Պրոֆեսիոնալ բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մենամարտեր կանցկացնի լեհ բռնցքամարտիկների հետ
ՍպորտՀոկտեմբերի 6-ին Պրոֆեսիոնալ բռնցքամարտի Հայաստանի հավաքականը հանդիպում կունենա Լեհաստանի հավաքականի հետ։ Այս մասին հայտնում է Պրոֆեսիոնալ բռնցքամարտի համահայկական ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Ժիրարդուվ քաղաքում կայանալիք բռնցքամարտի SuzukiBoxingNight24-ի ընթացքում Հայաստանի հավաքականի կազմում ռինգ դուրս կգան 54 կգ քաշային Էրիկ Էվոյանը, 60 կգ քաշային Նարեկ Ղարիբյանը, 63․5 կգ քաշային Արսեն Պողոսյանը, 67 կգ քաշայիններ Արամ Ավալյանն ու Արմեն Մաշակարյանը, 71 կգ քաշային Անդրանիկ Սեդրակյանը, 75 կգ քաշայիններ Տիգրան Մելքոնյանն ու Անդրեյ-Ստեֆան Չիսն ու 86 կգ քաշային Գևորգ Հովակիմյանը։
Հայաստանի հավաքականը գլխավորում են մարզիչներ Սարգիս Նիկողոսյանն ու Սամվել Պողոսյանը։ Պատվիրակության ղեկավարն է ՊԲՀՖ փոխնախագահ Արթուր Կրիկյանը։