Իսրայելում հակակառավարական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը Ի՞նչ է ուզում ԱԺԲ-ն. Փաշինյանի ամերիկյան տերերը դժգո՞հ են նրանից. «Հրապարակ» ՌԴ–ն հավատարիմ է այլ պետությունների գործերին չմիջամտելու քաղաքականությանը․ Շոյգու «Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ Հայաստանի մարզերում (լուսանկարներ) Չլինի 102-րդ ռազմաբազան Հայաստանում, վաղն այստեղ լինելու են թուրքական զորամիավորումներ. Վահե Դավթյան (տեսանյութ) ՌԴ Պետդումայում առաջարկել են Ռուսաստանից միգրանտների արտաքսման նոր ռեժիմ սահմանել Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին Համազգային համախմբում՝ նաև սպորտի միջոցով. Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է բազկամարտի չեմպիոններին (տեսանյութ) Մահացել է երգիչ Սահակ Սահակյանը 

«Չափազանց լավ որդի՝ իր ծնողների, կատարյալ ամուսին՝ իմ, և լավ հայր՝ իր բալիկների համար». փոխգնդապետ Կարեն Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին Մատաղիսում. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մեզ ծանոթացրել են մեր համատեղ ընկերները: Շփվել ենք շատ կարճ՝ մոտ երեք ամիս, 2010 թ. դեկտեմբերին ընտանիք կազմել: Ապրում էինք Դիլիջանում՝ Կարենի հայրական տանը, նա այդ ժամանակ ծառայում էր այնտեղ, հետո տեղափոխվեց Իջևանի զորամաս»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Կարենի կինը՝ Արևիկը:

Նշում է՝ միասին շատ երջանիկ կյանքով են ապրել. «2015 թ.-ին ծնվեց մեր մեծ աղջիկը, իսկ 2019 թ.-ին՝ փոքրը»: Երբ Արևիկը խոսում է ամուսնու մարդ տեսակի մասին, շեշտադրում է նրա կարգապահ ու հանգիստ անձնավորություն լինելը: «Նրա մասին բոլորն են շատ մեծ ցավով խոսում, ափսոսում, որ զոհվեց այս պատերազմում: Առաջին հերթին նա մարդ էր իր տեսակով: Չափազանց լավ որդի՝ իր ծնողների համար, կատարյալ ամուսին՝ իմ համար, և լավ հայր՝ իր բալիկների համար, լավ ընկեր էր, որտեղ էլ ծառայել է աշխատանքի բերումով, բոլորը միաբերան կասեն, որ Կարենը հրաշալի մարդ էր, և որևէ պաշտոն չի ստիպել նրան փոխել իր տեսակը: Բնավորությամբ շատ խստապահանջ էր: Թե՛ տանը, թե՛ աշխատանքի վայրում ամեն ինչ պետք է անթերի լիներ»,-նշում է զրուցակիցս:

Երբ հարցնում եմ զինվորական դառնալու որոշման մասին, Արևիկը վերհիշում է Կարենի ծնողների խոսքերը՝ ինքը սիրել է, ինքն էլ ընտրել է այդ ուղին. «Երբ սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, որոշում է կայացրել, որ պետք է ծառայի սահմանին: Ծառայել է Մովսես գյուղում, հետո տեղափոխվել հայրենի Դիլիջան, այնուհետև՝ Իջևանի զորամաս: Նա ամեն օր դիրքերում էր: Առավոտյան շուտ գնում էր, երեկոյան ուշ ժամի վերադառնում տուն»: Նախքան 44-օրյա պատերազմը, 2020 թ. հուլիսին անհանգիստ էր նաև Տավուշում, ռազմական գործողությունների հետևանքով հայկական բանակն, ավաղ, մարդկային կորուստներ ունեցավ: Կարենն իր դիվիզիոնով ևս եղել է այնտեղ:

«Եթե անգամ ես իրեն հարցեր էի տալիս, չէր պատասխանում դրանց, քանի որ չէր ցանկանում անհանգստացնել, միշտ ասում էր՝ մի ծանրաբեռնիր քեզ, դու երեխաների դաստիարակությամբ զբաղվիր. «Ամեն ինչ լավ է լինելու, հայը միշտ եղել է ու լինելու է, մեր հողը մերն է լինելու»: Երևի ոչ մեկը չի էլ մտածել, որ մեր կյանքում նման շրջադարձեր կլինեն»: Սկսվում է 44-օրյա պատերազմը: Կարենը կնոջը չի ասում Արցախ մեկնելու մասին: Արևիկը նշում է՝ չասելու պատճառն այն էր, որ ինքը չանհանգստանար: «Հուլիսյան դեպքերից հետո Կարենը շատ քիչ էր լինում տանը: Այդ ամսվանից սկսած, կարծես ամեն ինչ իրար էր խառնվել: Անտրամադիր էր դարձել, շատ էր հոգնում: Երևի նաև սրտի խորքում զգում էր, որ ինչ-որ ավելի մեծ բան է լինելու, ինչից խուսափել չենք կարողանալու: Իր հրամանը եղել է հոկտեմբերի 1-ին: Հրաման է ստացել, որ իր դիվիզիոնը պետք է լինի Արցախում: Իր դիվիզիոնի հրետանու պետի՝ Հովհաննես Գզողյանի հետ հոկտեմբերի 1-ի գիշերը մեկնել է Արցախ: Հոկտեմբերի 2-ին շատ մեծ դժվարությամբ հասել էին այնտեղ: Իրենց զինվորներին տարել են ուրիշ վայր, իսկ իրենց ասել են, որ պետք է ուղևորվեն Մատաղիսի դիրքեր: Մեքենայի մեջ եղել են Կարենը, հրետանու պետը, վարորդը և իր երկու, ինչպես ինքն էր ասում, գերազանցիկ զինվորները: Թշնամին այդ վայրում դարանակալած է եղել, հինգն էլ զոհվել են նույն վայրում»:

Կարենը զոհվել է հոկտեմբերի 2-ին Մատաղիսում: Կինն ասում է՝ շատ երկար են փնտրել ամուսնուն, չէին գտնում: ««Գտանք» հունվարի վերջին, հուղարկավորել ենք փետրվարի մեկին: Ասում էին, որ, հնարավոր է, գերեվարվել է, բայց դրան չէի հավատում, դա անհնար էր: ԴՆԹ-ի միջոցով է հաստատվել իր ինքնությունը: Ես չէի հավատում, մեզ ասացին, որ եթե երեխա ունի, կարող եք նորից թեստ հանձնել: Հանձնեցինք, հաստատվեց, որ Կարենն է»: Մինչ պատերազմը Կարեն Հակոբյանը գերատեսչական բազմաթիվ մեդալների է արժանացել: «Միշտ ասում էի՝ մի քիչ հպարտացիր քո ստացած մեդալներով ու պատվոգրերով: Իսկ Կարենն ընդամենն արձագանքում էր՝ այո, ինձ արժանացրել են մեդալների, բայց սա ամենափոքր բանն է, որ անում ենք մեր փոքր հայրենիքի համար: Արժանացել է «Վազգեն Սարգսյան», «Անդրանիկ Օզանյան» մեդալների, նաև «Անբասիր ծառայության համար» մեդալի»: Կյանքը շարունակվում է, բոլորն են շարունակում իրենց կյանքը: Սրանք մեր զրույցների ժամանակ հաճախ հնչող մտքերից են:

«Շարունակում ենք մեր կյանքը, ապրում ենք, բայց ոչ առաջվա նման, շատ մեծ դժվարությամբ: Շատ դժվար ենք ապրում առանց Կարենի: Մենք հասուն ենք, գիտակցում ենք, թե ինչ ենք կորցրել, կորցրել ենք մեր կյանքի ամենակարևոր մարդկանց, բայց երեխաների հարցերին պատասխանելը բարդ է: Մեծ աղջիկս ինը տարեկան է, վաղուց արդեն ամեն ինչ հասկացել է և գրեթե հարցեր չի տալիս, բայց փոքր աղջկաս հարցերն անսպառ են՝ «պապան ո՞ւր է, դու գիտե՞ս իր համարը, զանգեմ ու խոսեմ հետը»: Մեր երկու աղջիկն էլ զգում են իրենց հայրիկի կարիքը: Երբ ինչ-որ միջոցառումների էին հրավիրում, մեծ աղջիկս անգամ չէր ցանկանում մասնակցել՝ «չեմ ուզում հերոսի աղջիկ լինել, ուզում եմ հայրիկս մեր կողքին լինի»:

Ինձ համար շարժիչ ուժ են դարձել իմ աղջիկները, մտածում եմ՝ ինչ կաներ Կարենը մեզ համար, մեր աղջիկների համար, և փորձում եմ այդ ուղով ընթանալ, ամեն ինչ անել, որ որևէ բանի կարիք չունենան, ուրախանան ամեն փոքր մանրուքով: Այսօր ես թե՛ մայր եմ, թե՛ հայր: Եթե ես կոտրվեմ, իրենք էլ են կոտրվելու: Փորձում եմ ուժեղ լինել, մի փոքր ցրվում եմ աշխատանքի շնորհիվ, բայց երբ տուն եմ վերադառնում, ամեն ինչ, կարծես, գլխիվայր շրջվում է: Երբ ամենափոքր դժվարության ես հանդիպում, իր կարիքն ես զգում: Ամեն վայրկյան եմ իր կարիքը զգում: Միայն այն, որ երեխաների ձեռքը բռներ, ու միասին այգի գնայինք, այնքան կարևոր բան էր մեր կյանքում: Ամենամեծ դժվարությունն այսօր իր բացակայությունն է, դժբախտաբար, այլևս ոչինչ անել չենք կարող»: Երբ արդեն նյութը պատրաստ էր, այն գրելու ու վերընթերցելու պահերին Արևիկի խոսքերն ականջներիս մեջ էին՝ «Կարենը հայրենիքը վեր դասեց ամեն ինչից»: Ու որքան նման զինվորականներ, որոնք Հայկական բանակի հիմքում էին, բանակի բազկի ուժն էին, թշնամու սարսափը, հայրենիքը վեր դասեցին ընտանիքից ու հնարավոր ամեն ինչից:

Հ. Գ. - ՊՆ N զորամասի դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ Կարեն Հակոբյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով: Արժանացել է այլ մեդալների ևս: Հուղարկավորված է Դիլիջանի պանթեոնում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
60-ամյա կինը հաղթել է «Միսս Բուենոս Այրես 2024» մրցույթում (լուսանկարներ)Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին նկարահանել են Սևանում գտնվող սրճարանում (տեսանյութ)Ինչպես են ոստիկանները փակում ակցիայի մասնակիցների ճանապարհը (տեսանյութ)Իսրայելում հակակառավարական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը Ի՞նչ է ուզում ԱԺԲ-ն. Փաշինյանի ամերիկյան տերերը դժգո՞հ են նրանից. «Հրապարակ»Այսօրվա դրությամբ ես ելք չեմ տեսնում, բացի Փաշինյանի հանկարծամահ լինելուց․ Արմինե Ադիբեկյան (տեսանյութ)ՌԴ–ն հավատարիմ է այլ պետությունների գործերին չմիջամտելու քաղաքականությանը․ ՇոյգուՀրաձգություն՝ Թուրքիայում․ սպանվել է երկու ոստիկան, կա ութ վիրավոր«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ Հայաստանի մարզերում (լուսանկարներ)Չլինի 102-րդ ռազմաբազան Հայաստանում, վաղն այստեղ լինելու են թուրքական զորամիավորումներ. Վահե Դավթյան (տեսանյութ)ՌԴ Պետդումայում առաջարկել են Ռուսաստանից միգրանտների արտաքսման նոր ռեժիմ սահմանելՓաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին Այսօր Արթուր Վանեցյանի որդու հարսանիքն էՀամազգային համախմբում՝ նաև սպորտի միջոցով. Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է բազկամարտի չեմպիոններին (տեսանյութ) Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան Մահացել է երգիչ Սահակ Սահակյանը Աջակցում ենք Տավուշում սկսված համակայկական պայքարին․ Կոնսերվատորիայի Միասնական շարժումՍյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է․ ՆԳՆ ՓԾ–ն տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից«Կոչ արթնության»․ բողոքի և իրազեկման ակցիա՝ Գյումրիում (լուսանկարներ)Զելենսկու ճակատագիրը միանշանակ կանխորոշված ​​է․ ՊեսկովԵկեղեցին ճիշտ այնտեղ է, որտեղ պետք է լինի` իր ժողովրդի կողքին. Արմեն Աշոտյան Չինաստանը մեծ թվով ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Թայվանի ափերԼոռիում ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել․ ՀԺՄ Երիտասարդները սահմանային սյուների մակետներ են տեղադրել Երևանի փողոցներում (լուսանկարներ)Ռայան Գոսլինգը երկրպագուներին զարմացրել է իր փոփոխված դեմքովՏաջիկստանի ԱԳՆ–ն քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել ՌուսաստանՈստիկանությունը հանձն է առել քաղաքական իշխանության հակապետական գործունեության ակտիվ սատարողի դեր․ ԱբրահամյանԿաթողիկոսն ընդունել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներինՍյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի և տուժածների թիվն աճել էՃանապարհը փակած ցուցարարները դանակով ծակել են ավտոմեքենայի անվադողը. ՔԿ Բերման ենթարկելով իմ տղային՝ փորձում են ինձ լռեցնել, ես հետ չեմ կանգնելու. գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) Ակցիա՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում (տեսանյութ)Այս ինչ անպատժելիության մթնոլորտ է, ոստիկանապետություն է․ լրագրող Անի Գևորգյան (տեսանյութ)Ռեժիսոր Դավիթ Սահակյանցը միացել է Կիրանցի պայքարին«Հայրենիքը բոլորիս կարիքն ունի»․ ակցիա՝ Օպերայի մեծ դահլիճում ընթացող «Ֆրանկոֆոնիա 2024» միջոցառման ժամանակ (տեսանյութ)Կիրանցից սկսվելու է ազատագրական շարժումը․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն Լարված իրավիճակ՝ Երևանում․ մեծ թվով ոստիկաններ են կուտակվել, փորձում են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին (տեսանյութ)Դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդունՀերիք եղա՛վ, մենք ստի մեջ չպիտի ապրենք. Արսեն Գրիգորյանը՝ Ոսկեպարից (տեսանյութ) «Հայաստանը մայր է, մորը չեն հանձնում»․ ակցիա՝ Քաղաքացու օրվան նվիրված համերգի ժամանակ (տեսանյութ)Իրազեկման ակցիա՝ Ազատամուտ գյուղում (լուսանկարներ)Կա 3 զոհ․ ՆԳՆ ՓԾ–ն մանրամասներ է հայտնել Սյունիքում տեղի ունեցած ավտովթարիցԼրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է. ՀԺՄ Ոստիկանները հրել և գետնին են գցել «Oragir.News»-ի լրագրողին (տեսանյութ)Գերլարված իրավիճակ՝ Կենտրոնում․ ոստիկանները բիրտ ուժ են կիրառում ակցիայի մասնակիցների նկատմամբ (տեսանյութ) Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում․ կան զոհեր և վիրավորներԼարված իրավիճակ՝ ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև․ կա բերման ենթարկված (տեսանյութ) Կեղծ փրկիչների շրջանն անցյալում է, այժմ պետք է օգնել ազատվել Հայաստանը փաստացի կործանողից. Վարուժան Գեղամյան
Ամենադիտված