Իսպանական ու իտալական ակումբները շարունակում են հետաքրքրվել Թիկնիզյանով
ՍպորտՀայաստանի հավաքականի ու Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի ծառայություններով շարունակում են հետաքրքրվել իսպանական ու իտալական ակումբները, հաղորդում է Metaratings-ը։
Այնուամենայնիվ, 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ հստակ առաջարկ դեռ չի եղել։ Թիկնիզյանը պատրաստ է այս մրցաշրջանն անցկացնել Ռուսաստանում, եթե ձմռանը չունենա կարիերան այլ ակումբում շարունակելու լավ տարբերակ։
Ընթացիկ մրցաշրջանում Թիկնիզյանը ռուսական ակումբի կազմում անցկացրել է 23 հանդիպում, դարձել 8 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո։