Նեյմարը վիրահատվել է (լուսանկար)
Լուսանկարներ«Ալ-Հիլալի» բրազիլացի հարձակվող Նեյմարը վիրահատվել է։ Այս մասին հայտնում է Championat-ը։
«Ամեն ինչ ստացվեց։ Շնորհակալություն բոլոր հաղորդագրությունների համար: Այժմ ես կենտրոնանալու եմ վերականգնման վրա»,- գրել է Նեյմարն իր սոցցանցում՝ կցելով լուսանկար կլինիկայից։
Հիշեցնենք, որ Նեյմարը վնասվածք էր ստացել ԱԱ-2026-ի ընտրական՝ Ուրուգվայի հետ խաղում (0:2):
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նեյմարին կարող է մոտ տասը ամիս պահանջվել ապաքինվելու համար։ Այսպիսով, մեծ է հավանականությունը, որ այս մրցաշրջանում բրազիլացին այլևս խաղադաշտ դուրս չի գա։
Նեյմարը «Ալ-Հիլալ» է տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։ Այս մրցաշրջանում բրազիլացին Սաուդյան Արաբիայի առաջնությունում մասնակցել է երեք հանդիպման, որոնցում դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ։