Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ մոբիլիզացվել են հատուկ ջոկատայիններ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատումից բացի սկսվել է սահմանագծման գործընթացը ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը (տեսանյութ) Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու. Ադրբեջանի հարցերով փորձագետ Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն Մախսուդյան Եթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, նահանջ է սկսվելու. Վահե Դավթյան Խոշոր վթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Թբիլիսիում վերսկսվել են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերը (տեսանյութ) Հենց հիմա Տավուշի դարպասներին իրականացվում են ականազերծման աշխատանքներ. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. Ռուբեն Մելիքյան 

«Աշխարհում վերահսկողության պայքար է գնում. սա պայքարի խաչմերուկ է, ոչ թե խաղաղության». «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Չկայացած բանակցություններ ու հանդիպումներ, չստորագրված «խաղաղության պայմանագիր» և այլն: Ի՞նչ փուլում ենք:

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը նշում է, որ այս կոնտեքստում պետք է մեկ կարևոր բան հասկանալ՝ թուրքական կողմը չի ցանկանում գնալ որևէ հանդիպման: «Ադրբեջանը հետաքրքրված չէ որևէ պայմանագրի ստորագրումով, չի ցանկանում իր որևէ իրավունք կամ երազած ծրագիր սահմանափակել: Միշտ էլ այսպես է լինելու: Եվրոպական հարթակներում հասավ մաքսիմալին, հիմա փորձելու է այլ հարթակներում, այդտեղ կհասնի, կրկին կիսատ կթողնի, կգնա ուրիշ հարթակներ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը:

Շեշտում է՝ նույն փուլում ենք, ինչ 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո: «Պատերազմի մեջ ենք, որն ինքներս չենք գիտակցում, ունենք պարտված իշխանություն, որը միայն նոր պարտություններ է բերելու, ունենք թշնամի, որի ախորժակը բացվում է ամեն անգամ նոր հաջողություն գրանցելուց, ունենք կորուստներ մեկը մյուսի հետևից»,-նշում է մեր զրուցակիցը: Թշնամին, սակայն, ասում է՝ որևէ տարածքային պահանջ չունեմ Հայաստանից: «Այդ նույն թշնամին էր, չէ՞, որ խոսում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ուժի չկիրառման մոտեցման մասին: Ի՞նչ տարբերություն, թե ինչ է ասում: Եվրոպական այսօրվա չինովնիկների մեծ մասն ասում էր՝ Ադրբեջանը մեզ խոստացել էր, որ ռազմական գործողություններ չի կատարելու Արցախում, բայց արեց էթնիկ զտումներ, հետո ասում էին՝ հիասթափված ենք դրանից, ու վերջ: Ադրբեջանը հո չի ասելու, թե տարածքային նկրտումներ ունի, ասելու է, որ ունի անվտանգության խնդիր, և քանի որ անվտանգության խնդրի համար իրեն պետք է նոր բարձունքներ վերցնել, ինչպես իրենք են բացատրում, նոր բարձունքներ ու դաշտեր կվերցնեն: Չի ասում՝ տարածքային հավակնություններ ունեմ, ասում է՝ Հայաստանը խոսք է տվել, որ մենք պետք է ունենանք Զանգեզուրի միջանցք: Էրդողանն ասում է՝ ժամանակն եկել է, երբ Հայաստանի Հանրապետության վարչապետը պետք է կատարի իր խոստումները»,-ընդգծում է փորձագետը:

Հայաստանի իշխանություններն էլ զբաղված են քաղաքական ու ռազմական այլընտրանքների փնտրտուքներով: Պողոսյանն արձագանքում է. «Թշնամու հետ խոսելու միակ այլընտրանքը, որն այսօր կարող է ձևավորվել, հայկական ազգային միասնությունն է, ինքնակամ գիտակցված նոր բանակցողի առաջ գալը, որը կփորձի խաղաքարտերը սեղանի շուրջ խառնել: Ռուսաստանի հետ ես, թե ոչ, Արևմուտքի հետ ես, թե ոչ, դա թշնամուդ համար այլընտրանք չէ: Նա երկու տեղում էլ ձեզանից ավելի լավ սովորել է խաղալ, երկու տեղում էլ ընկալվում է որպես իրական խաղացող: Այնպես որ, այլընտրանքի մասին խոսելիս պետք է հասկանալ, թե ինչի համար է մեզ այլընտրանք պետք: Մեզ պետք է թշնամու համար ձևավորել այլընտրանք, որ նա չկարողանա իր նպատակներն առաջ տանել, այլ ոչ թե այլընտրանք, թե այսօր ինչ հայտարարություն եմ արել: Իմ հայտարարության մեջ չպետք է այլընտրանք լինի:

Պետք է ձևավորվի այնպիսի մի իրավիճակ, որ թշնամին իրար խառնվի: Այդ մարդը պետք է հասկանա, որ պարտված իշխանությունը նոր պարտություններ է բերելու, և հանուն հայրենիքի ու Հայաստանի՝ ինքնակամ գնա, և մեկ ուրիշը նստի սեղանի շուրջ: Բանակցությունը գիտություն է: Երբ բանակցային սեղան է ձևավորվում, սենյակ մտնելուց առաջ ձևավորում ես այլընտրանքներ: Հիմա լավ է, թե վատ, ուզում ես, թե չես ուզում, քեզ ծրագրավորել են, քեզ ավելի լավ գիտեն, քան դու: Իրենք շատ լավ գիտեն, թե ինչ, երբ ու ոնց անեն, որ դու քո նպատակները չիրագործես: Այ, դրա համար պարտված բանակցողն ինքն է հասկանում, որ հանուն ավելի մեծ գաղափարի, եթե, իհարկե, ունի այն, ամեն ինչ դրանից է սկսվում, պետք է ինքնակամ գնա, որ հակառակ կողմը, մտնելով բանակցային սենյակ և տեսնելով մեկ ուրիշին, զարմանա և չիմանա, թե ինչ պետք է անի:

Ձևավորվի այլընտրանք, ազգային միասնություն, թշնամին հասկանա, որ հայ ազգը միասնական է, դա է ուժը: Թե չէ բերեցիր Արևմուտք, Ադրբեջանը նրա հետ քեզանից ավելի լավ պայմանագրեր ու կշիռ ունի, քեզանից ավելի լավ արժեքներ է ձևավորել և սովորել է իրենց հետ աշխատել: Ում պետք է, կաշառել է, ում պետք է, գնել է, ում պետք է, համոզել է և այլն: Իր նավթը, գազը և մնացածը նրանց համար ավելի կարևոր է, քան քո ասած ժողովրդավարությունը և մնացածը: Այսօր աշխարհը գնում է միայն ու միայն չոր շահերի հետևից: Սա՝ Արևմուտքի պարագայում: Ռուսաստանի հետ ևս նա կարողացել է գտնել աշխատանքային այն մեխանիզմները, երբ Ռուսաստանում ձևավորվող որոշումների և դրանց վրա ազդող ինստիտուտների ներկայացուցիչները Կրեմլի սենյակ մտնելուց ասում են՝ Ադրբեջանն ավելի ճիշտ է, քան Հայաստանը: Արևմուտք կգնաս, թե Ռուսաստան, սա չէ այլընտրանքը: Այլընտրանքը պետք է հակառակ կողմի համար զարմանքի և անսպասելիության նշանակություն ունենա, և նա բանակցային սենյակ մտնելիս հասկանա, որ կա այլ ուժ, որի վրա ազդել չի կարող: Միակ բանը, ինչի վրա մեր թշնամիները չեն կարող ազդել և դրանից կզարմանան, մեր ազգային միասնությունն է, միասնական հայ ազգը»,-ասում է Պողոսյանը:

Կարծիք է հայտնում, որ այսօր մեր թշնամին գտել է մեր միասնականությունը պառակտելու, քայքայելու ճանապարհները: «Այդ ամենը պետք է փոխվի, մինչև դա չանես, իրականում քո մոտ այլընտրանքի խնդիր չկա: Դու ոչ մի այլընտրանք չունես: Չես կարող գնալ ու համոզել եվրոպացիներին, որ ադրբեջանական գազ չգնեն: Չես կարողանալու գնալ ու ռուսներին ասել՝ արի, գնանք Բաքուն գրավենք, Բաքվի հետ ընկերություն մի արա, Ղարաբաղն էլ հետ տուր մեզ: Այսօր Ռուսաստանն Ադրբեջանի հետ ավելի կարևոր հարցեր է լուծում, իր գազը վաճառում է Եվրոպային Ադրբեջանի միջոցով, էլ չասեմ մնացած առճակատումների մեջ դա է իր պատկերացմամբ եղած խաղը, որով նա ավելի լավ է խաղում Ադրբեջանի, քան քո հետ: Երկու տեղում էլ դու պարտված իրավիճակում ես, ոչ մի նորություն չունես առաջարկելու, ուստի այլընտրանքն այդ հարցում չէ»,-նշում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարը:

«Խաղաղության խաչմերուկը» շարունակում է ամենաքննարկվող թեման մնալ: Այս մասին ևս մեկնաբանություն խնդրեցինք մեր զրուցակցից: «Խաղաղությունը երբևէ օդից չի ընկնում, այն պարտադրվում է: Եթե չունես ինչ-որ բան պարտադրելու, էլ ի՞նչ խաղաղության մասին ես խոսում: Թշնամին ասում է՝ ես էլ եմ խաղաղություն ուզում, բայց իմ խաղաղությունն եմ ուզում, և նկարագրել է այն՝ չլինի հայոց պետականությունը, Հայաստանը, հայերը չլինեն այս տարածաշրջանում կամ լինեն գերեզմանում: Նա գնում է իր խաղաղության հետևից, ամեն ինչ քայլ առ քայլ անում է՝ էթնիկ զտումներ ու ցեղասպանություն արեց Արցախում, Հայաստանի վրա ճնշումներ է գործադրում, որ մեր պետականությունը վերանա: Դա ես չեմ ասում, Ալեն Սիմոնյանի խոսքերն են՝ «մենք գիտենք, որ Ադրբեջանի նպատակը հայոց պետականության վերացումն է»: Նույնիսկ իրենք են այդ մասին իմանում և խոսում: Թշնամին ասում է՝ խաղաղության կողմնակիցներ ենք, պարզապես այդ բառի բովանդակության մեջ ինքն իր պատկերացումներն ունի:

«Խաղաղության խաչմերուկի» մասով յուրաքանչյուրն իրենն ասել է: Էրդողանն ասել է՝ մեզ պետք է մեր ճանապարհները կապել իրար, դրանք լինելու են մեր վերահսկողության տակ: Ռուսաստանն առաջ է բերում Նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետը, ասում է՝ ես պետք է վերահսկեմ: Իրանն ամեն ինչ արեց, որ իր պատկերացմամբ այլընտրանքային երևույթ ձևավորվի, իր միջոցով այդ բոլոր տրանսպորտային կապերը գնան, որ ինքը վերահսկի: Արևմուտքը փորձում է իր վերահսկողության խնդիրներն առաջ բերել: Նայում է՝ այսօր ամենաթույլ օղակը Հայաստանն է, եկեք Հայաստանի հետ խաղանք, ուղարկենք մեր անգլիացի խորհրդականներին, որ սահմանապահներին սովորեցնեն վերահսկել, ուղարկենք մեր դիտորդներին, որ վերահսկեն և այսպես շարունակ:

Հիմա աշխարհում վերահսկողության պայքար է գնում: Իրենցից յուրաքանչյուրն իր վերահսկողության կռիվն է տալիս: Հայաստանը խոսում է «խաչմերուկի» մասին, բայց բոլորը ծիծաղում են և ամեն ինչ տանում են իրենց ուղղությամբ: Սա հզորների պայքարն է վերահսկողության համար: Արևմուտքը և Ռուսաստանը պայքարում են, թե ով է վերահսկելու երևույթները, բայց թե հայ ազգի հետ ինչ է լինելու, կարևոր չէ: Այսօր ամենաթույլ օղակը Հայաստանն է, Հայաստանով են համագործակցում, վաղը Հայաստանը չի լինի, մյուսի հետ են համագործակցելու ու պայքարը տանելու: Այս «խաչմերուկն» առայժմ պայքարի խաչմերուկ է, ոչ թե «խաղաղության»»,-եզրափակում է Թևան Պողոսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը«Նապոլին» ու «Ռոման» 2-ական գոլ փոխանակեցին (տեսանյութ) Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ մոբիլիզացվել են հատուկ ջոկատայիններ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատումից բացի սկսվել է սահմանագծման գործընթացը«Բարսան» կենտրոնացած է 2-րդ տեղը զբաղեցնելու վրա․ ՉավիՃապոնիայում ջերմային հարվածով երեք մարդ հոսպիտալացվել է«Այս նկարով ամեն տեղ կթողնեն»․ տեսանյութ՝ Պուտին-Ալիև հանդիպումից Նարեկ Մանասյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը (տեսանյութ) Եվրոպացիները չեն մեռնի Դոնբասի համար․ ԲորելՄեքսիկայում ավտոբուսի շրջվելու հետևանքով նախնական տվյալներով 14 մարդ է զոհվելԱրթուր Դավթյանի արծաթե մրցելույթը ԵԱ-ում (տեսանյութ)Լույս չի լինիՄոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու. Ադրբեջանի հարցերով փորձագետ Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն ՄախսուդյանԵթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, նահանջ է սկսվելու. Վահե ԴավթյանԽոշոր վթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Համախմբվիր, հայ ժողովուրդ, քո զորությունը միասնականության մեջ է, մեզ միավորողը Հայաստանն է. Արամ Ա (տեսանյութ) Թբիլիսիում վերսկսվել են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերը (տեսանյութ)Հենց հիմա Տավուշի դարպասներին իրականացվում են ականազերծման աշխատանքներ. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներինԵվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան ԲալայանԱրցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն ՏավուշիՀԻՄԱ․ Երևան-Դիլիջան մայրուղին մեկ ժամով փակ է (տեսանյութ) Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. Ռուբեն Մելիքյան Հաջորդը լինելու է Կողբից Սոթք ընկած հատվածը. Դավիթ ՋամալյանԵթե պետությունը ինչ-որ երգչի աջակցել է, թող ինքն էլ հարկ վճարի. երգչուհի Նանա (տեսանյութ) «Սա է Ալիևի և Նիկոլի նպատակը»Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ. թուրք լրագրողՀետաքրքրվել եմ, մրցավարների մասով խնդիր չկար, թափանցիկ էր. Փաշինյան (տեսանյութ) Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը«Դուք Ղեւոնդ Երիցեան ոգով նոր Աւարայր էք մղում հայրենիքի համար»․ Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ) «Դավաճանը հանձնում է Հայաստանը»․ ակցիա՝ Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ (տեսանյութ) Հայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNN Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու․ բանակցությունները չստացվեցին․ փաստաբան (տեսանյութ)Սիրիայի զինված ուժերը երեք շրջաններում ոչնչացրել են ահաբեկիչների զրահամեքենաները Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) «Եթե ինչ, շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր կերպարներից մեկը (լուսանկարներ)Բրիտանացի պատգամավորները կարող են հեռացնել Սունակին․ Financial Times «Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան Սրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանԻտալիան հայտարարել է, որ երկիրը կարող է գայատևել առանց ռուսական գազի Հռոմի պապը կոչ է արել երիտասարդներին հրաժարվել հեռախոսներից «Փյունիկը» ոչ մի հնարավորություն չտվեց «Ուրարտուին»՝ 5:0 (տեսանյութ)Լրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանովՆիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել, թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը․ Շարմազանով
Ամենադիտված