չեմ․ ես  չեմ լռել, չեմ ծախվել, չեմ ստել, չեմ քծնել,  Ճամբարափոխ չեմ եղել, չեմ հարմարվել, իրավունքն ու արդարությունն իմ համար անսակարկել են,  սիրել եմ ուսանողներիս՝   գիտելիք ու բարոյական, համամարդկային արժեքներ փոխանցե։

Հետո իմանում եմ, որ այս վերաբերմունքին են արժանացել Բրյուսովի զավթման օպերացիայի ժամանակ չլռած, քաղաքական և քաղաքացիական կեցվածք ու ողնաշար ունեցող այլ դասախոսներ ևս․․․Հետո նաև իմանում, որ այլակարծների զտում նաև այլ բուհերում է տեղի ունենում։

Գուցե Հայաստանի կործանվող համապատկերում սա  մի փոքր խճանկար է,  էությամբ անբարո և ողորմելի խճանկար։

Բայց առաջին հայացքից միայն։

Խոսքը սոսկ առանձին վերցրած  մարդկային ճղճիմ և քստմնելի բովանդակության ու որակների մասին չէ, խոսքը բարոյական բոլոր կարմիր գծերը հատած և այս ամենը բնականոն համարող համատարած միջավայրի մասին է, այսպիսի միջավայր գեներացնող  ու այս միջավայրում անմնացորդ ծախվող տեսակի մասին է։ Էս տեսակի համար դրսևորվելու  պոլիցայական «պարարտ»  միջավայր է ստեղծվել նիկոլի Հայաստանում։

Ցինիկությունն ու ամենաթողությունն ամենուր է, բոլոր բնագավառներում։ Այս տեսակը նույնքան և ավելի վտանգավոր է, քան  արտաքին թշնամին։  Այս տեսակը  «շնորհիվ» նաև քաղաքական բանտարկյալներ ունենք։

Հայաստանում տեսակի կռիվ է,  Հայաստանում ինքնության պայքար է, գոյաբանական պայքար,  ու էդ պայքարը միայն սահմնին չէ, հիմա մեր մեջ է․․․։  Որոմը/թեփը/ ծածկել է ցորենը․․․

Ոչ նիկոլական Հայաստանում, որն հաստատ գալու է, պիտի զատենք , պիտի մաքրենք, թույլ չպիտի տանք, որ քաղաքական հայացքի, խղճի ու համոզմունքի համար բառիս բուն իմաստով կեղեքեն հասարակությանը։ Ոչ նիկոլական Հայաստանում նախ պիտի սկսենք հասարակությունն առողջացնելուց, հետո ուշ կլինի»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի. Ռաիսի ԼՂ թեման փակելու բոլոր փորձերը ձախողելու են․ Հայկ ԲաբուխանյանԱննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման ԹաթոյանԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագիծ է ներկայացվելԿիրանցում են Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը և Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Արտակ եպիսկոպոս ՏիգրանյանըՈւՂԻՂ. Հանրահավաք Ազնավուրի հրապարակում Փաշինյանի հեռացման պահանջովԻնչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Ստեփան ԴանիելյանԲացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ծակեցին մեքենայի անվադողը, վարորդը հրաժարվում էր բացել մեքենան (տեսանյութ)Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Կիրանցից բերման է ենթարկվել գնդապետ Գրիգոր Գրիգորյանը Մենք 4 գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք 4 գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ ՓաշինյանՔաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԿիրանցում տեղի ունեցած դեպքից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներՄոսկվայում Ка-32 ուղղաթիռ է հրկիզվել Կիրանցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալԵրեւանում ընթանում է «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» խորագրով համաժողովըԸնդվզե՛ք, թույլ մի տվեք այս ստորացումը խորանալու. ձեր կեցվածքը հայտնեք. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին. Պեսկով Այսօր ժամը 19:00-ին տեղի կունենա հանրահավաքԵրեկ գիշեր անհայտ ինքնությամբ մարդիկ, եկել են գաղտագողի, մուտք են գործել, հանձնվելիք տարածքներ. Բագրատ ՍրբազանՍյան նկարները տեսե՞լ եք. դա ՀՀ-ի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. ՓաշինյանԿիրանցից 2 ոստիկան և 3 քաղաքացիական անձ է տեղափոխվել ԲԿ, նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Կիրանցում. փորձում են ականազերծման աշխատանքներ իրականացնելԶինծառայողները մեծին, փոքրին պայքարելով տեսնելով մոտեցել են. դա ներկայացնել քաղաքական պրոցեսների մասնակցել՝ չի կարելի. Բագրատ ՍրբազանՋրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս երկուսը տեղափոխվել է հիվանդանոցՀԱՄԱՍ-ը պաշտոնական պատասխան է ստացել ԻսրայելիցՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն «ձերբակալի», եթե նա գա ՀայաստանԱՄՆ-ում հզոր տորնադո է գրանցվել. կան զոհեր (լուսանկարներ)ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Գավառում է. հանդես է գալիս դասախոսությամբ«Նույնն ա, որ թշնամու մոտ գերի ընկնես և ստիպողաբար ուղերձ հղես»․ Աբգար ՊողոսյանԿրասնոդարի երկրամասի և Ղրիմի թերակղզու վրա 68  ԱԹՍ է խոցվել Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. ՈսկանյանԷկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել էՔԿ-ն զինծառայողների վրա ճնշում է գործադրել, եկել էին աջակցելու, բայց չեն միացել մեզ. գնդապետ Միհրան ՄախսուդյանԱլ Հիլալը հաղթել է Ալ Ֆատեհին, Սելարայանը՝ գոլի հեղինակԱպրիլի 27-ի աստղագուշակԵՄ-ում Հայաստանի դեսպան. ՀԱՊԿ-ը լքեց մեզԱրթնանալ ու կանխել է պետք, նիկոլական պրոպագանդայի վերջը տալ է պետքՏավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Վարուժան ԳեղամյանԵրեկ Կիրանցում երևացող զինվորներն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացինԻսկ սա երազ չի, սա իրականություն ա. Արա ՂազարյանՊետք էր կարգի բերել մեր տան դռները. ինչո՞ւ հեղափոխությունից հետո մեզ բաժին հասան ծանր փորձություններ. ՓաշինյանՔՊ-ն ստիպել է Տավուշի շարժմանը միացած զինծառայողներին ուղերձ հղել (տեսանյութ)Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից սկսած շարունակաբար մոլորեցրել են մարդկանց․ Արման ԹաթոյանՄոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներին. Վահե Դավթյան«Այսօր Նիկոլ Փաշինյանը կգնա Գավառ. արժանապատիվ քաղաքացիներ դուք գիտեք ինչ անել. սատանաները պետք է հանգիստ չունենան ոչ մի տեղ»«Ոտքի՛». Էրեբունի վարչական շրջանը վաղ առավոտյան միացել է Տավուշյան շարժմանըԻ սրտե «շնորհավորում եմ» Ադրբեջանի քաղաքացիներին այս օրվա առթիվ. Ռուբեն ՄխիթարյանՄտածել ես ոչ թե պետության շահերի տեսանկյունից, այլ՝ սեփական անվտանգությունը պահպանելու տեսանկյունից. հեռացի΄ր. ԱնանյանԱպրիլի 27. Օրվա խորհուրդ
Ամենադիտված