Չեք պատկերացնի, թե այս անձրևները մեզ ինչքան էին պետք․ Գագիկ Սուրենյան Զախարովան զգուշացրել է Լոնդոնին Պայքարը վճռական փուլ է մտնում, վաղը կներկայացնենք հետագա քայլերը․ Գառնիկ Դանիելյան Կիպրոսը ողջունում է ՀՀ և Ադրբեջանի կողմից Ալմա Աթայի հռչակագիրը դելիմիտացիայի հիմք օգտագործելը Մեծ Բրիտանիան թույլ է տվել Կիևին իր զենքով հարվածներ հասցնել Ռուսաստանին Կիրանցն այս պահին․ ՈւՂԻՂ «Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասին. Iravaban Վաղը կանցկացվի Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստ Թբիլիսիում վերսկսվել են բողոքի ցույցերը խորհրդարանի դիմաց (տեսանյութ) Ինչ արել ենք լավ ենք արել. փոխոստիկանապետը` Կիրանցում ուժ կիրառելու մասին (տեսանյութ) 

Ո՞ւմ ապագան է ՔՊ-ում վտանգված

Վերլուծական

Շաբաթներ առաջ, ելույթ ունենալով ՔՊ վարչության ժողովում, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այն բոլոր թիմակիցները, ովքեր չեն կիսում ՔՊ–ի գաղափարախոսությունը, ՔՊ–ի ծրագրին հակառակ քայլեր են կատարում, 2024-ից պետք է լքեն կուսակցությունը: Ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում այս նկարագրության տակ ընկնող՝ Փաշինյանի թիմակիցների տասնյակը և փաստացի այն ՔՊ-ականներին, որոնց գլխին մութ ամպեր են կուտակվել և ովքեր կարող են համարվել ՔՊ-ն լքելու պոտենցիալ թեկնածուներ:

Դիցուք՝ ՔՊ–ի ծրագրում կարող ենք հանդիպել նման դրույթի: Կուսակցությունը որդեգրում է ԼՂ հիմնախնդրի կարգավորման նոր տեսլական: Ըստ այդմ, եթե նախկինում առաջնահերթություն էր դիտարկվում ԼՂ կարգավիճակը, որը պիտի դառնա արցախահայության իրավունքների եւ անվտանգության երաշխիքը, այժմ առաջնահերթություն են դիտվում արցախահայության անվտանգությունն ու իրավունքները, եւ դրանց երաշխիքների համակարգից է բխեցվում անհրաժեշտ կարգավիճակը։ Իսկ այժմ տեսնենք, թե ովքեր են այս դրույթին հակառակ հայտարարություններ արել: Ըստ ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Մելքոնյանի՝ Արցախը Հայաստան չէ և Հայաստանն ընդհանրապես անելիք չունի ԼՂ բնակչության անվտանգության ապահովման գործում:

Մեկ այլ պատգամավոր՝ Հովիկ Աղազարյանին ավելի շատ մտահոգում է Բաքվի հետ անկեղծ լինելը, քան սեփական հայրենակիցների անվտանգության ապահովմանն ուղղված քայլեր կատարելը:

ՔՊ–ի գաղափարախոսության մյուս կարևոր դրույթներից է օրենքի առջև բոլորի հավասարությունը: Տեսնենք, թե Փաշինյանի որ թիմակիցներն են մոռացության մատնել այս կարևոր կետը: Եվ այսպես, օրենքից վեր են ոչ միայն ՔՊ-ականները, այլ նաև նրանց ազգականները: Ի՞նչ պատժի արժանացավ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն ու իր կինը, ում ԲԿ-ին՝ ՄԻԲՍ-ին, նախարարը պետպատվեր էր իջեցնում՝ փաստացի պաշտոնեական դիրքի չարաշահում կատարելով:

Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը, որը մեղադրվում է սպանության փորձ կատարելու համար, ազատ է արձակվել կալանքից: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Երեւան քաղաքի դատարանը մի քանի անգամ ծանուցում է ուղարկել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին ներկայանալու իր գործով դատական նիստերին, սակայն իշխանական պատգամավորը չի ներկայացել եւ պատճառաբանել է, թե ծանուցում չի ստացել: Դատական համակարգը որոշել է Գաբրիելյանին ծանուցում ուղարկել ՀՀ Ազգային ժողովի միջոցով, որպեսզի նա ներկայանա դատարան:

ՔՊ–ի թե՛ գաղափարախոսության, թե՛ ծրագրային կարևոր դրույթներից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է՝ ինչպես կուսակցության շարքերում, այնպես էլ պետության մակարդակով այն բացառելու համար: Մինչդեռ հենց Փաշինյանի թիմակիցներն էլ շարունակում են կոռուպցիոն ռիսկեր առաջացնել իրենց այս կամ այն գործողություններով: Դիցուք՝ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանն ընդհանուր 537 միլիոն դրամի պայմանագրեր է կնքել իր կնոջը պատկանող ընկերության հետ, ընդ որում՝ մինչև 2022 թվականն այդ ընկերությունը ղեկավարել է հենց ինքը՝ Մխիթար Մաթևոսյանը, սակայն համայնքի ղեկավար ընտրվելուց հետո ընկերության իր բաժնեմասն ու կառավարումը հանձնել է կնոջը՝ Մերի Մարգարյանին։

Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն այս տարի երկու պայմանագիր է կնքել իր ընտանիքին պատկանող գազալցակայանի հետ։ Երկու պայմանագրերի հանրագումարը կազմում է 15 մլն 714 000 դրամ: «Սափեյան եղբայրներ» ՍՊԸ-ն այս տարի երեք անգամ մասնակցել է Թալինի համայնքապետարանի համար հեղուկ և սեղմված բնական գազ ձեռք բերելու նպատակով հայտարարված գնումներին, որից երկուսում հաղթող է ճանաչվել։ Ընդ որում, այդ երկու մրցույթների ժամանակ նա միակ հայտատուն է եղել։

Դեռ այն ժամանակ, երբ  Անահիտ Ավանեսյանը զբաղեցնում էր առողջապահության փոխնախարարի պաշտոնը, նրա հետ առնչություն ունեցող դեղագործական ընկերությունը դեղորայք և բժշկական պարագաներ էր վաճառում իր իսկ ենթակայության տակ գտնվող պետական կառույցներին։   «Արմֆարմացիա» ընկերությունը վերջին տարիներին կնքել է 240 պայմանագիր՝ 44 պետական կառույցի հետ, ընդհանուր՝ մոտ 606,7 մլն դրամ արժողությամբ, որի կեսից ավելին՝ 137 պայմանագիրը, արդեն Ավանեսյանի՝ փոխնախարար եղած ժամանակ։ «Արմֆարմացիա»-ն տարիներ շարունակ մենաշնորհային դիրք է ունեցել և մատակարարել է «Մեթադոն» հոգեմետ դեղը:

Իշխող կուսակցության ծրագրում առկա մեկ այլ կարևոր դրույթի էլ անդրադառնանք, այն է՝ ժողովրդավարական արժեքների պահպանումն ու քարոզը: Մինչդեռ հենց Փաշինյանի թիմակիցներն են աչքի ընկել վերը նշված արժեքների դեմ իրենց կազմակերպած արշավներով, հատկապես տուժել են ԶԼՄ-ն ու լրագրողները: Դիցուք՝ ՔՊ-ական  պատգամավոր Քրիստինե Պողոսյանն ընդհանրապես պատրաստվում էր հարվածել իր աշխատանքային պարտականությունները կատարող լրագրողին՝ նման վարքագիծը համեմելով սպառնալիքներով։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը դիմել էր Գլխավոր դատախազություն՝ հայց ներկայացնելով ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանի դեմ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածով՝ առերևույթ լրագրողների մասնագիտական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու դրվագով։ Սակայն քրեական գործ չէր հարուցվել:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Չեք պատկերացնի, թե այս անձրևները մեզ ինչքան էին պետք․ Գագիկ ՍուրենյանԶախարովան զգուշացրել է ԼոնդոնինՊայքարը վճռական փուլ է մտնում, վաղը կներկայացնենք հետագա քայլերը․ Գառնիկ Դանիելյան Շվեդիայի ոստիկանությունը թույլատրել է Ղուրան այրել «Եվրատեսիլի» նախօրեինԿիպրոսը ողջունում է ՀՀ և Ադրբեջանի կողմից Ալմա Աթայի հռչակագիրը դելիմիտացիայի հիմք օգտագործելը Մեծ Բրիտանիան թույլ է տվել Կիևին իր զենքով հարվածներ հասցնել ՌուսաստանինԿիրանցն այս պահին․ ՈւՂԻՂ«Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասին. Iravaban Վաղը կանցկացվի Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստԹբիլիսիում վերսկսվել են բողոքի ցույցերը խորհրդարանի դիմաց (տեսանյութ)Ինչ արել ենք լավ ենք արել. փոխոստիկանապետը` Կիրանցում ուժ կիրառելու մասին (տեսանյութ) Ցավոք, չհաջողվեց հակառակորդին կանգնեցնել․ Քյոխը` 44–օրյա պատերազմի մասին (տեսանյութ)Վրաններն էլ չկան, 350 բնակիչ ունեցող գյուղում 3000 բերետավոր կա․ Կիրանցի բնակիչԻնչո՞ւ ընդդիմությունը չի աջակցում Տավուշյան շարժմանը․ Իշխան Սաղաթելյանի պարզաբանումը Երևանում ավտոբուսները բախվել են իրար. կա վիրավորԵՄ-ն հանդես կգա Ադրբեջանում ականազերծման նոր նախաձեռնությամբ․ ՄիխալկովԲայրամովը ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակըՈստիկանության ծառայողների կողմից անձանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում կիրառված ֆիզիկական ուժը եղել է առերևույթ անհամաչափ․ ՄԻՊ Սրբազանի նման մարդն ասֆալտի վրա նստած է, ոստիկանները հպարտ կանգնած են, ամո՛թ է․ քաղաքացի (տեսանյութ)«Պարո՛ն ոստիկան, էս պաշտոնը միշտ չի լինելու», «Ընգե՛ր, չափի մեջ մնա». լարված իրավիճակ (տեսանյութ) Բելառուսի հետ սահմանին հարձակվել են լեհ զինվորականների վրաԴանակահարություն՝ Երևանում․ հարազատ եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձանց հետՈղջունում եմ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման մասին համաձայնագիրը․ Ուկրաինայի ԱԳ նախարար Կիրանցում իրավիճակը լարված է (տեսանյութ)Թուրքիան դադարեցրել է առևտուրն Իսրայելի հետԱրծիվի թևեր կոչվող հատվածում արագաչափ է տեղադրվել Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը, բժիշկները չափել են նրա ճնշումը (տեսանյութ)Կալանավորված անձանց մոտից հայտնաբերվել են թմրանյութին նմանվող զանգվածներ Իրավիճակն այս պահին՝ Կիրանց տանող ճանապարհին (լուսանկարներ)Պետությունը շոու բիզնեսի ներկայացուցիչներից պահանջում է եկամտային հարկ և այս քաղաքականությունը պետք է ընդլայնել․ Փաշինյան«Լադանիվա» խմբի երկրորդ բեմական փորձը (լուսանկարներ) Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել ՌուսաստանՍեպտեմբերին ԼՂ–ի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում եղել են խոշտանգումների, մարմինների անդամախեղումների դեպքեր. ՄԻՊՍամվել Ղուկասյանն ազատվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնիցԵրևանում ուսուցիչն ազատվել է աշխատանքից՝ երեխաների նկատմամբ բռնություն կիրառելու համար Ո՞վ ես, բո՛մժ, ինձ չթողնես իմ հոր տուն գնա՞մ, Ալիևից աշխատավարձդ ստացե՞լ ես․ իջևանցի կինը՝ ոստիկանին (տեսանյութ)Ներկայացնում եմ մոտ 50 օրինական Կադաստրի վկայական, որոնք պատկանում են կիրանցիներին. Գառնիկ Դանիելյան Չվախի՛ք, ինչքան վախինք, էդքան վատ է լինելու․ կիրանցի Լենա տատ. Factor.am (տեսանյութ) Փաստացի Ադրբեջանի բանակցային պլանը Հայաստանը՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» դարձնելն է․ Վլադիմիր ՄարտիրոսյանՀայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցերՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. ՉալաբյանՔանի՞ դեպք եք արձանագրել, երբ լրագրողների նկատմամբ բռնություն է կիրառվել. Ղազարյանը` ՄԻՊ-ինՈստիկանությունն այսօր ավելի քան քաղաքականացված և բարոյալքված է. ՍողոմոնյանՖրանսիական պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, շրջել Հայոց ցեղասպանության թանգարանում ՌՈ պետը եկել էր Կիրանց ու հետևում էր, թե ինչպես են հանձնում հողերըԿառավարությունը գումար է հատկացրել մարզերում առաջնահերթ լուծում պահանջող, անհետաձգելի համարվող ծրագրեր իրականացնելու համարՄակրոնը երկու պայման է նշել ֆրանսիացի զինվորականներին Ուկրաինա ուղարկելու համարԱպրիլի 12-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ն ավարտել են բուժումը և դուրս գրվել հոսպիտալիցՏարադրամի փոխարժեքները մայիսի 2-ինՂրղզստանում առանց վարորդի բեռնատարը մխրճվել է ամբոխի մեջ՝ վրաերթի ենթարկելով 29 երեխայի (տեսանյութ)
Ամենադիտված