No new Armenia-Azerbaijan border created, the border existing at time of USSR collapse being reproduced: PM's Office Political consultations held between foreign ministries of Armenia, Georgia Armenia FM to be on working visit to Strasbourg Delegation led by Hakob Arshakyan is on a working visit to Bratislava Prime Minister Pashinyan heads to the Kingdom of Denmark UN Committee against Torture issues findings on Azerbaijan regarding fulfillment of its obligations Alen Simonyan receives Ambassador of Argentina to Armenia: Argentina sees efforts of Armenia in establishing peace in South Caucasus President Vahagn Khachaturyan met with the Primate of the Armenian Catholic Eparchy Bishop Mikael Muradian The Armenian cultural heritage in Nagorno-Karabakh is gradually being destroyed – Geghard SAF Nikol Pashinyan, Ian Borg discuss cooperation between Armenia government, OSCE 

Թող գալիք տարին ջերմությամբ և ուրախությամբ պարուրի ձեզ, ձեր երեխաներին, բոլոր հարազատներին

Blogosphere
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ամանորյա ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի՛ երևանցիներ,

շուտով հրաժեշտ կտանք 2023 թվականին, որը, վերջին տարիների ոգուն համահունչ, ուներ մարտահրավերների ու փորձությունների իր բաժինը։ Միևնույն ժամանակ այս տարին աշխատանքի և ծրագրերի տարի էր։

Մեծ թափով ընթանում են Երևանի մանկապարտեզների վերակառուցման և վերանորոգման ծրագրերը։ 2023-ին հազարավոր մանուկներ արդեն հաճախել են լիովին նոր նախակրթական միջավայր։ Այս աշխատանքները շարունակվելու են նաև 2024 և 2025 թվականներին, մինչև մայրաքաղաքի բոլոր մանկապարտեզները չունենան մեր երեխաներին իրենց հարկի տակ ընդունելու բարձր մակարդակի պայմաններ։

Թերևս երևանցիներին ամենաշատ հուզող հարցը մայրաքաղաքի տրանսպորտային բարեփոխումների հարցն է։ Սա քաղաքի խոշորագույն ծրագրերից է, որի բազմաշերտ բաղադրիչները այս կամ այն կերպ առնչվում են մեր քաղաքի յուրաքանչյուր բնակչին։ Տրանսպորտային բարեփոխումը փոխկապակցվում է ճանապարհային ինֆրակառուցվածքին, մայրաքաղաքի ընդհանուր էկոլոգիական ֆոնին և առաջնային ազդեցություն ունի Երևանում կյանքի որակի և դրա էական բարելավման վրա։

Տրանսպորտային բարեփոխումների շրջանակում արդեն իսկ իրականացվել են մեծ ծավալի ճանապարհաշինական և վերանորոգման աշխատանքներ, որոնք այլևս իրականացվում են նախագծային հիմքով և նոր որակով։ Այս տարի նաև առաջին անգամ մայրաքաղաքի ավտոբուսային պարկը շեշտակի համալրում է ունեցել բարձրակարգ ավտոբուսներով և տրոլեյբուսներով, որոնց շահագործումը մեր քաղաքում ուղևորափոխադրման որակի բարձրացման սկիզբն է միայն։ Սպասվող նոր շարժակազմերի ներդրմանը զուգահեռ 2024 թվականին կավելանան հանրային տրանսպորտին հատկացվող երթևեկելի գծերը, կգործարկվի վճարովի ավտոկայանատեղիների նոր համակարգը, որը լայն քննարկումների առարկա դարձավ հատկապես մեր քաղաքի վարորդների շրջանում։ Այստեղ կնշեմ միայն, որ բացառապես համակարգային լուծումներն են ի զորու բերել մեզ էական բարեփոխումների։ Հանրային շահը միշտ առաջնահերթ է, հետևաբար մեր քաղաքի բնակիչներից ակնկալում եմ կամային մոտեցում և աջակցություն Երևանը ապահով և հարմարավետ քաղաք դարձնելու մեր ընդհանուր ճանապարհին։

Սիրելի՛ հայրենակիցներ,

2023 թվականին երևանցիների և նաև ողջ հայ ժողովրդի միտքն ու հայացքն ուղղված էր դեպի մեր արցախցի քույրերն ու եղբայրները, ովքեր դեռ նախորդ տարեվերջին ենթարկվեցին նախ երկարատև պաշարման, ապա բռնի տեղահանման ծանրագույն փորձությանը։ Մեր հայրենակիցների համար այս դժվար պահին կարևոր էր և կարևոր է ստանալ մեր բոլորիս անկեղծ սերը, սփոփանքը, բայց առաջին հերթին եղբայրական անմնացորդ աջակցությունը։

Երևանը, որպես Հայաստանի Հանրապետության ամենախոշոր համայնք, ունենալով անհրաժեշտ ռեսուրսներ, պետական պատկան մարմինների հետ համատեղ իրականացրեց տասնյակ հազարավոր արցախցիների տեղափոխումը։ Արդյունքում ավելի քան 11,000 արցախցի ընտանիք (շուրջ 43,000 քաղաքացի) հանգրվանեց մայրաքաղաքում։ Երևանի քաղաքապետարանն այժմ մշակում և իրականացնում է ծրագրեր, որոնք կոչված են նպաստելու Երևանում արցախցիների կեցության, կրթության և զբաղվածության հարցերը լուծելուն։ Մի շարք արցախցի մասնագետներ արդեն իսկ համալրել են Երևանի քաղաքապետարանի ենթակա կառույցներում առկա թափուր հաստիքները, և այս գործընթացը շարունակական բնույթ է կրելու։

Իմ և երևանցիների անունից երախտապարտությունս եմ հայտնում մեր արցախցի հայրենակիցներին տասնամյակներ շարունակ ազգային պայքարի առաջամարտիկները լինելու համար։ Նաև շնորհակալ եմ և ողջունում եմ ձեզ Երևանը արցախյան հարուստ բարբառով հարստացնելու համար։ Հատուկ ուզում եմ շեշտել, որ դուք՝ սիրելի արցախցիներ, մշտապես զգալու եք Երևան համայքնի ուշադրությունն ու հոգատարությունը։

Սիրելի՛ համաքաղաքացիներ,

2023 թվականը երևանցիների համար աչքի ընկավ նաև մայրաքաղաքում քաղաքական ընտրությունների անցկացմամբ։ Երկրում առկա մարտահրավերների համատեքստում ընթացող նախընտրական գործընթացների և սեպտեմբերի 17-ին կայացած ընտրությունների արդյունքում ձևավորվեց Երևանի պատմության ամենամրցակցային ավագանին։ Մրցակցությունը մշտապես գործում է ի շահ քաղաքացու, հետևաբար մեր պարտքն է քննադատական, համագործակցային, բայց և առաջին հերթին կամային աշխատանքով արդարացնել ոչ միայն այսօր ընտրելու իրավունք ունեցող երևանցիների, այլև այսօր մանկապարտեզ հաճախող և դպրոցահասակ ապագա հասուն քաղաքացիների սպասելիքները։

Սիրելի՛ երևանցիներ,

Թող գալիք տարին ջերմությամբ և ուրախությամբ պարուրի ձեզ, ձեր երեխաներին, բոլոր հարազատներին և սիրելիներին։ Մաղթում եմ բոլորիս խաղաղության, նվաճումների և վերելքների տարի։

Շնորհավոր ԱՄԱՆՈՐ»։

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
US will provide additional $2 billion in aid to Ukraine, Blinken says No new Armenia-Azerbaijan border created, the border existing at time of USSR collapse being reproduced: PM's OfficeUruguay Chamber of Representatives votes to submit draft law on the Armenian Genocide Memorial Day to executive branchPolitical consultations held between foreign ministries of Armenia, GeorgiaGrigoryan and Mustafayev held a meeting on the border of Armenia and Azerbaijan: Protocol signedArmenia FM to be on working visit to StrasbourgDemonstrators in downtown Yerevan chant slogans, whistle at Armenia PMErdogan, Greek leader begin talks in Turkey to maintain positive momentumIran and India have signed long-term agreement for re-equipment of the Chabahar port: BazrpashDelegation led by Hakob Arshakyan is on a working visit to BratislavaPrime Minister Pashinyan heads to the Kingdom of DenmarkArmenian Parliament Speaker receives OSCE Chair-in-OfficeUN Committee against Torture issues findings on Azerbaijan regarding fulfillment of its obligationsMicrosoft will end support for Windows 10 version 21H2Egyptian representatives unexpectedly canceled meetings with Israeli counterpartsAlen Simonyan receives Ambassador of Argentina to Armenia: Argentina sees efforts of Armenia in establishing peace in South CaucasusPresident Vahagn Khachaturyan met with the Primate of the Armenian Catholic Eparchy Bishop Mikael MuradianFrance urges Armenia and Azerbaijan to proceed with border demarcation based on agreed principlesThe Armenian cultural heritage in Nagorno-Karabakh is gradually being destroyed – Geghard SAF Nikol Pashinyan, Ian Borg discuss cooperation between Armenia government, OSCEOSCE turns blind eye to Karabakh issue?Expanded meeting of foreign ministers of Armenia and Malta held in YerevanUS man goes fishing with little daughter, discovers 152-year-old shipwreckUSA is deeply worried about decline of democracy in Georgia: SullivanEU will strengthen its support to Kyiv in coming weeks: MacronIn support of "Tavush for the Motherland" a motor rally started from Armenia's second city towards YerevanEarthquake in Azerbaijan: tremors felt in SyunikArmenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-ArmeniansIDF and Hezbollah report mutual attacksUkrainian forces are retaliating against enemy in direction of Kharkiv: ZelenskyNegotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in AlmatyHuawei Pura 70 Ultra: The new smartphone has the world's best camera?Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in AlmatyGirl, 11, diagnosed with rare bone cancer after symptoms dismissed as 'growing pains'EU agreed on security guarantees for KyivA really original game: In Bruce and Box you control a naked man with a box - and you will also need a box to play itUS suspects that Israel used US-made weapons in GazaUS to announce US$400 million military aid package for Ukraine: PoliticoOil Prices DownEurovision 2024: How to vote for Armenia tonight?Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: OmbudswomanKazakhstan talks with Armenia counterpart will last 2 days, Azerbaijan FM saysEBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in ArmeniaArmenia FM at meeting with Azerbaijan counterpart: Borders that existed at time of USSR’s collapse should be reproducedSpain, Ireland to recognize Palestinian state on May 21 - BorrellArmenia ex-MP Karen Saribekyan dies aged 61Is Apple developing a foldable iPhone? Evidence of this has been publishedArmenia, Azerbaijan FMs’ talks kicking off in KazakhstanГалстанян о предложении Осканяна: У меня нет ни подобных амбиций, ни желанияMinisters of Foreign Affairs of Armenia and Kazakhstan held a meeting in Almaty
Most Popular