ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազանը մասնակցում է պատարագին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում հաղթող ճանաչվեց Շվեյցարիան Մյասնիկյան պողոտայում բախվել են չորս ավտոմեքենա (լուսանկարներ) Զախարովան քննադատել է «Եվրատեսիլ 2024»-ը Դուբայի մոտ հայտնաբերել են 1600-ամյա բնակավայրերի ավերակներ եւ արամեերեն գիր ունեցող անոթներ Նախագահ Խաչատուրյանն ընդունել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին Իսրայելի ցամաքային հարձակումը Ռաֆահի վրա կարող է զանգվածային զոհերի պատճառ դառնալ. Շոլց Անկարան կարծում է, որ Թուրքիան և Հունաստանը պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները. Ֆահրեթթի Ալթուն ԱՄՆ-ն Իսրայելին գաղտնի տվյալներ է առաջարկել Ռաֆահ ներխուժումից հրաժարվելու դիմաց Տարեկան 5 մլն դոլար` անօթևանների համար անվճար ալկոհոլ տրամադրելու համար 

«Ամանորյա տոները ոչ թե հաճույք են պատճառում, այլ բեռ դառնում». ինչո՞ւ չի վերահսկվում գնաճը․ «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տոնական օրերին շուկան մշտապես ցնցումների է ենթարկվում գնաճի առումով: Պետական մարմինների հորդորները շատ տնտեսվարողների համար որևէ նշանակություն չեն ունենում: «Սպառողների ասոցիացիայի» փոխնախագահ, իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանն ասում է՝ երբ մոտենում են ամանորյա տոները, ենթադրվում է, որ պետք է թանկացումներ լինեն:

«Սկզբում տնտեսվարողները ստեղծում են դեֆիցիտ, ապրանքի մեծ պահանջարկ, պահեստավորում են այն, և տոնական օրերին ընդառաջ՝ վերջին շաբաթվա կամ օրերի ընթացքում ապրանքը հայտնվում է շուկայում: Արդյունքում իրենք առաջարկ են ներկայացնում, լինում է քաղաքացու պահանջարկը, այս ընթացքում նաև թանկացնում են ապրանքը: Ինչպես ամեն տարի, այս տարի էլ կլինեն թանկացումներ, ավելին՝ արդեն զգում ենք դրանք: Եթե նախորդ տարիներին նկատում էինք, որ մարդիկ տոնական օրվանից մեկերկու շաբաթ առաջ էին սկսում առևտուր անել, ապա հիմա արդեն դեկտեմբերի 1-ից սկսել են գնումներ կատարել, հաշվի առնելով հնարավոր թանկացումները: Տնտեսվարողներն էլ տեսնում են, որ քաղաքացիները սկսել են իրենց «ապահովագրել» և նախապես գնումներ կատարել, ուստի իրենք էլ իրենց թանկացումների ալիքն են ավելի վաղ սկսում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը:

Նշում է՝ քաղաքացիներն արդեն իսկ դժգոհում են անտեղի ու չհիմնավորված գնաճից ու դեֆիցիտից: «Այս մասով պետք է միանշանակ լինի վերահսկողություն պետական համապատասխան մարմինների կողմից, քանի որ կանխատեսելի ու ենթադրելի գործընթացի հետ գործ ունենք: Մրցակցության հանձնաժողովը պետք է վերահսկի, որպեսզի չխախտվի գնային մրցակցությունը, Կենտրոնական բանկն էլ պետք է վերահսկի արտարժույթի շուկան, որպեսզի այս շուկայում կտրուկ վայրիվերումներ չլինեն: Գաղտնիք չէ, որ հենց դոլար-դրամ փոխարժեքի հիմքով են պատճառաբանվում պարենային շուկայում թանկացումները: Տնտեսվարողների՝ թանկացումների արդարացման առաջին հիմնավորումը դոլար, եվրո ու դրամ փոխարժեքների տատանումներն են: Բայց սա, օտար բառ օգտագործեմ, «отмазка» է, փոխարժեքների տատանման անվան տակ փորձում են քողարկել իրենց քայլերը»,-նշում է մեր զրուցակիցը:

Չիլինգարյանը կարծիք է հայտնում, որ այս հիմնավորմամբ «ազատ են արձակվում» բիզնեսի ձեռքերը, և նրանք սովորաբար նման օրերին գերշահույթ են ստանում քաղաքացու ու սպառողի հաշվին: «Մարդիկ ձգտում են իրենց հնարավորության սահմաններում պատրաստվել տոնական օրերին, սեղան գցել՝ իրենց մինիմալ պահանջները բավարարելով, բայց նույնիսկ նվազագույն գնումների պարագայում ստիպված են բավականին գումար ծախսել: Սա ոչ բոլոր սպառողներին է այլևս հասու»,-ընդգծում է «Սպառողների ասոցիացիայի» փոխնախագահը:

Հավելում է՝ թանկացումների քարտեզը կարելի է կազմել՝ ուսումնասիրելով ապրանքի նախնական գինը և նրա փոխակերպումները ժամանակի ընթացքում՝ սովորական, նախատոնական օրերին և այլն. «Միայն այս պարագայում կարող ենք ասել, թե առկա գինը, հնարավոր գնաճը որքանո՞վ է խելամիտ և հասու քաղաքացու գրպանին: Ազատականացված շուկան թույլ է տալիս բիզնեսին իր գինը սահմանել, և երբ չի լինում պետական հսկողություն, բիզնեսն ունենում է գերշահույթ, արդյունքում տուժում է սպառողը: Տնտեսվարողները հիմնականում մտածում են իրենց գրպանի, այլ ոչ թե սպառողին մատչելի ու հասանելի գնով ապրանք վաճառելու մասին: Բայց չեմ կարող նաև մեկ դիտարկում չանել. երբեմն հենց սպառողներն են դեֆիցիտ ստեղծում: Որովհետև անգամ թանկ գնով ապրանքը ձեռք են բերում, երբեմն նաև բավականին մեծ քանակով:

Տնտեսվարողը մտածում է՝ ապրանքի պահանջարկը մեծ է, գինը համեմատելի չէ պահանջարկի հետ և սկսում է թանկացնել այն: Սպառողներն են նաև կոնկրետ ապրանքի՝ մեծաքանակ գնումներով դրդում տնտեսվարողին փոփոխել ապրանքի գինը: Նրանք ևս իրենց վարքագծով կարող են փոփոխել շուկայում գների տրամաբանությունը, բայց սովորաբար մեր սպառողները հատկապես տոնական օրերի նախօրյակին նետվում են խելակորույս գնումների: Պետության կողմից տարիներ ի վեր չկա վերահսկողություն, բիզնեսը շարունակում է բավարարել իր գայլային ախորժակը, իսկ սպառողն էլ մշտապես կանգնում է նույն խնդրի առաջ, երբ ամանորյա տոները ոչ թե հաճույք են պատճառում, այլ բեռ դառնում»,-եզրափակում է Սյուզաննա Չիլինգարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Երկուշաբթի նախատեսվում են հոսանքազրկումներ հետևյալ հասցեներումԱստղագուշակ․ մայիսի 12Լուսանկարում Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին է, որը Ադրբեջանը հիմնահատակ քանդել էՕրվա խորհուրդ․ մայիսի 12ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազանը մասնակցում է պատարագին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցումԵրևանի քաղաքապետարանի մոտ ծառն ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել երթևեկելի հատվածըԻտալիայի Ա Սերիայի 36-րդ տուրում «Միլանն» ընդունել էր «Կալյարիին»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ«Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում հաղթող ճանաչվեց ՇվեյցարիանՄյասնիկյան պողոտայում բախվել են չորս ավտոմեքենա (լուսանկարներ) Զախարովան քննադատել է «Եվրատեսիլ 2024»-ը«Լադանիվա»-ի փայլուն ելույթը՝ «Եվրատեսիլ 2024–ի» եզրափակչում (տեսանյութ)Դուբայի մոտ հայտնաբերել են 1600-ամյա բնակավայրերի ավերակներ եւ արամեերեն գիր ունեցող անոթներՆախագահ Խաչատուրյանն ընդունել է Գլենդելի քաղաքապետ Էլեն ԱսատրյանինՆԱՏՕ-ն գնահատել է Ուկրաինա զորքեր ուղարկելու հնարավորությունըԻսրայելի ցամաքային հարձակումը Ռաֆահի վրա կարող է զանգվածային զոհերի պատճառ դառնալ. Շոլց Անկարան կարծում է, որ Թուրքիան և Հունաստանը պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները. Ֆահրեթթի ԱլթունԱՄՆ-ն Իսրայելին գաղտնի տվյալներ է առաջարկել Ռաֆահ ներխուժումից հրաժարվելու դիմացՏարեկան 5 մլն դոլար` անօթևանների համար անվճար ալկոհոլ տրամադրելու համարԲելգորոդը կրկին գնդակոծվել է. կան տուժածներ և զոհԲագրատ Սրբազանը մայիսի 12-ին Սուրբ Պատարագի կմասնակցի Երևանի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցումԱնգլիայի ազգային բալետի «Ժիզել»-ը գերել է ոչ միայն երևանցիներին այլև մայրաքաղաքի զբոսաշրջիկներին (տեսանյութ)Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024–ի» եզրափակիչ փուլը․ ուղիղՄայիսի 12-ին Մատենադարանի դիմացից կմեկնարկի երիտասարդական երթ՝ դեպի Հանրապետության հրապարակՉելսին գոլառատ խաղում հաղթեց Նոթինգեմ ՖորեսթինԻնչո՞ւ է Նիդերլանդների ներկայացուցիչը որակազրկվել «Եվրատեսիլ 2024»-ից․ մանրամասներ Գիտնականները Մարսում ապագա առաքելություններն անվանել են սպառնալիք մոլորակի վրա կյանքի հետքերի համարՎանաձորի գերեզմանատներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմինՎահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում ընդունել է Փասադենայի քաղաքապետ Վիկտոր ԳորդոյինՀրանտ Մարգարյանն այցելել է «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ իրականացնող Լեո Նիկոլյանին  «Opel»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում. կան վիրավորներԹբիլիսիում շարունակվում է մեծամասշտաբ բողոքի ակցիան (տեսանյութ)Թուրքիայում դատապարտել են ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանի արարքըՏավուշի և Շիրակի թեմի առաջնորդները միասին լուսանկար են հրապարակել Խարկովի ուղղությամբ ընթանում են ակտիվ մարտական գործողություններ. ՍինեգուբովՄակրոնն արձագանքել է Մբապեի՝ ՊՍԺ-ից հեռանալունԱֆղանստանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 300-իԱդրբեջանում երկորրդ երկրաշարժն է գրանցվելԳիտնականները նախազգուշացնում են աշխարհում ամենամահաբեր միջատների ներխուժման մասին «Հեյ ջան, Երեւան»․ բլոգեր Անյա Պոկրովի ուրախ տրամադրությունը՝ Երեւանի կենտրոնում (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում մեկնարկել է Արցախ-Հայաստան եռօրյա ֆորում (տեսանյութ)Թբիլիսիում վերսկսվել են զանգվածային ցույցերը (տեսանյութ)ՄԻՊ-ի գրասենյակից տեսակցել են վնասվածք ստացած բողոքի ակցիայի մասնակցին, գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններինԱզատ ոճային ըմբիշները ևս ՕԽ ուղեգիր չնվաճեցինԾնվել է Անդրեի որդին Օրբանը խոսել է համաշխարհային պատերազմից խուսափելու Եվրոպայի «վերջին հնարավորության» մասինՄակրոնը հայտարարել է, որ Եվրոպան վտանգի մեջ էՄեծ Բրիտանիան հայտարարել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ամենամեծ փաթեթի մասինԱրեգակի վրա նոր հզոր բռնկում է տեղի ունեցել Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի
Ամենադիտված