Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրող Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) «Դավաճանը հանձնում է Հայաստանը»․ ակցիա՝ Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ (տեսանյութ) Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու․ բանակցությունները չստացվեցին․ փաստաբան (տեսանյութ) «Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել, թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը․ Շարմազանով «Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեց Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Վարդան Ոսկանյան 

«Ուզում էի գիշերը շուտ գար, Մխոյին տեսնեի երազիս ու կարոտս մի քիչ առնեի». կրտսեր սերժանտ Մեխակ Սադոյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մխոս յուրահատուկ երեխա էր, աստվածային էր, հրաշք: Գուցե ինձ համար է այդպիսին, բայց յուրահատուկ էր, բոլորից տարբերվող, խղճով ու բարի, թույլ չէր տալիս թույլերին նեղացնել: Կարծես իր տարիքից տասը տարի էլ մեծ լիներ: Հասուն մտքեր ուներ, նաև քայլերն էին այդպիսին: Բնավորությամբ հանգիստ էր, բայց նաև աշխույժ, ուզում էր ամեն տեղ լինել: Իր ներկայությունն ամեն տեղ ցանկալի էր, բայց նաև կարճ ժամանակով էր մնում, անգամ ասում էին՝ ուզում ենք Մխոն երկար մնա մեր կողքին, որ շփվենք: Փոքր տարիքում էլ էր այդպիսին, մի տեղ գնում էր, մի քիչ մնում, հետո ուրիշ տեղ գնում: Ամեն ինչ արագ էր անում, կարծես շտապում էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխոյի մայրիկը՝ տիկին Անուշը:

Մխոն Մեխակ անվան հապավումն է. «Երբ դպրոց գնաց, ուզում էր, որ բոլորն իրեն Մխո կոչեն: Այդպես էլ եղավ»: Որդու կոկիկությունն է հիշում: «Փոքր տարիքում էլ, երբ դպրոցից տուն էր վերադառնում, փոշու մեկ հատիկ անգամ նրա վրա չկար: Դպրոցում լավ էր սովորում: Մինչև յոթերորդ դասարանը գովասանագրեր ունի: Հետո, ինչպես ասում են, մեծացավ, ընկերների շրջապատ ձեռք բերեց, ուսման հարցում բացթողումներ էլ եղան, բայց այնպես չէ, որ չէր սովորում: Իրեն դպրոցում շատ էին սիրում թե՛ ուսուցիչները, թե՛ դասընկերները: Առարկաներից շատ էր սիրում մաթեմատիկան, վերլուծելու իմաստով, և հայ գրականությունը»,-նշում է մեր զրուցակիցը:

Դպրոցն ավարտելուց հետո 2019 թ.-ին Մխոն ընդունվում է Եվրոպական համալսարան, պետք է հաշվապահություն ուսումնասիրեր: Նույն թվականի հուլիսի 11-ին մեկնում է պարտադիր զինվորական ծառայության: Ծառայության առաջին վեց ամիսն անցել է Արմավիրում՝ Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում: Այնուհետև կրտսեր սերժանտի կոչումով տեղափոխվում է Գորիսի Խնձորեսկի զորամաս: Մխոն տանկիստ էր, տանկի հրամանատար: «Նախքան ծառայության մեկնելու օրերի մասին պատմելը կրկին տեղափոխվեմ Մխոյիս մանկություն: Նա մեկ տարի ուշ է գնացել դպրոց, քանի որ շատ չարաճճի էր: Ընդ որում՝ նաև մանկապարտեզ չհաճախեց, տանում էի մանկապարտեզ, բայց չէր սիրում այն: Իրեն ճանապարհում էի մանկապարտեզ, մինչև տուն էի հասնում, նա արդեն տանն էր: Փախչում էր այնտեղից: Ես էլ որոշեցի իրեն մեկ տարի ուշ տանել դպրոց, մտածեցի՝ թող մի քիչ մեծանա:

Սիրեց դպրոցը ու մեծ հաճույքով էր հաճախում: Իրենց դասարանում 23 տղա կար, Մխոն բոլորից մեկ տարով մեծ էր: Բանակի մասին միշտ էր խոսում, շտապում էր ծառայության մեկնելու հարցում: Միշտ ասում էր՝ մնաց այսքան տարի, մնաց այնքան տարի: Ես առանց Մխո կյանք չունեմ, նա իմ կյանքն է, չգիտեմ էլ, թե հիմա ինչպես եմ ապրում, բայց գիտեմ՝ իրենով եմ ապրում: Անընդհատ ինձ ասում էր՝ «մա՛մ, մնաց այսքան տարի՝ գնամ ծառայության»: Ես էլ արձագանքում էի՝ անընդհատ մի ասա, կգա քո ժամանակը, գուցե էլ բանակ մեկնելու ու ծառայելու կարիք չլինի: Ինքն էլ հիշում էր, որ իրեն մեկ տարի ուշ եմ ուղարկել դպրոց՝ «մա՛մ, ինչո՞ւ ես ինձ մի տարի ուշ ուղարկել դպրոց, եթե ուշ չգնայի, հիմա արդեն ծառայելիս կլինեի»: Երբ արդեն ծանուցագրերը բաժանեցին, իր դասարանի տղաներից մի քանիսի զորակոչման օրը հուլիսի 2-ն էր, իրենը՝ հուլիսի 11-ը: Տուն էր եկել, ասում՝ պետք է գնամ, փոխեմ ու ամսի 2-ին գնամ: Շուտ գնամ, շուտ գամ: Ես էլ հուզվեցի՝ Մխո՛, թող ամեն ինչ իր ժամանակին լինի, իր հունով գնա: Եթե քո օրը 11-ին է, ուրեմն համբերիր, ու այդ օրը գնա: Հուզվում էի, անհանգստանում, բայց ինքը շատ պինդ էր, անվախ՝ «մե՛րս, հերիք է լացես, կգնամ, կծառայեմ ու կգամ:

Ծառայությունը տղու համար է»: Անգամ իրեն առաջարկեցինք տարկետում վերցնել, բայց չհամաձայնեց՝ անհնար բան եք ասում, գնում եմ ծառայության: Ու մեծ սիրով իրեն ճանապարհեցինք բանակ: Առհասարակ, Մխոն կիսվում էր ինձ հետ, պատմում ամեն ինչից, այդ թվում՝ նաև բանակային առօրյայից: Անկեղծ ասեմ, սկզբից չէր հարմարվում, քանի որ տեսակով ազատ մարդ էր, սիրում էր ազատություն, բնականաբար, ծառայության ժամանակ այդ ազատությունը սահմանափակվեց: Ուսումնական զորամասում մի քանի ամիս անց հարմարվեց ծառայությանը: Ասում էր՝ ամիսներ են, կանցնեն, կզորացրվեմ, կգամ ու ձեզ կհասնեմ: Երբ տեղափոխվեց Խնձորեսկի զորամաս, իրեն ավելի լավ էր զգում: Իր շրջապատն էր ստեղծել, վայելում էր հրամանատարների ու իր ծառայակից ընկերների հարգանքը»:

Պատերազմը փոխեց բոլորիս կյանքը: «Հետաքրքիր բան է, բայց երբ անգամ պատերազմի մասին խոսք չկար, տղայիս միշտ ասում էի՝ որ պատերազմ սկսվի, հանկարծ չգնաս, գիտես, որ քեզանով ենք ապրում: «Մա՛մ ջան, որ չգնամ, մեր ծնողներին ու քույրերին ո՞վ է պաշտպանելու, չեմ թողնի դրանք մի քայլ առաջ գան»: Երբ պատերազմը սկսվեց, բնական է, անտանելի վիճակում էինք բոլորս, բայց մի քիչ հանգստություն կար այն իմաստով, որ Մխոն Հայաստանում է ծառայում: Անգամ ծառայության ժամանակ իրեն ասում էի՝ ինչ լավ է, որ Հայաստանում ես ծառայում, Մխոն արձագանքում էր՝ «մե՛րս, որ պատերազմ եղավ, առաջինը մենք ենք գնալու»: Այդպես էլ եղավ: Հենց առաջին օրը իրենց տանում են ամենաթեժ կետը՝ Ջրական: Զանգում էր մեզ, չէր ասում իր տեղը, կարծես ուզում էր մեր ձայնը լսել ու ասել, որ լավ է՝ «մա՛մ, ամեն ինչ նորմալ է, մեր դիրքերն ենք պահում», այն դեպքում, երբ Մխոն թեժ կռվի մեջ էր: Մեզ խաբեց, իր տեղը չասաց»: Մխոյի կռիվը տևել է մինչև սեպտեմբերի 30-ի առավոտ:

«Նահանջի հրաման են տվել, Մխոն չի ենթարկվել՝ թշնամուն ոչ մի կտոր հող չենք տալու: Ընկերոջ հետ տանկով են եղել: Շատ մանրամասներ չգիտենք, ընկերների պատմածների պատառիկներն են: Բայց գիտենք, որ ԱԹՍ-ի հարվածն է զոհվելու պատճառ դարձել»: Մխոն շուտ է տուն «վերադարձել»: «Տղաներն ընկել են շրջափակման մեջ, բայց հրամանատարն ասել է՝ եթե գերի ընկնենք, ուրեմն Մխոյի հետ մեռնելու ենք, բայց եթե ողջ ենք մնալու, ուրեմն Մխոյին չենք թողնելու, մեզ հետ պիտի տանենք: Նույն օրը նրան դուրս են բերել»: Ու նա տուն է «վերադարձել»: Ընտանիքին ապրելու ուժ տվեց Մխոյի կրտսեր քույրիկը: «Նա որևէ բանում մեղավոր չէ, մեր կարիքն ունի: Եղբորից հետո նա էլ կոտրվեց, իրենք այնքան ուրիշ տեսակի հարաբերություններ ունեին: Բայց ուժ տվեցին ինձ նաև իմ երազները, ուզում էի գիշերը շուտ գար, երազներով Մխոյին տեսնում եմ, կարոտս մի քիչ առնում: Հիմա ավելի քիչ է երազիս գալիս, քան նախկինում: Դա է ինձ ապրելու ուժ տվել: Հիմա, երբ իր շատ խոսքեր վերլուծում եմ, կարծես դրանց մեջ հուշումներ գտնեմ:

Զրուցում էինք, մեկ էլ ասում էր՝ մա՛մ, ուզում եմ անտեսանելի դառնալ, տարբեր տեղերում լինել, բոլորին տեսնել, բայց ինձ ոչ ոք չտեսնի: Վերջին զանգի ժամանակ խաղ էին կազմակերպել, ուսուցիչը թղթերի վրա տողեր էր գրել, ու աշակերտներից յուրաքանչյուրը պետք է թղթերից մեկն ընտրեր: Դասղեկն է պատմում՝ թղթերը հերթով վերցնում են, կարդում, թե ինչ է գրված, հերթը հասնում է Մխոյին, վերցնում է թուղթն ու ընթերցում. «Հայաստան աշխարհ, քո պատվի համար ես պիտի զոհվեմ: Հայ եմ ես, վստահ եմ ես»: Դասղեկն ասում է, որ երբեք նման բան չէր գրել, թե ինչու է այդ անգամ նման տողեր գրել, ինքն էլ չգիտի»: Նույն թղթի վրա ուսուցչուհին զոհվել բառը կռվել բառով է փոխարինում, բայց հետո խոստովանում՝ Մխոյի ճակատագիրը փոխել չկարողացավ: Այդ բառերը գրվել են գյուղում Մխոյի հիշատակին տեղադրված հուշաղբյուրի վրա:

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Մեխակ Սադոյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿների կողմից: Հուղարկավորված է Գեղարքունիքի մարզի հայրենի Զոլաքար գյուղի գերեզմանատանը:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Սա է Ալիևի և Նիկոլի նպատակը»Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրողՀետաքրքրվել եմ, մրցավարների մասով խնդիր չկար, թափանցիկ էր. Փաշինյան (տեսանյութ) Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը«Դուք Ղեւոնդ Երիցեան ոգով նոր Աւարայր էք մղում հայրենիքի համար»․ Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ) «Դավաճանը հանձնում է Հայաստանը»․ ակցիա՝ Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ (տեսանյութ) Հայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNN Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու․ բանակցությունները չստացվեցին․ փաստաբան (տեսանյութ)Սիրիայի զինված ուժերը երեք շրջաններում ոչնչացրել են ահաբեկիչների զրահամեքենաները Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) «Եթե ինչ, շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր կերպարներից մեկը (լուսանկարներ)Բրիտանացի պատգամավորները կարող են հեռացնել Սունակին․ Financial Times «Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան Սրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանԻտալիան հայտարարել է, որ երկիրը կարող է գայատևել առանց ռուսական գազի Հռոմի պապը կոչ է արել երիտասարդներին հրաժարվել հեռախոսներից «Փյունիկը» ոչ մի հնարավորություն չտվեց «Ուրարտուին»՝ 5:0 (տեսանյութ)Լրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանովՆիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել, թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը․ ՇարմազանովՍյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԳնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեցՀայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Վարդան ՈսկանյանՎթար՝ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին. կան տուժածներՊարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվելՀայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամըԱրարատում Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 7 մետրից ընկել գետը. կա վիրավորՈր դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկումԳնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչելԱրման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցների» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնիցՄիրզոյանը Կատարի վարչապետին ներկայացրել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացըՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ)Կայացավ «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումըԹշնամին չի կանգնելու, հող հանձնելով խաղաղություն չի լինելու. ակցիա՝ Գյումրիում (տեսանյութ)Ոստիկանության երեկվա գործողությունը լավագույնս ցույց է տալիս իշխանության վերաբերմունքը ԶԼՄ նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում (տեսանյութ)Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում իրականացվել է ծառատունկԱԺ նախագահը արձակուրդ է մեկնումՄեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը ԿատարՎանաձորում 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնիՔննարկվել են ՀՀ-ում խաղողագործության և գինեգործության ոլորտի առկա խնդիրները«Դավայ հլը, ինձ մի նկարի». լարված վիճակ՝ Վայք-Եղեգնաձոր ճանապարհին (տեսանյութ)Եթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը. ԳեղամյանԺամը 18:00 հանրահավաք Հանրապետության հրապարակում (տեսանյութ) Փակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհըԻնչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Հիմա ավելի մոտիվացված եմ Օլիմպիական խաղերի համար. Արթուր Դավթյան
Ամենադիտված