Հպարտ եմ ֆուտբոլիստներիս պատրաստակամությամբ․ Պիոլի
Սպորտ«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին խոսել է Իտալիայի Ա Սերիայի 19-րդ տուրի «Էմպոլիի» հետ խաղում տարած հաղթանակի մասին (3:0)։
«Մենք շատ լավ առաջին խաղակես անցկացրինք։ Մեզ հաջողվեց այն հնարավորինս հեշտացնել: Եկեք շատ առաջ չնայենք, այլ միայն մտածենք հաջորդ խաղի մասին: Հետո կտեսնենք՝ հաղթահարե՞լ ենք այս դժվար պահը։
Մենք հիանալի աշխատանք ենք կատարում: Ֆուտբոլիստներն ինձ միշտ ցույց են տվել իրենց լիարժեք պատրաստակամությունը, և դա ինձ թույլ է տալիս նոր լուծումներ փորձել։ Մենք նախապատրաստվում ենք հանդիպումներին՝ մրցակիցների նկատմամբ առավելության հասնելու համար։ Ես հպարտ եմ նրանց պատրաստակամությամբ»,-armsport-ի փոխանցմամբ՝ Պիոլիի խոսքերն է մեջբերում Milan News-ը: