Բաքվում հարցումներ են արել. մարդկանց 96%-ը Երևանը համարում է իրենցը. սա է նրանց քաղաքականությունը (տեսանյութ) Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում Վարդապետյանը հայտնեց, թե ավարտված գործերով որքան գումար է վերադարձվել պետությանը «Մի մատով 2 աչքդ կհանեմ»․ երեխային վիրավորել է դասղեկը՝ ըստ մորաքրոջ. shamshyan «Ծիծեռնակաբերդում» «ցեղասպան Նիկոլ» բառի համար կալանավորվել է 1անձ, մյուս 6 ձերբակալվածները ազատ են արձակվել Լարված իրավիճակ է Արմավիր–Երևան ճանապարհին (տեսանյութ) Ինչո՞ւ հենց Մախսուդյանի 2 որդիներին կալանավորեցին, որովհետև հայրը Մախսուդյա՞նն է (տեսանյութ) «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն նոր տնօրեն ունի Վարդան Ղուկասյանը ձայնագրություն միացրեց․ Ինչպե՞ս են քաղաքացուն խոշտանգում ՔԿ-ում (տեսանյութ) Որքա՞ն դրամ և գույք է պահանջում դատախազությունը Ռ. Քոչարյանից, Գ. Ծառուկյանից և Գ. Խաչատրյանից (տեսանյութ) 

Եթե ընդդիմությունը չի կարողանում էական փոփոխություններ անել, ապա արժե աշխատել դրա ամրապնդման վրա

Բլոգոսֆերա

ՀՀ նախկին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը գրառում է կատարել․

«Մեր երկրում իրավիճակն իրենց ներկայացնում է մի մեծ և բարդ քաղաքական թմբիր: Նախ, առկա է կառավարման (ավելի շատ՝ իշխանության) ճգնաժամ: Չնայած 2021 թվականին վերընտրվելուն, ներկայիս քաղաքական իշխանությունը չի ցուցաբերում բավարար կոմպետենտություն կամ արդյունավետություն (իսկ երբեմն նրանց գործողությունները կամ անգործությունը որակվում են որպես ազգայն շահերին դավաճանություն):

Երկրորդ, քաղաքական էլիտայի և կոնտրէլիտայի (ընդդիմության) միջև հակամարտությունը (ավելի ստույգ՝ դրա բացակայությունը) նույնպես հաստատում է իշխանության ճգնաժամի առկայությունը։ Երկու կողմերն էլ կարծես ավելի շատ մտահոգված են իշխանության հանդեպ իրենց մոլուցքով, քան երկիրը կառավարելու և ճգնաժամից դուրս բերելու նոր ուղիների առաջարկությամբ ու պատասխանատվության ստանձմամբ: Ընդդիմությունը չի կարող (կամ չի ցանկանում) կազմակերպել համաժողովրդական շարժում: Ըստ էության առկա է իրական այլընտրանքների բացակայություն կամ ճգնաժամ, ինչպես նաև հանրային անվստահություն՝ ներկայիս քաղաքական ուժերի նկատմամբ։

Երրորդ՝ հասարակության մասնատվածությունը խորը և բովանդակալից քննարկում պահանջող խնդիր է։ Ակնհայտ է, որ պատերազմում պարտությունը, գործող իշխանությունների վերընտրվելը և Արցախի կորուստը, պառակտել է հանրությունը՝ էլ ավելի սրելով սոցիալական լարվածությունը։

Թերևս այս իրավիճակում միայն ազգային (ժողովրդական)-ազատագրական պայքարը կարող է հանդիսանալ խնդիրների լուծման ցանկալի և իդեալական մեխանիզմ։ Այն ենթադրում է ակտիվ հասարակական մասնակցություն, խաղաղ դիմադրություն ապատիային ու անգործությանը, ինչպես նաև փոփոխությունների պարտադրում:

Այնուամենայնիվ, խոսքը ինքնաբուխ ու անկառավարելի ընդվզման մասին չէ, որը հաճախ կարող է հանգեցնել քաոսի, բռնության և հասարակության հետագա պառակտման:

Ելնելով լիբերալ ժողովրդավարության սկզբունքներից և մարդու իրավունքների փիլիսոփայությունից, ազգային-ազատագրական պայքարը նախընտրելի կլիներ իրականացնել հետևյալ քայլերի ձեռնարկմամբ.

1. Քաղաքացիական հասարակության կառուցում. հասարակության տարբեր կայացած խմբերի միջև երկխոսության հաստատումը նպաստում է ազգային ողբերգության և վշտի պատճառների ընդհանուր ըմբռնմանը:

2. Տեղեկատվական աշխատանք. կարևոր է ընդգծել ներկայիս կառավարության ամեղսունակությունը, ձախողումներն ու կործանարար օրակարգերը, ինչպես նաև առաջարկել կառավարման և ազգային օրակարգերի այլընտրանքային տարբերակներ:

3. Ընդդիմության ուժեղացում. եթե գոյություն ունեցող ընդդիմությունը չի կարողանում էական փոփոխություններ իրականացնել, ապա արժե աշխատել դրա ամրապնդման վրա: Սա կարող է ներառել նոր քաղաքական շարժումների ձևավորում, որոնք ընդգծում են քաղաքացիական ներգրավվածության, քաղաքական մասնակցության և թափանցիկության գաղափարները:

4. Ճնշումներ իշխանությունների վրա. գործող իշխանությունը կարելի է պահել վերահսկողության տակ՝ շարունակական հասարակական ճնշման միջոցով։ Հանրահավաքներ, հրապարակային ակցիաներ, ցույցեր. այս ամենը կարող է օգտագործվել որպես ժողովրդի դժգոհությունը դրսևորելու միջոց։

5. Ժողովրդավարական ակտիվություն. ակտիվության մեծացման և քաղաքական կյանքում քաղաքացիների ակտիվ մասնակցության կոչը կարող է նվազեցնել ապաշնորհ իշխանությունների վերահսկողական կարողությունները:

Համաժողովրդական ազատագրական պայքար սկսելը պահանջում է մտածված ու հավասարակշռված մոտեցում։ Առանցքայինը ոչ թե ավելի մեծ տարաձայնություն և ատելություն առաջացնելն է, այլ հասարակությանը ընդհանուր նպատակների, ժողովրդավարական սկզբունքների և ներքին ռեսուրսների շուրջ համախմբելու փորձը: Ի վերջո, ցանկացած պայքարի նպատակը պետք է լինի ոչ միայն իշխանափոխությունը, այլ ավելի արդար, թափանցիկ ու բարեկեցիկ հասարակության ստեղծումը»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ալիևը հասկանում է՝ ձեռքբերածը կարող է կորցնել. պատերազմը չի ավարտվել ո'չ 2020-ին, ոչ 2022թ-ինԲաքվում հարցումներ են արել. մարդկանց 96%-ը Երևանը համարում է իրենցը. սա է նրանց քաղաքականությունը (տեսանյութ)ԱԳՆ-ում հրատապ կարգուկանոն պետք է մտցվի, վերածվել է պարզ կամակատարի. Ղալաչյան (տեսանյութ)Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. ՍուրենյանԱՍՀ նախարարը Սաուդյան Արաբիայում ընդգծել է ոլորտային ռազմավարությունների մշակման կարևորությունըԵրևանի մետրոպոլիտենի Երիտասարդական կայարանի արտաքին և ներքին լուսավորման աշխատանքներն ավարտվել ենՀայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն ԱլմաթիումՎարդապետյանը հայտնեց, թե ավարտված գործերով որքան գումար է վերադարձվել պետությանըՈրևէ իշխանություն չի կարող առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու թշնամուն նվիրել ՀՀ տարածքները․ ՀՅԴ ՀԵՄ«Մի մատով 2 աչքդ կհանեմ»․ երեխային վիրավորել է դասղեկը՝ ըստ մորաքրոջ. shamshyan«Ծիծեռնակաբերդում» «ցեղասպան Նիկոլ» բառի համար կալանավորվել է 1անձ, մյուս 6 ձերբակալվածները ազատ են արձակվել Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. ՍիրուշոԼարված իրավիճակ է Արմավիր–Երևան ճանապարհին (տեսանյութ)Տարադրամի փոխարժեքները ապրիլի 29-ինԻնչո՞ւ հենց Մախսուդյանի 2 որդիներին կալանավորեցին, որովհետև հայրը Մախսուդյա՞նն է (տեսանյութ) «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն նոր տնօրեն ունիՆոյեմբերյանի Հաղթանակ բնակավայրում խուլիգանական արարքների համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են. ՔԿ Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ինչու՞ էր նա խոսում ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին հեռախոսովԴեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալՓակ է Արմավիր Գյումրի ճանապարհը՝ Խանջյանի հատվածում (տեսանյութ)Անկառավարելի իրավիճակ` փակ ճանապարհին. ոստիկանությունը անելանելի իրավիճակում է (տեսանյութ) Վարդան Ղուկասյանը ձայնագրություն միացրեց․ Ինչպե՞ս են քաղաքացուն խոշտանգում ՔԿ-ում (տեսանյութ) Որքա՞ն դրամ և գույք է պահանջում դատախազությունը Ռ. Քոչարյանից, Գ. Ծառուկյանից և Գ. Խաչատրյանից (տեսանյութ)Մեր նախագծերը պտտվում, պտտվում, տեղ չեն հասնում, մի հատ հասկանանք՝ որտեղ են պտտվում (տեսանյութ)Ես ոչ սև եմ, ոչ՝ սպիտակ, եռագույն եմ․ քաղաքացին՝ ոստիկանին (տեսանյութ) Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. փաստաբանԼույս չի լինիԻշխանությունն իր սև գործը շարունակում է, թիկունքային հատվածում ինժեներական աշխատանքներ են ընթանում. Աբրահամյան«Նիկոլ, դավաճան», «2 րոպե ժամանակ ունեք, բացեք ճանապարհը». Արմավիր-Գյումրի ճանապարհին գերլարված է (տեսանյութ)Բագրատ Սրբազանի կոչը՝ Կոմիտասի չավարտված օպերայով (տեսանյութ)«Լավ, տոնդ փոխի այ տղա», «Հանգստացեք, արա». Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ էՕրվա խորհուրդ. Ապրիլի 29ՈւՂԻՂ. Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհը փակ է«Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաներըԵթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան ՈսկանյանՍուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը«Նապոլին» ու «Ռոման» 2-ական գոլ փոխանակեցին (տեսանյութ) Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ մոբիլիզացվել են հատուկ ջոկատայիններ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատումից բացի սկսվել է սահմանագծման գործընթացը«Բարսան» կենտրոնացած է 2-րդ տեղը զբաղեցնելու վրա․ ՉավիՃապոնիայում ջերմային հարվածով երեք մարդ հոսպիտալացվել է«Այս նկարով ամեն տեղ կթողնեն»․ տեսանյութ՝ Պուտին-Ալիև հանդիպումից Նարեկ Մանասյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը (տեսանյութ) Եվրոպացիները չեն մեռնի Դոնբասի համար․ ԲորելՄեքսիկայում ավտոբուսի շրջվելու հետևանքով նախնական տվյալներով 14 մարդ է զոհվելԱրթուր Դավթյանի արծաթե մրցելույթը ԵԱ-ում (տեսանյութ)Լույս չի լինիՄոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու. Ադրբեջանի հարցերով փորձագետ
Ամենադիտված