Բռունցքդ վեր` հանուն Տավուշի․ ակցիա՝ ԱԺ–ի դիմաց (լուսանկարներ) Համբիկ Սասունյանը նույնպես Կիրանցում է (տեսանյութ) Ակցիա՝ կառավարության շենքի դիմաց, մինչ տավուշցիները հանդիպում են Փաշինյանի հետ․ ուղիղ Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով ձերբակալվածներ կան «Դավաճանը հայրենիք է հանձնում»․ ակցիա՝ Օպերայում, ներկա է նաև Տիգրան Ավինյանը (տեսանյութ) Եկել եմ Բագրատ Սրբազանի կողքին լինելու, ինձ համար պատիվ է․ Անաիս Սարդարյանը Կիրանցում է (տեսանյութ) Ուսանողների շուրջպարը՝ Գագիկ Գինոսյանի վառ հիշատակին (տեսանյութ) Կիրանցիները Փաշինյանի առջև պահանջ են դնելու. Գեղամ Նազարյան (տեսանյութ) Ավտոերթ Գյումրիում` ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) Հանդիպում չի կայանա․ Փաշինյանը չի մեկնելու Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub 

33-ամյա տղամարդը փողերի լվացմամբ օրինականացրել է արտասահմանյան բանկերի քարտապաններից հափշտակված գումարներից շուրջ 115 մլն դրամը

Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում  ավարտվել է տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ, համակարգչի միջոցով առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու և փողերի լվացում կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին տեղեկացանք ՀՀ քննչական կոմիտեից։

Մասնավորապես՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մի խումբ՝ քննությամբ դեռս չպարզված անձինք, նախնական համաձայնությամբ, 2021 թվականի հուլիս-հոկտեմբեր ամիսներին Արաբական Միացյալ Էմիրություններում գործող 5, Կատարում գործող 3 բանկերի, ֆինանսական ծառայություններ տրամադրող ավստրալական ընկերության և 1 բանկի թողարկած բանկային քարտերի շահառուներից համակարգչի միջոցով հափշտակել են 190.729.061 ՀՀ դրամին համարժեք արտարժույթ։

Ապա հայաստանյան բանկերից մեկի կողմից սպասարկվող համակարգով, 306 միջազգային գործարքներով՝ փոխանցումներով, այդ գումարը, Երևան քաղաքի 33-ամյա բնակչի գիտությամբ և համաձայնությամբ, ուղղվել է ՀՀ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի հարկերի միասնական հաշվին՝ հօգուտ Հայաստանում գործող թվով 8 անհատ ձեռնարկատերերի և  ՍՊ ընկերության: Քննությամբ պարզվել է, որ նշված ԱՁ-ներից մեկը և ՍՊ ընկերությունը պատկանում է նույն 33-ամյա տղամարդուն:

Հափշտակված վերոհիշյալ գումարից առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 59.259.823 ՀՀ դրամը, ՀՀ-ում գործող նշված բանկի կողմից վերադարձվել է արտասահմանյան բանկերի քարտապաններին՝ վերջիններիս բողոքների և որպես կասկածելի գործարքներ համարվելու պատճառով։ Սակայն մնացած 131.469.238 ՀՀ դրամը բանկի կողմից սպասարկվող` ՀՀ պետական վճարումների էլեկտրոնային համակարգով տարբեր մասնաբաժիններով փոխանցվել է տվյալ վճարային համակարգում գործող հարկերի միասնական հաշվին` ի օգուտ անհատ ձեռնարկատեր 33-ամյա տղամարդու և նրա հետ փոխկապակցված 5 անհատ ձեռնարկատերերին՝ իբրև վերջիններիս հարկային պարտավորությունների մարմանն ուղղված գումար։ Դա այն դեպքում, երբ նշված կազմակերպությունները կամ հարկային պարտավարություններ չեն ունեցել, կամ ունեցել են չնչին հարկային պարտավորություններ:

Այնուհետև, 33-ամյա երիտասարդը, փաստացի տիրապետելով անհատ ձեռնարկատերերի և ՍՊ ընկերության դրամական շրջանառություն իրականացնելու վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերին և տեղեկատվությանը, հափշտակված գումարների իրական բնույթը, հանցավոր ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով, հարկային պարտավորությունների գերավճար գումարները հետ ստանալու վերաբերյալ անհատ ձեռնարկատերերի անունից ՀՀ ՊԵԿ-ին  ներկայացրել է էլեկտրոնային դիմումներ և փաստացի հետ է ստացել 115.651.800 ՀՀ դրամը։ Այսինքն` օրինական շրջանառության մեջ դնելով ու օրինական տեսք հաղորդելով՝ տնօրինել է հանցավոր ծագում ունեցող նշված գումարը:      

2023 թվականի օգոստոսի 29-ին հսկող դատախազի կողմից բավարարվել է 33-ամյա տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին քննիչի միջնորդությունը, և ձեռք բերված փաստերի հիման վրա վերջինիս  ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, որը հետագայում, դատարանի որոշմամբ, փոխարինվել է գրավով՝ 3.000.000 ՀՀ դրամի չափով:

33-ամյա երտասարդի կողմից փողերի լվացման վերաբերյալ ավելի վաղ առանձանցված վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար, ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին:

33-ամյա երիտասարդի, նրան փոխկապակցված ԱՁ-ների շարժական և անշարժ գույքերի վրա դրվել է կալանք։  

ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն կատարելը) քննվող քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում` արտասահմանյան բանկերից տեխնոլոգիաների կիրառմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարած անձանց ինքնությունը պարզելու, հայտնաբերելու և քրեական պատասխանատվության ենթարկելն ապահովելու ուղությամբ։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բռունցքդ վեր` հանուն Տավուշի․ ակցիա՝ ԱԺ–ի դիմաց (լուսանկարներ) Համբիկ Սասունյանը նույնպես Կիրանցում է (տեսանյութ) Ակցիա՝ կառավարության շենքի դիմաց, մինչ տավուշցիները հանդիպում են Փաշինյանի հետ․ ուղիղԹուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով ձերբակալվածներ կան «Դավաճանը հայրենիք է հանձնում»․ ակցիա՝ Օպերայում, ներկա է նաև Տիգրան Ավինյանը (տեսանյութ)Եկել եմ Բագրատ Սրբազանի կողքին լինելու, ինձ համար պատիվ է․ Անաիս Սարդարյանը Կիրանցում է (տեսանյութ)Ադրբեջանական քարոզչական մամուլը հստակ շեշտում է, որ դա իրենց համար «պայմանական սահման» է․ ՀայրապետյանՈւսանողների շուրջպարը՝ Գագիկ Գինոսյանի վառ հիշատակին (տեսանյութ) Կիրանցիները Փաշինյանի առջև պահանջ են դնելու. Գեղամ Նազարյան (տեսանյութ) Ավտոերթ Գյումրիում` ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) Հանդիպում չի կայանա․ Փաշինյանը չի մեկնելու Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub Ո՛չ Արմեն Աշոտյանի և ոչ էլ, մեր տեղեկությամբ, որևէ այլ մեղադրյալի կողմից որևէ «վնաս» չի «վերականգնվել». Մելիքյան Աչքով տեսնում են թշնամուն, Փաշինյանը ասում է` էդ ադրբեջանցի չի, ձեր աչքին ա երևացել. Դանիելյան (տեսանյութ) Արման Ծառուկյանը հայտարարել է, որ «խելագարվում է» ԱՄՆ-ումՀատուկջոկատայինները փակել են Ռուսթավելի պողոտայի ելքերը Իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա՝ սահմանի նոր նկարագրություն է արվում. Արսեն ԹորոսյանՍկսվել է երրորդ համաշխարհային պատերազմը․ Իսրայելի ԱԳ նախարարԿիրանցիները, ոստիկաններով շրջապատված, լուռ մտան կառավարության շենք (տեսանյութ)Ապրիլի 17-29-ին մի շարք շրջաններում ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական արժեքներըՏաջիկստանի ԱԳՆ–ն բողոքի նոտա է հղել ՌԴ դեսպանինՎահե Ղազարյանը ժամանեց կառավարություն՝ Փաշինյանի հետ մասնակցելու կիրանցիների հանդիպմանը (տեսանյութ) Կոոպմանն Ադրբեջանում կառաջարկի ստեղծել ականազերծման գործողությունների եվրոպական խումբՀայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է թվով 35 սահմանային սյունՈսկեպարում, Կիրանցում չեմ տեսել մի մարդ, ով անտարբեր լինի հողի նկատմամբ, սա պատվի հարց է. Պետրոսյան (տեսանյութ) Պետք չէ դիվերսիֆիկացման ու ադրբեջանականացման միջև հավասարության նշան դնել․ Վարուժան ԳեղամյանԱպրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարցԱրագածոտնում տղամարդը հրազենով նախ սպшնել է իր շանը, ապա ինքնասպшն եղելՌուսաստանը պատրաստվում է հարձակման. ԶելենսկիՈՒՂԻՂ. Տավուշում իրավիճակը շարունակում է լարված մնալ Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան Թաիլանդում կկառուցվի աշխարհի ամենաբարձր շենքը Վիրտուալ պայքար՝ Արթուր Վանեցյանի դեմ. Արսեն ԲաբայանՄարտին Արարատում ծնվել է 120 երեխա՝ 56 տղա, 64 աղջիկ«Խաղաղության» են պատրաստվում». Վարուժան Գեղամյան Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ջեյմս ԹուֆենկյանինՆոր եկեղեցու հիմնարկեք` Մասիս համայնքում (տեսանյութ)Ոստիկանական զորքեր են բերել, Բերքաբերում ակտիվ ականազերծման աշխատանքներ են կատարվում (տեսանյութ)Միրզոյան-Բայրամով բանակցություններում մենք, որպես միջնորդ, հանդես չենք գալու. Ղազախստանի ԱԳՆՆարեկ Սամսոնյանը կմնա կալանքի տակՏավուշի մարզում իրականացվող գործընթացի վերաբերյալ վերջին օրերին մի շարք կեղծ և հասարակությանը մոլորեցնող թեզեր են հնչում. ՀՀ ԱՆԱրթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ ապրիլի 27-ի միջադեպի առնչությամբԲագրատ Սրբազանն այցելել է Շուշիում նահատակված Դավիթ Շահնզարյանի հուշայգի և վերահաստատել նրա ուխտը (տեսանյութ) Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքի սեփականության իրավունքը փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը71-ամյա տղամարդը բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարելԱնձնական տվյալներ մշակող 8 կազմակերպություններ վարչական տույժի են ենթարկվել60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը (լուսանկարներ, տեսանյութ)Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ Գյումրիում ավտոերթ կանցկացվի՝ ի աջակցություն տավուշցիների 12 միլիարդն էլ անցավ. Վեց տարում 5,5 մլրդ դոլարով ավելացրել են պարտքը Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչ
Ամենադիտված