Ծիծեռնակաբերդ տանող ճեմուղու բարեկարգումն արդեն ասֆալտապատման փուլ է մտել
SocietyԾիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճեմուղու բարեկարգման աշխատանքները կատարվել են 65 տոկոսով։
Այս մասին Երևանի քաղաքապետարանի դեկտեմբերի 4-ի հերթական գործակարգավարական խորհրդակցությանը զեկուցել է քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը՝ հավելելով, որ ճեմուղու բարեկարգումն արդեն ասֆալտապատման փուլում է։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանի հարցին, թե ինչո՞ւ են ձգձգվել ճեմուղու բարեկարգման աշխատանքները, Գրիգորյանը պատասխանեց, որ ճանապարհի երկայնքով ջրահեռացման համակարգ է տեղադրվել։