Plus-size մոդել Էշլի Գրեմը ներկայացել է թափանցիկ զգեստով
PhotosPlus-size մոդել Էշլի Գրեմը Նյու Յորքում ներկա է գտնվել Swarovski բրենդի նոր խանութի բացմանը։ Համապատասխան նկարները հրապարակել է Daily Mail-ը։
36-ամյա մոդելը ներկայացել է սպիտակ, թափանցիկ, միջին երկարությամբ զգեստով և բաց գույնի բարձրակրունկներով։ Զգեստի տակից աստղը կրել է լուքին համապատասխան ներքնազգեստ։ Տեղադրված լուսանկարներում երևում է, որ Գրեմը կրում է խորը դեկոլտեով կրծկալ, ինչպես նաև բարձր գոտկատեղով վարտիք։
Հայտնի է, որ նշված միջոցառմանը ներկա են եղել նաեւ ձեռնարկատեր Քիմ Քարդաշյանն ու դերասանուհի Գվինեթ Փելթրոուն։