London expels military attaché of Russian embassy China’s Sinovac ‘ready’ for Disease X 2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial Technology Al Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza City International center for money laundering, terrorist funding risk assessment to be established in Armenia AstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effect Gallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their Jobs Armenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace Treaty Armenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforced Pashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agenda 

Անվերջ նողկալի կրքեր ու ճղճիմ բարքեր բրյուսովում․ Քաղաքական անթաքույց հաշվեհարդա՞ր. Լիլիթ Գալստյան

Blogosphere

Հուլիսի 6-ին Բրյուսովի անվ․ պետական համալսարանի  Անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնից  էլ նամակով ստանում եմ նոր ուսումնական տարվա դասացուցակը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, հրապարակախոս, թարգմանիչ Լիլիթ Գալստյանը:

Նա նաեւ նշել է. «Ուրախ եմ, որ հարգել են խնդրանքս․ այս տարի էլ դասերս երկուշաբթի են, երբ ԱԺ-ում սովորաբար նիստ չի լինում։ Մտածում եմ  չորրորդ կուրսեցիները կուրախանան․ տարեվերջին խնդրում էին, որ շարունակենք միասին աշխատել։ Օգոստոսի 28-ին էլ մեկ այլ էլ․ նամակ եմ ստանում ամբիոնից․ հրավիրում են ամբիոնի նիստի։ Ասեմ, որ Բրյուսովում 0.25 դրույքով՝ անգլերեն-հայերեն գրական թարգմանություն  եմ դասավանդում 2011-ից, ավագ դասախոս եմ, բ․գ․թ․,  երկու տարի  ԲՈԻՀ-ի կառավարման խորհրդի անդամ եմ եղել, թարգմանական և գիտական մի քանի ժողովածուի հեղինակ, Գրողների միության անդամ․․․

Ինչևէ, երկուշաբթի՝ սեպտեմբերի 4-ին, ըստ դասացուցակի համալսարանում եմ, ուսումնական տարվա համար պատրաստած նոր ծրագրով մտնում եմ լսարան, ու․․․դասացուցակում իմ անվան դիմաց այլ անուն է՝ մեր ամբիոնի հայցորդներից մեկի անունը․․․

Ամբիոնի վարիչ Գայանե Հովհաննիսյանից փորձում եմ հստակեցնել խնդիրը։ «Վատ բան ստացվեց․․․ 0.25 դրույքները կրճատելու հրահանգ կա վերևից» կարկամած պատասխանում է նա։ «Սա վերաբերում է անխտիր բոլորի՞ն»,-փորձում եմ ճշտել արդեն պատասխանից  խուսափող  տկն Գայանեից։

Ռեկտոր Դ․ Գյուրջինյանի կաբինետում եմ։ «Մենք այսդպիսի որոշում չունենք, ինչո՞ւ եք ինձ դիմում», անտեղյակ պեդանտի անհյուրընկալ խաղաղությամբ  և  հարցն իրենից  օտարելու մարտավարությամբ պատասխանում է ռեկտորը։

«Այդ դեպքում ովքե՞ր են  վերևները», համառում եմ և առաջարկում, որ հրավիրի արդեն դռների հետևում գտնվող ամբիոնի վարիչին։ Նա գալիս է և ասում, որ իրեն այդպիսի հրահանգ է տվել  Թարգմանության և միջմշակութային հաղորդակցման ֆակուլտետի դեկան Բելա Մարգարյանը։ Իհարկե, միամիտ է պատկերացնել, որ դեկանն՝ առանց ռեկտորի հետ  համադրելու կրթական-կառավարչական քաղաքականություն որդեգրելու  և բանավոր որոշումներ կայացնելու  ինքնուրույնություն ունի, բայց ինչևէ․․․

«Ես եմ այդպես որոշել, արտաքին համատեղման 0.25  դրույքներ մեզ պետք չեն, համ էլ համալսարանի բյուջեի վրա բեռ է»,  սեփական անվտանգության բարձիկների վրա համոզված, անբարեվարք ինքնավստահությամբ նետում է նոր բարքերին  հարմարված ու դեկանի աթոռին հանգրվանած նախկին պրոռեկտորը։

Ակնհայտ ստին/այդպիսի որոշում չկա/ և անհեթեթությանը պատասխանում եմ, որ նույն և այլ ամբիոններում գիտեմ արտաքին համատեղմամբ, նույն դրույքաչափով դասավանդողների։ Ավելացնում եմ, որ իմ աշխատավարձը  նույնքան է, որքան բուհում դասավանդող և գիտական աստիճան ունեցող ցանկացած դասախոսինը։  Ի դեպ, ամբիոնի մոտ 50 դասախոսներից  գիտական աստիճան քչերն ունեն, իսկ գրական թարգմանական պրոդուկտ՝ մեկ-երկուսը։

Այնքան ակնհայտ է, որ տարիներ շարունակ  ոչ թե 38 000 դրամ աշխատավարձի համար եմ մտել ԲՈՒՀ, այլ  ուսանողներին գիտելիք փոխանցելու, թարգմանական արվեստին հաղորդակից դարձնելու համոզումով։ 

«Ի վերջո, ու՞ր մնաց ուսանողների կրթական շահը։  Կարծում եմ, որ կամայական  որոշում եք կայացրել, նվազագույնը հատել աշխատանքյին էթիկայի և բարոյականության սահմանները, ի վերջո, ոչ թե սեպտեմբերի 4-ին պիտի այդ մասին իմանայի, այն էլ՝  լսարանում, այլ նվազագույնը հունիսն, որպեսզի ընտրելու մեկ այլ բուհ, որտեղից դասավանդելու հրավեր ունեի»։

Եվ ահա այստեղ գալիս է  անկեղծության պահը․   դեկան Մարգարյանը կորցնում է  emotional intelligence/էմոցիոնալ ինտելեկտը/,  ընկնում նիկոլին ու ռեժիմին հավատարմության երդում տալու  էքստազի մեջ և պայթում ․ «Բա լավ ա՞ որ ԱԺ ամբիոնից ցեխ ես թափում Բրյուսովի գլխին»։ 

Դե սրա հետ երկխոսությունն այստեղ ավարտված է․․․և, ինչպես գրեթե համոզված էի՝ իրական պատճառը բացահայտված․․․

Այս տեսակին, որը կարծեմ միջազգային կառույցների հետ էլ է աշխատել, անգամ ավելորդ է բացատրել, թե ինչ է նշանակում բուհական խտրականությունը մերժող Սահմանադրության 38-րդ հոդված կամ  ՅՈՒՆԵՍԿՕ-ի հանձնարարական։

«Ցեխ թափելով» այս տիկինը նկատի ուներ Բրյուսով-Ֆիզկուլտինստիտուտ-Մանկավարժական համալսարանները միավորելու ԿԳՄՍ նախարարության  չհիմնավորված  և ձախողված ծրագրի բացահայտմանն ուղղված իմ ջանքերը,  դատարկ և կիսագրագետ թղթերի  հրապարակայնացումը։ Չհիմնավորված գործընթացի կասեցումը․․․

«Ցեխ թափելով» այս տիկինը հավանաբար նկատի ունի նաև Բրյուսովի զավթման օպերացիայի դեմ իմ մի շարք բարձրաձայնումները․ երբ ԿԳՄՍ-ն՝ օրինական ճանապարհով ընտրված ռեկտորի թեկնածությունը չհաստատեց և  օրենքի ու բազմաթիվ  ընթացակարգերի խախտումով նախարարության  տեղապահ նշանակեց ընտրությունում նվազագույն ձայներ հանաքած իր թեկնածուին։ 

Ու սա մտնում է լսարան, մտածում եմ ես ու հանգիստ խղճով դուրս  գալիս շենքից։ Ես ձեզանից մեկը չեմ․ ես  չեմ լռել, չեմ ծախվել, չեմ ստել, չեմ քծնել,  Ճամբարափոխ չեմ եղել, չեմ հարմարվել, իրավունքն ու արդարությունն իմ համար անսակարկել են,  սիրել եմ ուսանողներիս՝   գիտելիք ու բարոյական, համամարդկային արժեքներ փոխանցե։

Հետո իմանում եմ, որ այս վերաբերմունքին են արժանացել Բրյուսովի զավթման օպերացիայի ժամանակ չլռած, քաղաքական և քաղաքացիական կեցվածք ու ողնաշար ունեցող այլ դասախոսներ ևս․․․Հետո նաև իմանում, որ այլակարծների զտում նաև այլ բուհերում է տեղի ունենում։

Գուցե Հայաստանի կործանվող համապատկերում սա  մի փոքր խճանկար է,  էությամբ անբարո և ողորմելի խճանկար։

Բայց առաջին հայացքից միայն։

Խոսքը սոսկ առանձին վերցրած  մարդկային ճղճիմ և քստմնելի բովանդակության ու որակների մասին չէ, խոսքը բարոյական բոլոր կարմիր գծերը հատած և այս ամենը բնականոն համարող համատարած միջավայրի մասին է, այսպիսի միջավայր գեներացնող  ու այս միջավայրում անմնացորդ ծախվող տեսակի մասին է։ Էս տեսակի համար դրսևորվելու  պոլիցայական «պարարտ»  միջավայր է ստեղծվել նիկոլի Հայաստանում։

Ցինիկությունն ու ամենաթողությունն ամենուր է, բոլոր բնագավառներում։ Այս տեսակը նույնքան և ավելի վտանգավոր է, քան  արտաքին թշնամին։  Այս տեսակը  «շնորհիվ» նաև քաղաքական բանտարկյալներ ունենք։

Հայաստանում տեսակի կռիվ է,  Հայաստանում ինքնության պայքար է, գոյաբանական պայքար,  ու էդ պայքարը միայն սահմնին չէ, հիմա մեր մեջ է․․․։  Որոմը/թեփը/ ծածկել է ցորենը․․․

Ոչ նիկոլական Հայաստանում, որն հաստատ գալու է, պիտի զատենք , պիտի մաքրենք, թույլ չպիտի տանք, որ քաղաքական հայացքի, խղճի ու համոզմունքի համար բառիս բուն իմաստով կեղեքեն հասարակությանը։ Ոչ նիկոլական Հայաստանում նախ պիտի սկսենք հասարակությունն առողջացնելուց, հետո ուշ կլինի»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial TechnologyDer Spiegel: New attacks on politicians occur in GermanyMFA: Russia welcomes Armenia, Azerbaijan FMs' upcoming meetingAl Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza CityHow redistricting in these states could determine which party controls the US HouseInternational center for money laundering, terrorist funding risk assessment to be established in ArmeniaShakira wears bold satin white dress to Met Gala after-partyWhat devices did Apple announce at its Let Loose event?Ucom's fixed network is launched in ArtashatKim Kardashian reveals secrets behind her sensational Met Gala lookRare Lamborghini Jalpa is up for auctionAstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effectNewspaper: Armenia soldier who died yesterday committed suicide, according to initial theoryPM lists what national values of people of Armenia areMore civilians will be killed in Israel's Rafah offensive 'whatever they say', EU's BorrellCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsAgreement on status of EU monitoring mission in Armenia enters into forceGeorgia’s Parliament to discuss EU 9 points on May 10 and transparency bill on May 13Prime Minister claims all referendums on Armenian Constitution were falsifiedGallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their JobsPencil Pro to be presented today? New stylus appears on Apple’s websiteApple plans to release first ever iPhone Slim: When will it appear and what is known about it?EU Mission in Armenia Status Agreement enters into forceArmenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace TreatyArmenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforcedPashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agendaPutin inaugurated for fifth term as Russian presidentPashinyan: Border posts being installed in Tavush Province are pillars of Armenia's security guaranteesArmenia-Azerbaijan border delimitation being carried out according to latest USSR maps, Nikol Pashinyan saysThe Wall Street Journal: US delays sending precision weapons to IsraelChina specialists create UAV that flies to drowning person, transforms into lifebuoyIDF takes over Palestinian side of Rafah crossingIsrael army tanks enter Gaza’s Rafah city, media reportIndia's PM Modi casts his vote in world's largest electionsOil Prices DownNewspaper: March coming from Kirants village to Yerevan causes serious concerns among Armenia authoritiesUS State Department does not comment on Armenia, Azerbaijan FMs’ upcoming meeting in Kazakhstan
Most Popular