В Чехии пройдут Дни армянской культуры В Женеве состоялась встреча Алена Симоняна и Сахибы Гафаровой МИД Армении и Иордании выразили обеспокоенность напряженной ситуацией в армянском квартале Иерусалима Глава МИД Армении и председатель ПАСЕ обменялись мнениями по региональным вопросам Блинкен: Израилю нужен четкий и конкретный план относительно будущего сектора Газа МИД Армении и Грузии выступили с совместным пресс-релизом по итогам политических консультаций Генпрокурор Армении приняла новоназначенного руководителя офиса Совета Европы в Армении В премьер-министра Словакии Фицо стреляли, он ранен Призываем Баку и Ереван бережно относится к культурно-историческому наследию, не вести борьбу с памятниками: Захарова Запрет США на импорт урана из России начинает действовать с 12 августа 

Ո՞ւմ ապագան է ՔՊ-ում վտանգված

Аналитический

Շաբաթներ առաջ, ելույթ ունենալով ՔՊ վարչության ժողովում, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այն բոլոր թիմակիցները, ովքեր չեն կիսում ՔՊ–ի գաղափարախոսությունը, ՔՊ–ի ծրագրին հակառակ քայլեր են կատարում, 2024-ից պետք է լքեն կուսակցությունը: Ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում այս նկարագրության տակ ընկնող՝ Փաշինյանի թիմակիցների տասնյակը և փաստացի այն ՔՊ-ականներին, որոնց գլխին մութ ամպեր են կուտակվել և ովքեր կարող են համարվել ՔՊ-ն լքելու պոտենցիալ թեկնածուներ:

Դիցուք՝ ՔՊ–ի ծրագրում կարող ենք հանդիպել նման դրույթի: Կուսակցությունը որդեգրում է ԼՂ հիմնախնդրի կարգավորման նոր տեսլական: Ըստ այդմ, եթե նախկինում առաջնահերթություն էր դիտարկվում ԼՂ կարգավիճակը, որը պիտի դառնա արցախահայության իրավունքների եւ անվտանգության երաշխիքը, այժմ առաջնահերթություն են դիտվում արցախահայության անվտանգությունն ու իրավունքները, եւ դրանց երաշխիքների համակարգից է բխեցվում անհրաժեշտ կարգավիճակը։ Իսկ այժմ տեսնենք, թե ովքեր են այս դրույթին հակառակ հայտարարություններ արել: Ըստ ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Մելքոնյանի՝ Արցախը Հայաստան չէ և Հայաստանն ընդհանրապես անելիք չունի ԼՂ բնակչության անվտանգության ապահովման գործում:

Մեկ այլ պատգամավոր՝ Հովիկ Աղազարյանին ավելի շատ մտահոգում է Բաքվի հետ անկեղծ լինելը, քան սեփական հայրենակիցների անվտանգության ապահովմանն ուղղված քայլեր կատարելը:

ՔՊ–ի գաղափարախոսության մյուս կարևոր դրույթներից է օրենքի առջև բոլորի հավասարությունը: Տեսնենք, թե Փաշինյանի որ թիմակիցներն են մոռացության մատնել այս կարևոր կետը: Եվ այսպես, օրենքից վեր են ոչ միայն ՔՊ-ականները, այլ նաև նրանց ազգականները: Ի՞նչ պատժի արժանացավ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն ու իր կինը, ում ԲԿ-ին՝ ՄԻԲՍ-ին, նախարարը պետպատվեր էր իջեցնում՝ փաստացի պաշտոնեական դիրքի չարաշահում կատարելով:

Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը, որը մեղադրվում է սպանության փորձ կատարելու համար, ազատ է արձակվել կալանքից: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Երեւան քաղաքի դատարանը մի քանի անգամ ծանուցում է ուղարկել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին ներկայանալու իր գործով դատական նիստերին, սակայն իշխանական պատգամավորը չի ներկայացել եւ պատճառաբանել է, թե ծանուցում չի ստացել: Դատական համակարգը որոշել է Գաբրիելյանին ծանուցում ուղարկել ՀՀ Ազգային ժողովի միջոցով, որպեսզի նա ներկայանա դատարան:

ՔՊ–ի թե՛ գաղափարախոսության, թե՛ ծրագրային կարևոր դրույթներից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է՝ ինչպես կուսակցության շարքերում, այնպես էլ պետության մակարդակով այն բացառելու համար: Մինչդեռ հենց Փաշինյանի թիմակիցներն էլ շարունակում են կոռուպցիոն ռիսկեր առաջացնել իրենց այս կամ այն գործողություններով: Դիցուք՝ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանն ընդհանուր 537 միլիոն դրամի պայմանագրեր է կնքել իր կնոջը պատկանող ընկերության հետ, ընդ որում՝ մինչև 2022 թվականն այդ ընկերությունը ղեկավարել է հենց ինքը՝ Մխիթար Մաթևոսյանը, սակայն համայնքի ղեկավար ընտրվելուց հետո ընկերության իր բաժնեմասն ու կառավարումը հանձնել է կնոջը՝ Մերի Մարգարյանին։

Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն այս տարի երկու պայմանագիր է կնքել իր ընտանիքին պատկանող գազալցակայանի հետ։ Երկու պայմանագրերի հանրագումարը կազմում է 15 մլն 714 000 դրամ: «Սափեյան եղբայրներ» ՍՊԸ-ն այս տարի երեք անգամ մասնակցել է Թալինի համայնքապետարանի համար հեղուկ և սեղմված բնական գազ ձեռք բերելու նպատակով հայտարարված գնումներին, որից երկուսում հաղթող է ճանաչվել։ Ընդ որում, այդ երկու մրցույթների ժամանակ նա միակ հայտատուն է եղել։

Դեռ այն ժամանակ, երբ  Անահիտ Ավանեսյանը զբաղեցնում էր առողջապահության փոխնախարարի պաշտոնը, նրա հետ առնչություն ունեցող դեղագործական ընկերությունը դեղորայք և բժշկական պարագաներ էր վաճառում իր իսկ ենթակայության տակ գտնվող պետական կառույցներին։   «Արմֆարմացիա» ընկերությունը վերջին տարիներին կնքել է 240 պայմանագիր՝ 44 պետական կառույցի հետ, ընդհանուր՝ մոտ 606,7 մլն դրամ արժողությամբ, որի կեսից ավելին՝ 137 պայմանագիրը, արդեն Ավանեսյանի՝ փոխնախարար եղած ժամանակ։ «Արմֆարմացիա»-ն տարիներ շարունակ մենաշնորհային դիրք է ունեցել և մատակարարել է «Մեթադոն» հոգեմետ դեղը:

Իշխող կուսակցության ծրագրում առկա մեկ այլ կարևոր դրույթի էլ անդրադառնանք, այն է՝ ժողովրդավարական արժեքների պահպանումն ու քարոզը: Մինչդեռ հենց Փաշինյանի թիմակիցներն են աչքի ընկել վերը նշված արժեքների դեմ իրենց կազմակերպած արշավներով, հատկապես տուժել են ԶԼՄ-ն ու լրագրողները: Դիցուք՝ ՔՊ-ական  պատգամավոր Քրիստինե Պողոսյանն ընդհանրապես պատրաստվում էր հարվածել իր աշխատանքային պարտականությունները կատարող լրագրողին՝ նման վարքագիծը համեմելով սպառնալիքներով։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը դիմել էր Գլխավոր դատախազություն՝ հայց ներկայացնելով ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանի դեմ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածով՝ առերևույթ լրագրողների մասնագիտական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու դրվագով։ Սակայն քրեական գործ չէր հարուցվել:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
В Чехии пройдут Дни армянской культурыОрбан заявил, что Фицо находится между жизнью и смертьюВ Женеве состоялась встреча Алена Симоняна и Сахибы ГафаровойШахматисты Армении сыграли вничью в третьем туре международного турнира в ШарджеЦена нефти Brent превысила $83,5 за баррельНайдена связь между остановками дыхания в быстрой фазе сна и ухудшением памятиКадыров призвал к ракетному обстрелу Эстонии в отместку за замороженные российские активыМИД Армении и Иордании выразили обеспокоенность напряженной ситуацией в армянском квартале ИерусалимаГлава МИД Армении и председатель ПАСЕ обменялись мнениями по региональным вопросам Эрдоган: Мирное соглашение между Азербайджаном и Арменией является исторической возможностью для региона«Паст». Труфальдино из Армении или Пашинян «кинет» стороны, либо они «кинут» его Разгадана тайна происхождения баобабовИзраиль допускает проведение операции в Рафахе без поддержки СШАШтаб Байдена не поддержал предложения Трампа о проведении третьего раунда дебатовИсследование: Некоторые виды динозавров были теплокровными и научились регулировать температуру тела«Вайлдберриз» заставили объяснить, как они штрафуют продавцовТрамп: пока мир разрывается на части, Блинкен выступает с песней в КиевеНетаньяху заявил, что Израиль может одержать победу в Газе и без помощи СШАВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 16 МАЯЦены на нефть вырослиАмериканская ринг-герл выложила фото в бикиниСтало известно, какая длительность физнагрузок оздоравливает мозгКанцлер Германии осудил покушение на премьер-министра СловакииБлинкен: Израилю нужен четкий и конкретный план относительно будущего сектора ГазаМИД Армении и Грузии выступили с совместным пресс-релизом по итогам политических консультацийГенпрокурор Армении приняла новоназначенного руководителя офиса Совета Европы в АрменииРоссийские миротворцы выполнили свои задачи на высоком уровне: Евгений НикифоровВ премьер-министра Словакии Фицо стреляли, он раненПризываем Баку и Ереван бережно относится к культурно-историческому наследию, не вести борьбу с памятниками: ЗахароваПалата представителей Уругвая единогласно проголосовала за законопроект, объявляющий 24 апреля Днем памяти жертв Геноцида армянРеакция Запада на протесты в Армении и Грузии «поражает своей стабильностью»: ЗахароваЧасти ВСУ переведены на новые позиции в Харьковской областиКакие смартфоны Realme получат Android 15 и RealmeUI 5.0?Чемпионат Франции։ Символическая сборная сезонаЗапрет США на импорт урана из России начинает действовать с 12 августаГенсек ООН призвал власти и общество в Грузии вести диалогВВС Израиля атаковали штаб ХАМАС в здании школы БАПОР в ГазеСША приближают Украину к НАТО, а затем вводят ее в альянс: БлинкенАрхиепископ: Завтра на Площади Свободы мы должны выразить свое решительное несогласие ПашинянуМишель выразил разочарование происходящими событиями в ГрузииСиловики в Тбилиси оттеснили демонстрантов от здания парламентаВременные оперативные группы российских пограничников покинут демаркационную линию Армения-Азербайджан: БортниковПашинян: Настало время включить достигнутые с Азербайджаном договоренности в мирный договор и подписать егоПеребранка в Парламенте Грузии переросла в потасовкуPolitico: в Ирландии бездомные смогут голосовать на выборах в ЕвропарламентРасмуссен на встрече с Пашиняном подчеркнул важность проекта правительства “Перекресток мира”Армяне Дании встретили Пашиняна пикетом: Он - лжец, в РА нет демократииАрмения добилась огромного прогресса в укреплении демократических институтов: Никол ПашинянВ Женеве намечена встреча председателя Национального собрания Армении и председателя Милли Меджлиса АзербайджанаСпикер парламента Армении в Женеве встретится с коллегой из Азербайджана
Самое популярное