Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ մոբիլիզացվել են հատուկ ջոկատայիններ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատումից բացի սկսվել է սահմանագծման գործընթացը ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը (տեսանյութ) Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու. Ադրբեջանի հարցերով փորձագետ Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն Մախսուդյան Եթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, նահանջ է սկսվելու. Վահե Դավթյան Խոշոր վթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Թբիլիսիում վերսկսվել են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերը (տեսանյութ) Հենց հիմա Տավուշի դարպասներին իրականացվում են ականազերծման աշխատանքներ. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. Ռուբեն Մելիքյան 

«Չեմ տեսել տղայիս, հոգուս խորքում դեռ սպասում եմ իրեն, հավատս չի գալիս». տանկիստ Բորիս Եսայանն անմահացել է հոկտեմբերի 25-ին, հուղարկավորվել իր ծննդյան օրը․ «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Բորյաս շատ աշխատասեր էր: Դեռ փոքր տարիքից մեխանիզացիայի հետ սեր ուներ, քանդում ու հավաքում էր տարբեր իրեր: Փոքր տարիքից նաև մեքենա էր վարում»,«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Արմենուհին՝ Բորիսի մայրիկը: Նա որդուն փաղաքշորեն Բորյա է ասում, և անվան նման փոխակերպման մեջ այնքան սեր, ջերմություն ու անսպառ կարոտ կա: Մայրիկի խոսքով, Բորիսը դպրոցում լավ է սովորել: «Լավ էր սովորում, չեմ կարող հիմա առանձնացնել ու ասել, որ կոնկրետ ինչ-որ առարկաների հանդեպ յուրահատուկ սեր է ունեցել: Մեխանիզացիայի հանդեպ սերն իրեն տարավ Դիլիջանի քոլեջ: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց Դիլիջանում գործող քոլեջը, ընտրեց ավտոփականագործի մասնագիտացումը: Երկու տարի սովորեց, մեկ տարի էր մնում, զորակոչվեց պարտադիր զինվորական ծառայության: Պետք է բանակից վերադառնար և քոլեջն ավարտեր»,-նշում է զրուցակիցս:

Բայց, ցավոք, 2020 թ.-ին կյանքի ընթացքը շատերին այլ ուղղությամբ տարավ: Բորիսը պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել 2019 թ.-ի հունվարի 11-ին: Ծառայության առաջին վեց ամիսն անցել է Արմավիրի ուսումնական զորամասում, իսկ հետո տեղափոխվել է Իվանյանի (Խոջալու) տանկային զորամաս: Բորիսը տանկիստ էր: Երբ մայրիկին հարցնում եմ, թե որդին ինչպես էր տրամադրված պարտադիր զինծառայությանը, ասում է. «Բորիսիս ավագ եղբայրը մահացել էր ավտովթարի հետևանքով, 25 տարեկան էր: Դժբախտ պատահարից վեց ամիս անց Բորիսս զորակոչվեց զինծառայության: Տրամադրություն չուներ, բնականաբար, քեֆ չկազմակերպեց, ոչինչ չարեց, եթե մեկ ձևակերպմամբ՝ տխուր գնաց, եղբոր համար սիրտը կոտրված: Միայն ընկերներով էին հավաքվել, ինչ-որ տեղ գնացել ու վերջ: Ճանապարհեցինք բանակ: Ծառայում էր, գնացինք իր երդմնակալության արարողությանը: Շատ գոհ էր ծառայությունից, երբևէ չի տրտնջացել: Իր հրամանատարական կազմն էլ գոհ էր Բորիսի ծառայությունից: Տանկային զորամասում էլ իր սերն արտահայտվեց «քանդել-հավաքելու» մեջ»,ժպտում է մայրիկը, և զգում ես, որ նա մտովի տեղափոխվում է դեպի երջանիկ օրեր:

Բորիսի ընտանիքը զորամասից շնորհակալագիր է ստացել, որում հրամանատարական կազմը շնորհակալություն էր հայտնում նրանց որդու դաստիարակության, իր պարտականությունները հավուր պատշաճի կատարելու, եթե մեկ բառով՝ կարգապահ զինվոր լինելու համար: Ծառայության ընթացքում Բորիսը հասցրել է երկու անգամ արձակուրդ գալ, ընտանիքն էլ նրան է այցի գնացել: Ամեն ինչ իր հունով ընթանում էր, ամիսներ էին մնացել, որ Բորիսը զորացրվեր և տուն վերադառնար: «Լսում էի, որ շատ զինվորներ հագուստ կամ այլ պարագաներ էին ուզում, Բորիսը, հակառակը, կատակելով ասում էր՝ թե պետք է, ես ձեզ փող ուղարկեմ, քարտիս վրա այնքան գումար ունեմ հավաքած: Ենթադրում եմ, որ իրեն ուղարկված գումարը չէր ծախսում կամ օգտագործում էր ըստ անհրաժեշտության և հավաքում էր այն: Մեզ ոչ մի անգամ նեղություն չի տվել»: Բայց պատերազմն անցյալում թողեց անհոգ օրերը:

«Ամեն օր խոսում էինք, միայն ասում էր՝ մա՛մ, ավելորդ հարցեր չտաս, ամեն ինչ լավ է, մենք լավ ենք: Իրենց տեղից տեղ էին տեղափոխել, անգամ ասաց՝ չգիտենք, թե որտեղ ենք գտնվում: Զրույցները միշտ կարճ էին տևում, թույլ չէր տալիս իրեն ավելորդ հարցեր տալ: Վերջին անգամ խոսել ենք հոկտեմբերի 23-ին, «մա՛մ, խրամատում ենք, չայ ենք խմում, չեմ կարող ասել, թե որտեղ ենք»: Ես էլ չգիտեմ՝ այդ օրն ինձ էր ուղղակի հանգստացնում, թե, իրոք, ժամանակ ունեին թեյ խմելու, կամ էլ ամեն ինչ այդքան հանգիստ էր: Բայց մի տեսակ հույս ունեին, որ պատերազմը մի քիչ մեղմացել է: Խոսեցինք մի քանի րոպե ու անջատեց: Հոկտեմբերի 25-ին լուրը լսեցինք: Այդ օրն իրենց 7-ից 9 հոգանոց խումբը խրամատից դուրս է եկել, վազել են, որ թաքնվեն, բայց ԱԹՍ-ն ֆիքսել է երեխեքին ու հարվածել»: Բարեբախտություն է, որ տղաների մեկ ուրիշ խումբ նկատել է հարվածը և կարողացել Բորիսին ու մյուսներին դուրս բերել հողաթմբի տակից:

«Եթե տեսնող չլիներ, հնարավոր է՝ իրենց չգտնեինք: Երբ ԱԹՍ-ն ֆիքսել է ու հարվածել տղաներին, իրենց զորամասի վերևում տղաներ են եղել, տեսել են, որ հողը թափվել է երեխեքի վրա, շտապել են օգնության, բայց հողի տակ նրանք շնչահեղձ են եղել»: Բորիսի հուղարկավորությունը եղել է հոկտեմբերի 29-ին՝ նրա ծննդյան օրը: «Չգիտեմ էլ, թե ինչպես կռվի այդ թեժ օրերին կարողացան երեխեքին դուրս բերել Արցախից: Իրեն փակ ենք հուղարկավորել, չեմ տեսել տղայիս: Չեմ տեսել, չեմ էլ հավատում, հոգուս խորքում դեռ սպասում եմ իրեն, հավատս չի գալիս: ԴՆԹ-ի անհրաժեշտություն չի եղել, մեր բարեկամներն իրեն տեսել են, ճանաչել, բայց քանի որ այրվածքների հետքեր են եղել դեմքին ու ոչ միայն, որոշեցին իրեն փակ հուղարկավորել»: Բորիսը հուղարկավորված է Դիլիջանի Շամախյան թաղամասի գերեզմանատանը: Սա ընտանիքի անդամների որոշումն է, չնայած նրանց առաջարկել են Բորիսին հուղարկավորել Դիլիջանի պանթեոնում: «Տղաները որոշեցին, որ նախ՝ ավագ եղբոր կողքին լինի, հետո էլ՝ մեզ մոտ, որովհետև հաճախ ենք մեր տղաներին այցի գնում»:

Երկու տարվա մեջ երկու որդի կորցրած մայրիկին դժվար է հարցեր տալը, դժվար է հարցնել, թե ինչն է ուժ տալիս կյանքը շարունակելու, բայց այդ հարցն էլ եմ հնչեցնում: «Միջնեկ տղաս ամուսնացած է, թոռնիկներ ունեմ: Մեծ տղաս էլ ամուսնացած էր, երկու երեխա ունի: Չորս թոռնիկ ունեմ, իրենցով եմ ապրում և, իհարկե, միջնեկ տղայովս: Նա շատ է նեղվում, երկու եղբայրներին է կորցրել: Ու այսպես բոլորով իրար թիկունք ենք դարձել»:

Հ. Գ. - Բորիս Եսայանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ մոբիլիզացվել են հատուկ ջոկատայիններ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատումից բացի սկսվել է սահմանագծման գործընթացը«Բարսան» կենտրոնացած է 2-րդ տեղը զբաղեցնելու վրա․ ՉավիՃապոնիայում ջերմային հարվածով երեք մարդ հոսպիտալացվել է«Այս նկարով ամեն տեղ կթողնեն»․ տեսանյութ՝ Պուտին-Ալիև հանդիպումից Նարեկ Մանասյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը (տեսանյութ) Եվրոպացիները չեն մեռնի Դոնբասի համար․ ԲորելՄեքսիկայում ավտոբուսի շրջվելու հետևանքով նախնական տվյալներով 14 մարդ է զոհվելԱրթուր Դավթյանի արծաթե մրցելույթը ԵԱ-ում (տեսանյութ)Լույս չի լինիՄոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու. Ադրբեջանի հարցերով փորձագետ Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն ՄախսուդյանԵթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, նահանջ է սկսվելու. Վահե ԴավթյանԽոշոր վթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Համախմբվիր, հայ ժողովուրդ, քո զորությունը միասնականության մեջ է, մեզ միավորողը Հայաստանն է. Արամ Ա (տեսանյութ) Թբիլիսիում վերսկսվել են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերը (տեսանյութ)Հենց հիմա Տավուշի դարպասներին իրականացվում են ականազերծման աշխատանքներ. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներինԵվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան ԲալայանԱրցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն ՏավուշիՀԻՄԱ․ Երևան-Դիլիջան մայրուղին մեկ ժամով փակ է (տեսանյութ) Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. Ռուբեն Մելիքյան Հաջորդը լինելու է Կողբից Սոթք ընկած հատվածը. Դավիթ ՋամալյանԵթե պետությունը ինչ-որ երգչի աջակցել է, թող ինքն էլ հարկ վճարի. երգչուհի Նանա (տեսանյութ) «Սա է Ալիևի և Նիկոլի նպատակը»Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ. թուրք լրագրողՀետաքրքրվել եմ, մրցավարների մասով խնդիր չկար, թափանցիկ էր. Փաշինյան (տեսանյութ) Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը«Դուք Ղեւոնդ Երիցեան ոգով նոր Աւարայր էք մղում հայրենիքի համար»․ Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ) «Դավաճանը հանձնում է Հայաստանը»․ ակցիա՝ Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ (տեսանյութ) Հայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNN Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու․ բանակցությունները չստացվեցին․ փաստաբան (տեսանյութ)Սիրիայի զինված ուժերը երեք շրջաններում ոչնչացրել են ահաբեկիչների զրահամեքենաները Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) «Եթե ինչ, շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր կերպարներից մեկը (լուսանկարներ)Բրիտանացի պատգամավորները կարող են հեռացնել Սունակին․ Financial Times «Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան Սրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանԻտալիան հայտարարել է, որ երկիրը կարող է գայատևել առանց ռուսական գազի Հռոմի պապը կոչ է արել երիտասարդներին հրաժարվել հեռախոսներից «Փյունիկը» ոչ մի հնարավորություն չտվեց «Ուրարտուին»՝ 5:0 (տեսանյութ)Լրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանովՆիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել, թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը․ ՇարմազանովՍյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԳնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեց
Ամենադիտված