EBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in Armenia Armenia, Azerbaijan FMs’ talks kicking off in Kazakhstan Mkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters Civil disobedience actions underway in Yerevan (live) Armenia, Azerbaijan FMs to meet today in Kazakhstan London expels military attaché of Russian embassy China’s Sinovac ‘ready’ for Disease X 2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial Technology Al Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza City International center for money laundering, terrorist funding risk assessment to be established in Armenia 

10 փաստարկ, թե ինչու է Հայաստանին անհրաժեշտ նոր բովանդակությամբ ու գաղափարներով քաղաքական ուժի ձևավորումը

Analytical

Հայաստանում նոր որակի և բովանդակության քաղաքական ուժի ձևավորման անհրաժեշտությունը կասկած չի առաջացնում ժողովրդի և փորձագետների մոտ: Հասարակության ու քաղաքական ուժերի միջև առկա հսկայական վակուումի պայմաններում նոր դերակատարների ի հայտ գալն օրակարգային պահանջ է դարձել: Բերենք 10 փաստարկ-ապացույցներ, թե ինչու է Հայաստանին անհրաժեշտ նոր՝ երրորդ ուժի ձևավորումը: Եվ այսպես․

1) Ակնհայտ է, որ 44-օրյա պատերազմում պարտություն կրած, ստորացուցիչ կապիտուլյացիոն պայմանագիր ստորագրած և Արցախի հայաթափմանը հանգեցրած իշխանությունները ոչ միայն չեն ցանկանում, այլ նաև չեն էլ կարող  պաշտպանել Արցախի և արցախահայության շահերը՝ Ադրբեջանի հետ տարվող բանակցություններում: Այս առումով անչափ կարևոր է, որպեսզի փոխվի հայկական կողմի բանակցողը: Նոր քաղաքական ուժը գալով իշխանության՝ հնարավորություն կունենա վերցնել դադար, ձևակերպել նոր փաստարկներ և դրանց հիման վրա առաջ մղել Հայաստանի և Արցախի շահերը բանակցային գործընթացում:

2) Աշխարհաքաղաքական վայրիվերումների մեջ գտնվող Հայաստանին օդի և ջրի պես են անհրաժեշտ այնպիսի ուժեր, որոնք, գալով իշխանության, կկարողանան բալանսավորված արտաքին քաղաքականություն վարել ի շահ հայ ժողովրդի՝ վերականգնելով հարաբերությունները Հայաստանի բնական դաշնակիցների հետ, զերծ մնալով գեոպոլիտիկ արկածախնդրություններից, որոնք լրջագույն ռիսկեր են ստեղծում ՀՀ անվտանգային համակարգի համար:

3) Հայաստանն այսօր միջազգային հանրության համար վերածվել է ճնշումների սուբյեկտի: Նոր քաղաքական ուժի կամ ուժերի օրակարգ գալը և նրանց կողմից իշխանության ձևավորումը թույլ կտա միջազգային հարաբերությունների դաշտում կրկին հանդես գալ այդ հարաբերությունների օբյեկտի, և ոչ թե սուբյեկտի դիրքերից և առաջ մղել ՀՀ պետական շահերը:

4) Երրորդ ուժն ինքնըստինքյան դուրս է լինելու նախկին-ներկա, սև-սպիտակ արհեստական դիսկուրսից, իսկ հանրության մեծամասնության համար այդ դիսկուրսը միանշանակ խորթ է:

5) Ակնհայտ է, որ թե իշխանությունները և թե գործող ընդդիմությունը չեն բավարարում հանրության մեծամասնության պահանջները և այդ բացը կարող են լրացնել միայն նոր քաղաքական ուժերը՝ նոր գաղափարներ, ինովացիոն ծրագրեր և պոզիտիվ տեսլական առաջարկելով:

6) Կոռուպցիայի դեմ համակարգային պայքարը, որը հեղափոխությունից հետո հռչակվել էր գլխավոր ուղենիշներից մեկը, մեղմ ասած, տապալվել է: Նախկին և գործող իշխանությունների հետ որևէ կապ չունեցող քաղաքական ուժերի երևան գալը և նրանց կողմից իշխանության ձևավորումը կարող է լրջորեն խթանել կոռուպցիայի դեմ պայքարը, քանի որ այդ ուժը կամ ուժերն առավել անկաշկանդ են լինելու իրենց գործողություններում:

7) Հանրության մեծամասնության կողմից նկատելի է նաև այն կադրային ճգնաժամը, որն այսօր առկա է Հայաստանի պետական կառավարման համակարգում: Պրոֆեսիոնալ կադրերի պակասը լուրջ գլխացավանք էր թե՛ նախկին, թե՛ գործող իշխանությունների համար և այս խնդիրը կարող է լուծվել միայն քաղաքական դաշտում նոր դեմքերի, նոր քաղաքական էլիտայի ձևավորման պարագայում: Երկրի առջև ծառացած մարտահրավերները կարող են լուծվել միայն իրենց երկիրը սիրող պրոֆեսիոնալները:

8) Գործող իշխանությունները լեգիտիմության ճգնաժամ են ապրում և այդ մասին են վկայում միջազգային հեղինակավոր հետազոտական ընկերությունների վերջին սոցհարցումները: Այսպես՝ ՀՀ անվտանգային և ներքաղաքական խնդիրների վերաբերյալ «GALLUP»-ի կատարած հարցումների համաձայն՝ կառավարության գործունեությանը 57,7 %-ը հավանություն չի տալիս, միայն 29,1%-ն է հավանություն տվել։ ԱԺ-ի գործունեությանը հավանություն է տվել 22,2%-ը, 64%-ը՝ հակառակը, հավանություն չի տվել։

9) Երրորդ ուժի ձևավորման անհրաժեշտության մասին է խոսում նաև հասարակության մեծամասնության պասիվությունը՝ քաղաքական գործընթացներին մասնակցելու մասով: Երևանի ավագանու վերջին ընտրություններին մասնակցությունը կազմել է 234 553 քաղաքացի կամ 28,46% տոկոս: Համեմատության համար նշենք՝ 2017թ.՝ 345.226 քաղաքացի կամ 40.99%, 2018թ.՝ 370,323 քաղաքացի կամ 43.65%: Հասարակության շրջանում արձանագրվող տենդենցներն ու տրամադրություններն ակնհայտ  են` հանրության մեծամասնությունը նոր քաղաքական առաջարկներ է ակնկալում:

10) Հայաստանի և Արցախի շահերի պաշտպանության համար անչափ կարևոր է համայն հայության շահերի մեկտեղումը, ինչը գրեթե անհնար է դարձել՝ ՀՀ իշխանությունների կողմից Սփյուռքի նկատմամբ վարվող քաղաքականության պարագայում: Սփյուռքն իր հերթին կորցրել է վստահությունը գործող իշխանությունների հանդեպ և դա արտահայտվել է նաև վերջին թելեթոնի արդյունքներում: 2023 Նոյեմբերի 23-ին «Քեզ համար, Հայաստան» խորագրի ներքո տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 26-րդ հեռուստամարաթոնը, որի ընթացքում  հավաքագրվեց ընդամենը 8,4 միլիոն ԱՄՆ դոլար, ինչն աննախադեպ ցածր արդյունք է վերջին տաս տարիների ընթացքում: Հենց այս համատեքստում էլ անչափ կարևոր է, որպեսզի ձևավորվեն նոր ուժեր, երևան գան Սփյուռքի կողմից ընդունելի և վստահություն վայելող գործիչներ, ովքեր կվերականգնեն Սփյուռքի վստահությունը ՀՀ նկատմամբ, նոր մակարդակի կբարձրացնեն Հայաստան-Սփյուռք հարաբերությունները և կկարողանան ճիշտ ու նպատակային օգտագործել համայն հայության ներուժը:

Նշված փաստարկները վկայում են, որ Հայաստանին պետք են նոր բովանդակային հենքով քաղաքական միավորներ, որոնք օրակարգ կբերեն նոր ծրագրեր, նոր դեմքեր, նոր լուծումներ և կապահովեն հանրային իրական համախմբում՝ Հայաստանի առջև ծառացած խնդիրների թնջուկը լուծելու նպատակով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Kazakhstan talks with Armenia counterpart will last 2 days, Azerbaijan FM saysEBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in ArmeniaArmenia FM at meeting with Azerbaijan counterpart: Borders that existed at time of USSR’s collapse should be reproducedSpain, Ireland to recognize Palestinian state on May 21 - BorrellArmenia ex-MP Karen Saribekyan dies aged 61Is Apple developing a foldable iPhone? Evidence of this has been publishedArmenia, Azerbaijan FMs’ talks kicking off in KazakhstanГалстанян о предложении Осканяна: У меня нет ни подобных амбиций, ни желанияMinisters of Foreign Affairs of Armenia and Kazakhstan held a meeting in AlmatyArabian Peninsula’s ancient inhabitants survived the heat by hiding in underground ‘lava tubes,’ study suggestsMkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters4 flight attendants make millions of dollars from drug smugglingRussia’s Putin submits Mishustin’s candidacy for PM’s officeCivil disobedience actions underway in Yerevan (live)Dr. Denis Mukwege, Congolese gynecological surgeon and human rights activist, awarded the 2024 Aurora PrizeNetanyahu said Israel would fight with its “fingernails” as Israel strikes eastern RafahArmenia, Azerbaijan FMs to meet today in KazakhstanVolvo plans to incorporate megaphone technology into its next-generation electric carsNewspaper: Armenia PM to make new concessions in Azerbaijan’s favorArmenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial TechnologyDer Spiegel: New attacks on politicians occur in GermanyMFA: Russia welcomes Armenia, Azerbaijan FMs' upcoming meetingAl Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza CityHow redistricting in these states could determine which party controls the US HouseInternational center for money laundering, terrorist funding risk assessment to be established in ArmeniaShakira wears bold satin white dress to Met Gala after-partyWhat devices did Apple announce at its Let Loose event?Ucom's fixed network is launched in ArtashatKim Kardashian reveals secrets behind her sensational Met Gala lookRare Lamborghini Jalpa is up for auctionAstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effectNewspaper: Armenia soldier who died yesterday committed suicide, according to initial theoryPM lists what national values of people of Armenia areMore civilians will be killed in Israel's Rafah offensive 'whatever they say', EU's BorrellCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsAgreement on status of EU monitoring mission in Armenia enters into forceGeorgia’s Parliament to discuss EU 9 points on May 10 and transparency bill on May 13
Most Popular