Փարիզի՝ Երևանին զենքի մատակարարումը «արհեստականորեն ձգձգում է» Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը. Ալիևի ներկայացուցիչ
«Փարիզի` Երևանին զենքի մատակարարումը արհեստականորեն ձգձգում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը»։ Այս մասին Le Monde-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը:
«Փարիզի՝ Երևանին զենքի մատակարարումը հրահրում է նոր ռազմական հակամարտություններ, սպառազինությունների անիմաստ մրցավազք և արհեստականորեն ձգձգում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու հեռանկարները», - ասել է Ամիրբեկովը։