Շախմատի Հայաստանի առաջնություն․ 5-րդ տուրի արդյունքները
ՍպորտՇախմատի Հայաստանի տղամարդկանց 84-րդ և կանանց 79-րդ առաջնություններում տեղի են ունեցել 5-րդ տուրի պարտիաները։
Սամվել Տեր-Սահակյանը հաղթել է Արթուր Դավթյանին եւ 4 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։Մանուել Պետրոսյանը պարտության է մատնել Ռոբերը Փիլիպոսյանին, Զավեն Անդրիասյանը՝ Տիգրան Հարությունյանին, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Մամիկոն Ղարիբյանին, Էրիկ Չաքրյանը՝ Դավիթ Տիրատուրյանին։
Առաջատարից կեսական միավոր են հետ Մանուել Պետրոսյանն ու Զավեն Անդրիասյանը։
Կանանց առաջնության առաջատարներն են Սուսաննա Գաբոյանը և Միլենա Գասպարյանը, որոնք վաստակել են 4-ական միավոր: 5-րդ տուրում նրանք խաղացել են իրար դեմ։ Գրանցվել է ոչ-ոքի։
Առաջատարներից կեսական միավոր են հետ Աննա Խաչատրյանը եւ Մարիամ Ավետիսյանը:
Առաջնություններում կանցկացվի 9-ական տուր։